o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

06.12.2019 20:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

Այն, որ Նիկոլի քայլոների եւ սորոսականների վարչախումբը կարող է հրաման տալ ցանկացած իրավապահ մարմնի ցանկացած քրեական մեղադրանք առաջադրել ցանկացած մարդու, նորություն չէ: Ժամանակին զարմանում էինք, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանին մեղադրում սահմանադրական կարգը, այսինքն` ինքն իրեն տապալելու մեջ: Բայց ահա եկավ առավել անհեթեթ մեղադրանքների հերթը: Սերժ Սարգսյանին էլ որոշեցին մեղադրել, թե զբաղված էր դիզվառելիքի կտրոնների գողությամբ:

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻ՞Վ Է ԸՆԿԵԼ

 

ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ «ՋՈԿԵՐԸ»

Ժամանակին շատ է խոսվել ե՛ւ քաղաքական գործիչների, ե՛ւ փորձագետների կողմից, որ Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը Նիկոլի համար հանրային ցնցող շոուներ բեմադրելու վերջին խաղաթուղթն է, կամ թղթախաղի լեզվով ասած` վերջին «ջոկերը»: Եվ ահա դա կիրառվեց, իսկ թե ինչու` դրա վերաբերյալ մի փոքր-ինչ ուշ: Բայց մինչ այդ նշենք, որ բոլոր էպոսագետները սխալ էին, Նիկոլը` ճիշտ: Քանզի էպոսի հայտնի, մեղմ ասած, զգուշավոր կերպարը ոչ թե Ցռան Վերգոն էր, այլ Ցռան Սերգոն: Խոսքը նախկին գյուղնախարարի մասին է, ով ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո գերադասեց մնալ ոչ թե ՕԵԿ-ում, այլ` կառավարությունում: Եվ ահա, ինչպես ասում են տեղյակ մարդիկ, եւ գրում է մամուլը, սույն Սերգոյին ստիպեցին Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ` սպառնալով հակառակ դեպքում կալանավորել: Ըստ ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանի` Սերգոն (թեեւ փաստաբանը անուն չտվեց, բայց բոլորը հասկացան` ում մասին է խոսքը) ՀՔԾ-ում Սերժ Սարգսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ վայրկյան իսկ չի համարձակվել նայել ՀՀ երրորդ նախագահի աչքերին: Այսինքն` փաստաբանը վստահ է, որ նրա ցուցմունքը կեղծ է: Իսկ արդյո՞ք հնարավոր է, որ հետագայում Սերժ Սարգսյանը կալանավորվի, փաստաբանն ասաց. «Քրեական դատավարության իմաստով պարոն նախագահին առաջադրված մեղադրանքով` ոչ, որովհետեւ արդեն խափանման միջոց կա կիրառված` ստորագրություն չհեռանալու մասին: Բայց հաշվի առնելով, որ մենք այս գործերով հեռու ենք քրեական դատավարական պրոցեսներից, չեմ բացառում, որ ամեն դեպքում վարույթ իրականացնող մարմինը ստանա մեկ այլ ցուցում, թե ինչպես կարող են պարոն Սարգսյանին կալանավորել: Ասում եմ` մեկ այլ ցուցում, որովհետեւ ակնհայտ է, որ քննիչը չէր որոշել, որ պետք է որպես մեղադրյալ ներգրավվի»:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

Իսկ հիմա, թե ինչու հենց այս պահին Սերժ Սարգսյանի հանդեպ շտապ պահանջվեց խափանման միջոց կիրառել` չբացակայելու ստորագրության տեսքով: Ակնհայտորեն Նիկոլին ու վերջինիս տիկնիկավարներին հունից հանել էր Սերժ Սարգսյանի ելույթը Զագրեբում տեղի ունեցած ԵԺԿ համագումարում: Նյարդայնությունը գնալով աճեց, քանզի տարբեր դեսպաններ դարձել էին հաճախակի հյուր ՀՀԿ գրասենյակում, ինչից, բնականաբար, թավշիստները պայթում էին: Բայց ամենակարեւորը, թե ինչու այս պահին, անշուշտ, կապված էր Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բարձր հովանու ներքո եփվող միջազգային պոռնոգրաֆիայի հետ: Իսկ ինչու պոռնոգրաֆիա` քանզի Բաքուն այդտեղ սեղանին դրել էր մեմորանդում, որով ընդունելի էր համարում միմիայն հայկական կողմի կատարյալ կամավոր կապիտուլյացիան, սական դրան ի պատասխան` հայկական կողմից որեւէ կոշտ հայեցակարգ չհրապարակվեց: Նաեւ Զոհրաբ Մնացականյանը դուռը շրխկացնելով չհայտարարեց, որ անընդունելի է մյուս կողմի վերջնագրերով հանդես գալը: Բանակցություններ եղան, որոնք շարունակվելու են, եւ որոնց պարունակությունը հանրությունից թաքուն է պահվում: Նիկոլն առանց կարմրելու հայտարարում է, որ սեղանին որեւէ փաստաթուղթ դրած չկար: Դե ինչ ասես, ինչպես բնորոշել էր պատմաբան Գագիկ Արծրունին` եթե սուտ խոսելուց մարդու քիթը Բուրատինոյի քթի պես երկար էր, ապա Նիկոլի քիթը պետք է Լոնդոն հասած լիներ: Այսինքն` շատ ու շատ է նման Հայաստանի եւ հայ ազգի շահերից չբխող կեղտոտ, դավաճանական գործարք առաջ տանելուն: Եվ որպեսզի Սերժ Սարգսյանը տարբեր միջազգային հարթակներում այդ գործարքը չկարողանա ՀԱԿմեջ անել, որոշվեց արգելել նրա ելքը երկրից: Ցանկության դեպքում նաեւ Արցախ գնալը կարող է Նիկոլի հրահանգները ստրկաբար կատարող ՀՔԾ-ն որակել խափանման միջոցի խախտում...

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա Բրատիսլավային նախորդած ադրբեջանական վերջնագրին միակ արձագանքողը Արցախի Անվտանգության խորհրդի անդամ, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանն էր, ով մատնանշեց, որ պատերազմի դեպքում Ադրբեջանի համար հետեւանքները շատ ծանր են լինելու, եւ շեշտեց, որ դա ասում է իր մարտական ընկերների անունից, այդ թվում` եւ Նիկոլի աչքի գրող Վիտալի Բալասանյանի:

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

ԻՆՉ Է ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ

Բնականաբար, ՀՀԿ գործադիր մարմինը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ: Այդ հայտարարությունում ՀՀԿ-ն արձանագրեց. «Գործող վարչակազմին ցնցումների մեջ է գցում Հանրապետականի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործունեությունը, ինչը հատկապես տեսանելի դարձավ ՀՀԿ ղեկավարի հայտնի զագրեբյան ելույթից հետո, որում շոշափվեցին հայ ժողովրդի կենսական շահերին վերաբերող խնդիրներ, եւ տրվեցին հստակ, այդ թվում` արտաքին քաղաքական գնահատականներ»: Իսկ հայտարարության կետերը հետեւյալն են. «1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսեւորում:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին` Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում` բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում:

3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաեւ շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի եւ թե հանրության անկոտրում դիմադրությանը:

5. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական եւ ավտորիտար ռեժիմի վրա:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

6. Հանրապետականն այս հարցի եւ դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաեւ միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով»:

Համապատասխան դիրքորոշումով հանդես եկան եւ ազգային պահպանողական ճամբարի մյուս կուսակցությունները` ՍԻՄ-ը, Ռեֆորմիստները, «Ազգային միաբանությունը», ակնկալվում է, որ ՀՀ երրորդ նախագահին զորակցող հայտարարություններով հանդես եկողները գնալով շատանալու են: Այստեղ կարեւորն այն է, որ այդ դիրքորոշումներն ուղղված են ոչ միայն հայ հանրությանը, այլեւ, ինչպես մատնանշած է ՀՀԿ հայտարարությունում, միջազգային հարթակները եւ ձեւաչափերը չեն անտեսվելու, եւ, բնականաբար, դա անելու է ոչ միայն ՀՀԿ-ն:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

 

ՀԻՍԹԵՐԻԿ ՍՏԻ ՃԱՀԻՃԸ

Իսկ «ժողվարչապետը» հերթական ոչ ադեկվատ շոուով հանդես եկավ ԱԺ-ում: Թեեւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ խոսեց համեմատաբար զգուշավոր, սակայն ԲՀԿ-ի կողմից Հայկ Մարությանի շուրջ պայթեցրած սկանդալին, որից հայտնի դարձավ, որ մայրաքաղաքը հարյուրավոր միլիոնավոր դոլարների ներդրումից զրկվեց, «վոժդը» սպառնաց բոլորի «թաթիկները կտրել», ճիշտ է` առանց ԲՀԿ-ի անունը տալու: Իսկ ՀՅԴ-ի երիտասարդները, ովքեր Արայիկ Հարությունյանի որջի մատույցներում հակամարտել էին ոստիկանության հետ 1/16 հարաբերակցությամբ, Նիկոլին հասցրել են խանգարմունքի: Նա ՀՅԴ-ին որակեց զրո վարկանիշ ունեցող, որի գնացքը գնացել է, ու երկրի գլխավոր ամբիոնից նույնիսկ սկսեց գնացքի ձայներ հանել:

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

Կարճ ասած` առանց Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետի», անփրկելի Նիկոլից գլուխ հանել չի լինի, նա ընդունակ է ցանկացած իմպուլսիվ քայլի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА