o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արմավիա»-ն կվերադառնա՞ ավիաշուկա․ «Ժողովուրդ»

07.12.2019 11:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Արմավիա»-ն կվերադառնա՞ ավիաշուկա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Արմավիա» ավիաընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, որը մեր վերջին ազգային փոխադրող ավիաընկերության ղեկավարն էր, թավշյա հեղափոխությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ եթե լավ առաջարկ լինի ավիաընկերության շուկա վերադառնալու, ինքը կմտածի դրա մասին:

Ինչ դիմակներ են կրում ոստիկաններն ու ինչ ծագման․ «Ժողովուրդ»

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանից երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք Բաղդասարովը հայտ ներկայացրել է կրկին ազգային ավիափոխադրման շուկա վերադառնալու: Պարզվեց՝ Ռեւազյանը այսօր արդեն սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովի հետ հանդիպել է փողոցում պատահաբար: «Ես պատահական, ճանապարհին տեսել եմ իրեն, ինքն էլ նշեց, որ կարող է հետաքրքրություն լինել ավիաշուկա վերադառնալու: Ես ասացի՝ եթե հետաքրքրություն կա, եկեք, ինչ-որ բանով եթե կարող եմ աջակցել, ինձ ասեք»: Բայց մինչ օրս Բաղդասարովը լուր չի տվել իր ծրագրերի ու նպատակների մասին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մտերիմ այդ գործարարը սնանկացավ, վաճառեց ողջ ունեցվածքը եւ դեռ պարտքերի մեջ է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА