o C     22. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

01.03.2016 15:37 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Իրավունքի» զրուցակիցն է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Զրույցի թեման դեռ խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ավանդների փոխհատուցման խնդիրն է, որի հետ կապված այդպես էլ բողոքները եւ դժգոհությունները չեն վերջանում: Այսպիսով՝ մինչ օրս  որքան ավանդատու է ստացել փոխհատուցում, առհասարակ՝ ինչ ընթացքի մեջ է հիշյալ գործընթացը, ովքեր այս պահին իրավունք ունեն ավանդների փոխհատուցման համար դիմելու, եւ, ի վերջո, ժառանգվո՞ւմ է ավանդը, թե ոչ: -Նախ նշեմ, որ ավանդների փոխհատուցման գործընթացը մեր հանրապետությունում սկսվել է դեռեւս 2006 թվականից: Այն ժամանակ ավանդների փոխհատուցման իրավունք են ձեռք բերել 2005 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ն անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների 9 խմբեր: Այդ գործընթացը տեւել է մինչեւ 2013 թվականի վերջը, եւ ավանդներ այդ ժամանակահատվածում ստացել են շուրջ 62 հազար անձինք: Նրանց փոխահատուցելու վճարումները վերջացել են: 

Ներդրումները մնում են խայտառակ վիճակում

Այնուհետեւ՝ ավանդների փոխհատուցման իրավունք են ձեռք բերել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, եւ այստեղ եւս փոխհատուցման գործընթացն ավարտված է: 

Այժմ ավանդների փոխհատուցման իրավունք ունեն ՀՀ-ում բնակվող սոցիալապես խոցելի խմբերը: Գործընթացը կարգավորվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով, որտեղ հստակ նշվում է, թե ով իրավունք ունի ավանդ ստանալու: Կառավարության 2014 թվականի N-460 որոշմամբ՝ սկզբում իրավունք ունեին միայն մինչեւ1924 թվականի ծնվածները, ովքեր «Փարոսում» հաշվառված էին, ազատամարտիկները: Աստիճանաբար փոխհատուցումը սկսեց վերաբերել մինչեւ 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին: Անցյալ տարվանինց էլ արդեն փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները: Ավելացավ նաեւ եւս երկու կատեգորիա` 2014 թվականի օգոստոսի մեկի դրությամբ հաշվառում ունեցող անձինք եւ պատերազմի մասնակիցները` անկախ «Փարոսում» հաշվառված լինելու հանգամանքից: 

Կառավարության վերջին որոշմամբ, որը բխում էր 2016 թվականի պետական  բյուջեի մասին օրենքից, «Փարոսում» հաշվառում չունեցող մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված բոլոր տարեցները, ովքեր ունեին ներդրած ավանդ 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ, կարող են նույնպես դիմել եւ ստանալ փոխհատուցում:

- Ընդհանուր առմամբ մինչ օրս որքա՞ն ավանդատու է գումար ստացել:

- Ստույգ թվեր այս պահին կդժվարանամ ասել, սակայն կարող ենք արձանագրել, որ 80 հազարից ավել անձինք են մինչ օրս ավանդների փոխհատուցման վճարումները ստացել: Միայն առաջին ծրագրով ավանդների փոխհատուցում են ստացել 60 հազարից ավել անձինք: Այս պահի դրությամբ մոտ 10 հազար տարեց անձինք են ընդգրկված ավանդների ստացման ցուցակներում, բայց ունենք 14,5 հազարից ավել հերթագրված տարեցներ: Միաժամանակ՝ ցուցակներում ընդգրկված են մոտ 3,4 հազար ազատամարտիկներ, բայց հերթագրվածների թիվը 4119-ն է: Ինչպես նաեւ՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչներից 6.3 հազար ավանդատուներ են այս պահին ընդգրկված ցուցակում, բայց ընդհանուր առմամբ հերթագրվածների թիվը մոտ 13,2 հազար է:

- Հայտնի է, որ ավանդները չեն ժառանգվում: Բայց վերջին շրջանում տարբեր խոսակցություններ են շրջանառվում, ըստ որի՝ կան ավանդատուներ, որոնց ավանդները, այնուամենայնիվ, ժառանգվում են: Խնդրում ենք պարզաբանել, ովքե՞ր են այն ավանդատուները, որոնց ավանդները կարող են ժառանգվել:

- Այո, ավանդի փոխհատուցումը ժառանգման ենթակա չէ: Կա ընդամենը մեկ դեպք, որի ժամանակ ավանդատուի հարազատները կարող են ժառանգել մահացածի ավանդը, երբ ավանդատուն հաշվառված էր, հերթը մոտեցել է եւ ընդգրկվել վճարման ցուցակում եւ վճարման ցուցակի տպագրման օրվանից հետո անձը մահացել է: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА