o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մադրիդում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու պահանջով բազմահազարանոց երթ է անցկացվել (լուսանկարներ)

07.12.2019 14:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մադրիդում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու պահանջով բազմահազարանոց երթ է անցկացվել (լուսանկարներ)

Մադրիդում բազմահազարանոց երթ է անցկացվել՝ կլիմայական փոփոխությունների դեմ միջոցներ ձեռնարկելու պահանջով: Երթին մասնակցել են շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը, Greenpeace, Alliance for climate, 2020 Uprising for climate, Friday's movement for the future բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները և մի շարք քաղաքացիներ, գրում է BBC-ն:

Ադրբեջանում քնած ժամանակ երեք օտարերկրյա ուսանողուհի է ծխախեղդ եղել (լուսանկարներ)

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի պահանջով երթի կազմակերպիչների տվյալներով՝ ավելի քան կես միլիոն մարդ է միացել նրանց ակցիային:

Ընդ որում՝ իսպանական ոստիկանությունը հայտնել է միայն 15 հազար մասնակցի մասին։

Միաժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, որտեղ ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել ՄԱԿ-ի խորհրդաժողովը:

«Փոփոխությունները, որոնք մեզ պետք են, չեն բխի իշխանություն ունեցող մարդկանցից: Փոփոխությունները կարձանագրվեն փոփոխություն պահանջող մարդկանց կողմից»,- հայտել է բնապահպան Գրետա Տունբերգը:

Climate change activists march in silence in the 'Fridays For Future' climate change mass protest

Demonstrators take part in a mass climate march

Members of indigenous communities speak onstage after a mass climate march

Demonstrators hold skull masks during a mass climate march

Demonstrators take part in a mass climate march

A balloon in the shape of the Earth is pictured with a placard reading "there is no Planet B"

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА