o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռազմիկ Դավոյանը ճանաչվել է լավագուն բանաստեղծ (տեսանյութ)

11.03.2020 11:54
Ռազմիկ Դավոյանը ճանաչվել է լավագուն բանաստեղծ (տեսանյութ)

«Իրավունք» թերթի ընդունված լավագույն ավանդույթների համաձայն, թերթի խմբագրական խորհուրդը, ողջ 2019 թվականի ընթացքում, իր դիտակետում է պահել մշակույթի ոլորտի գործիչների աշխատանքն ու, հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրել է լավագույններին եւ վատագույններին: Լավագույնների ցանկում է բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ` լավագույն գրող ճանաչվելու կապակցությամբ, ծննդյան 80-ամյակի եւ «Ռեքվիեմ» պոեմը` 50 տարի անց անգլերեն լույսընծայելու համար:

Լավագույնի պատվոգիրը հասցեատիրոջը հանձնվեց հենց թերթի խմբագրությունում: Պատվոգիրը ստանալուն պես, Ռազմիկ Դավոյանն ասաց. «Շատ շնորհակալ եմ, թանկագին պարգեւ է, այս պատվին արժանացողը պետք է մեծ պատասխանատվություն զգա իր վրա` ապագայում եւս պատվելի գործեր անելու համար, շնորհակալ եմ»,- եզրափակեց բանաստեղծը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում հետեւյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=NNx1RUmd_fM 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА