o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանակցություններ հայկական կողմի կապիտուլյացիայի շու՞րջ

07.12.2019 12:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բանակցություններ հայկական կողմի կապիտուլյացիայի շու՞րջ

«Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է» բանաձևը արդեն արդիական չի, քանի որ, ըստ էության, բանակցություններ այլևս չկան, ու պատճառը այն է, որ Ադրբեջանը արդեն չի բանակցում, նա փաստացի մեզ ինքնակապիտուլացվելու վերջնագիր է ներկայացնում, ու եթե այսքանից հետո մեր ղեկավարները դեռ բանակցում են, նշանակում է բանակցում են այդ ինքնակապիտուլացվելու ճանապարհային քարտեզի շուրջ:
Այստեղ ամենաողբալին այն է, որ մեր թավշյա ղեկավարները, իրենց գործելաոճի համաձայն, խաբում ու մանիպուլյացնում են հայ ժողովրդին, բայց իրենք չեն հասկանում, որ գալու է, այսպես կոչված, ճշմարտության ջրի երես դուրս գալու պահն ու ադրբեջանցիների հետ թաքուն պայմանավորվածությունները իրողություն դարձնելու պահը, հետաքրքիր է այդ ժամանակ ի՞նչ հեքիաթներ են պատմելու մարդկանց, ոնց են համոզելու, որ Արցախի համար Ադրբեջանի կազմում լինելը ամենաճիշտ լուծումն է, չէ՞ որ այդ ժամանակ իրենց բազմահազարանոց զոմբիների բանակը այլևս չի կարողանա օգնել իրենց, չէ՞ որ կգտնվեն մարդիկ, հատկապես Արցախում, ովքեր կըմբոստանան այդ ամենի դեմ, զենք կվերցնեն, նույնիսկ բանակը կարող է ապստամբվել. այս թավիշները գոնե հասկանու՞մ են, թե ինչ են անում, թե ինչ հետևանքների ու ինչ քաոսի կարող է հանգեցնել իրենց վարած գաղտագողի հակազգային քաղաքականությունը, թե՞ իրենց ուզածն էլ հենց դա է, մի գուցե իրենք եկել են, որ այդ քաոսը ստեղծե՞ն, որպեսզի ջլատեն մեր ազգի ուժերը ու թշնամին անցնի լայնամասշտաբ հարձակմա՞ն, մի գուցե ուզում են պայմանավորված պատերա՞զմ իրականացնել:
Կարճ ասած շուտով ամեն ինչ պարզ է դառնալու, ժողովրդին միակ կոչս այն է, որպեսզի սթափվեն ու ամեն վայրկյան պատրաստ լինեն դեպքերի զարգացման ամենավատ սցենարին:

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է փոփոխությունների. Տիգրան Ավինյանի նոր որոշումը

ԹՈՐՈՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА