o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐ ԲԱԺԻՆ «ՌԱՅՈՆ» ԷՅՐԸ

06.12.2019 22:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ԲԱԺԻՆ «ՌԱՅՈՆ» ԷՅՐԸ

346 մարդկային կյանքեր խլած եւ արդյունքում այս տարի մարտին շահագործումից հանված «Բոինգ 737 Մաքս» օդանավերից 226 հատ ձեռք է բերել «Ռայն Էյր» ավիաընկերությունը, ինչպես Քաղավիացիայի կոմիտեի նախագահն էր նշել իր հուլիսի 15-ի հարցազրույցում: Հիշեցնենք, հենց այս ավիաընկերությանն են մեր իշխանությունները խցկում հայաստանյան ուղեւորափոխադրումների ոլորտ եւ դեռ մի բան էլ պետական օժանդակությամբ: Ու այնպիսի համառությամբ, որ քաղավիացիայի մեր «սիրուն աղջիկը» մինչեւ իսկ նշում է. «Եթե ուշացում լինի, հնարավոր է՝ իրենք էլ ավելի ուշ մուտք գործեն մեր շուկա» (տե՛ս https://hayacq.com/43115--.html/):

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հնարավորություն են ընձեռում իրենց հաճախորդներին օգտվել աշխարհի բոլոր օդանավակայանների VIP գոտիներից

Ի՞նչ է նշանակում ուշացում: Հիշատակված օդանավերի արգե՞լքը հանելու ուշացում: Թե այլ բան նկատի ունի, այսինքն՝ ԱՄՆ սենատորների կողմից «թռչող դագաղ» անվանված օդանավերը պիտի շահագործվեն դեպի Հայաստան չվերթներում՝ արգելքը հանելուց հետո, թե՝ առաջ (https://www.theguardian.com/business/2019/oct/29/boeing-dennis-muilenburg-congress-testimony-737-max-mcas): Բայց չէ՞ որ այդ «Ռայն Էյրը» հիմա չվերթներ անում է տարբեր երկրներում եւ, բնականաբար՝ ոչ արգելված ու ռիսկային օդանավերով: Ապա ինչո՞ւ հենց մեր դեպքում չվերթների սկզբի ժամկետներն ասոցացվում են «Բոինգ Մաքսերի»-երի արգելքը հանելու հետ: Ուրեմն, մեր բաժին «ՌԱՅՈՆ» Էյրը հիմա ի՞նչ օդանավերով է պատրաստվում տեղափոխել հայ ուղեւորներին: Թույլտվություն ստանալու համար հայտ ներկայացրե՞լ է: Այդ դեպքում, ի՞նչ օդանավերի բազայով է նա դիմել հայաստանյան իշխանություններին, եթե, բնականաբար արգելված օդանավերով չի կարող թույլտվություն ստանալ: Կանխատեսումներն ասում են, որ «Բոինգ Մաքսերի» արգելքը կարող է հանվել 2020 թվականի սկզբին: Դե լավ առիթ է` խնդրահարույց օդանավերը հայերի վրա փորձարկելու համար: Չէ՞ որ երրորդ երկիր ենք իրենց համար, եւ եթե մի երկու օդանավ էլ ընկնի, ոչինչ, կհամարեն չհաղթահարված փորձարում, եւ վերջ: Ինչ վերաբերում է տվյալ սկանդալային ավիաընկերությունը մեզ հրամցնող «սիրուն աղջկան», ապա հարց է՝ տարաբնույթ գենդերական միջոցառումների (https://iravunk.com/news/99289) արանքում նա գոնե հասցրե՞լ է ծանոթանալ, որ իր գովերգած «Բոինգ 737 Մաքսերը», այդ թվում՝ «Ռան Էյրի» 226 օդանավերը մահացու վտանգավոր են համարվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА