o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները

07.12.2019 11:59 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները

Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքի  քացկեղի 1375 նոր դեպք, ու քաղցկեղի այս տեսակը առաջին տեղում է մեր երկրում մահացության հանգեցնող քաղցկեղային հիվանդությունների թվում:

3 մթերք, որոնք կարող են վնասել աղիների առողջությանը

Նման վիճակագրությունը չի կարող չանհանգստացնել թե Առողջապահության նախարարությանը, թե մասնագետներին: Մշտապես կարևորվում է այս մարտահրավերի դեմ միջոցառումների ձեռնարկումը: Հենց այդ պատճառով դեկտեմբերի 5-ին Հայկական Թորակալ Ասոցացիայի նախաձեռնությամբ և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցավ կոնֆերանս, որտեղ քննարկվեցին թոքի քաղցկեղի հիմնախնդրի արդիականությունն ու բուժման ճիշտ ռազմավարության նոր մոտեցումները:

«Քաղցկեղի առաջացման առումով շատ կարևոր է ռիսկի գործոնների դերը, դրանց ճիշտ գնահատումը և կառավարումը։ Կառավարելի ռիսկի գործոններից են ծխելը, վնասակար սովորությունները, ավելորդ քաշը և խրոնիկական ինֆեկցիաների առկայությունը։ Խիստ կարևոր են այս գործոնների առումով իրազեկման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու հասարակական ընկալումը` քարոզելով առողջ ապրելակերպը, հատկապես քաղցկեղի կանխարգելման տեսանկյունից»,- միջոցառման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հատկապես թոքի քաղկեցի տարածվածությունը կանխարգելու շրջանակներում կարևոր է ծխելու դեմ պայքարի հասարակական և պետական գործընթացի կարևորությունը:

Ուհանում մեկ շաբաթում հատուկ հիվանդանոց կկառուցեն նոր տիպի թոքաբորբից բուժման համար

Նա նաև շեշտադրեց, որ միջոցառումների ընթացքում մասնագետների միջև փորձ փոխանակումը նպաստում է հիվանդների ախտորոշման, բուժման և ապրելիության ցուցանիշների բարելավմանը մեր երկրում:

Առողջապահության նախարարության հովանավորությամբ կայացած միջոցառմանը մասնագետները մանրամասն խոսեցին թոքի քաղցկեղի հնարավոր պատճառների և դրա զարգացման ռիսկի գործոնների մասին, շեշտադրեցին  հիվանդների բուժումը ժամանակին կազմակերպելու, պալիատիվ թերապիայի, ճառագայթային ու վիրահատական բուժման նոր մոտեցումները կիրառելու կարևորության մասին:

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանն էլ իր խոսքում շեշտեց, որ այսօր արդեն հայ հիվանդների համար մեր երկրում հասանելի են  թիրախային բուժումն ու իմունոթերապիան, որոնք մարդկանց ապրելիության ցուցանիշների ու ինքնազգացողության բարելավման նոր հնարավորություններ են ստեղծել: Նա կոչ արեց գործընկերներին թոքի քաղցկեղի բուժման իրենց պրակտիկայում էլ առավել ակտիվ կիրառել այս մեթոդները:

3 մթերք, որոնք կարող են վնասել աղիների առողջությանը

Բոլոր մասնագետները միաձայն էին այն հարցում, որ պետք է էլ ավելի ինտեսիվացնել ջանքերը՝ սկրինինգային ծրագրերի ներդրման ու մարդկանց՝ ժամանակին դիմելը խրախուսելու համար:

Կարևորվեց նաև այն, որ 2019 թվականի հունվարից առողջապահության նախարարության կողմից ընդլայնվել են նախկինում գործող ուռուցքաբանական հիվանդների պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես` չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական հիմունքներով։ Այս ծրագրերի ներդրումը զգալիորեն թեթևացրել է ուռուցքաբանական հիվանդների ֆինանսական բեռը։

5 հիվանդություն, որոնք «թաքնվում են» վատ տրամադրության դիմակի տակ

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА