o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետն այցելել է Լոռու Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին (տեսանյութ)

07.12.2019 11:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետն այցելել է Լոռու Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։ 

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ եղավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Մասիս Մայիլյանն իր հայտարարությունով համագործակցության բոլոր ճանապարհները փակել է․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեց ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА