o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են տարվա լավագույն դերասանների անունները

07.12.2019 21:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնի են տարվա լավագույն դերասանների անունները

Կայացավ AAD.AM 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, հերոսի մայրեր, մարզիկներ եւ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արժանացան պարգեւների՝ համապատասխան անվանակարգերում:

​​​​​​​«Յութուբը» մրցանակի է արժանացրել Կարեն Ասլանյանին

Այդ թվում՝ Տարվա լավագույն սերիալային դերասան անվանակարգին արժանացավ դերասան, հաղորդավար ՍՈՒՐԵՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԸ, որն ընդունելով մրցանակը՝ մասնավորապես նշեց. «Ես այստեղ եմ, որ դուք բոլորդ գոնե մեկ անգամ լայն ժպտաք  եւ ծափահարեք ինքներդ ձեզ: Շնորհակալություն Մամիկոն Խուրշուդյանին, AAD կազմակերպությանը՝ նման պատվի համար»:

Տարվա լավագույն սերիալային դերասանուհի անվանակարգին արժանացավ դերասանուհի ՕՖԵԼՅԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

«Շնորհակալ եմ շատ, հուզված եմ, զգացված եմ, որ գնահատվել է աշխատանքս: Շնորհակալություն եմ հայտնում մեր ստեղծագործական խմբին, մեր պրոդյուսերին՝ Ելենային, որը հավատաց եւ շանս տվեց ինձ», - ասաց Օֆելյան:

Ւսկ Տարվա լավագույն դերասան անվանակարգին արժանացավ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

«Ուզում էի ասել, որ ծառայում եմ Հայաստանի հանրապետությանը, բայց, կարծես թե, պետք է ասեմ՝ խաղում եմ Հայաստանի հանրապետության համար, կեցցե՛ Հայաստանի հանրապետությունը: Խոնարհվում եմ բոլոր հերոսների առաջ:  Շնորհակալություն ընտանիքիս, ումից խնդրել եմ շատ կարեոր ժամանակներ ու տրամադրել եմ մասնագիտությանս», - նշեց դերասանը:

Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգին արժանացավ Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի, հաղորդավարուհի,երգչուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, որը եւս շնորհակալություն հայտնեց եւ շնորհավորեց AAD-ին՝ 10-ամյակի կապակցությամբ: Ա. Կիրոսկասյանը ներկաներին նվիրեց մեր օրերում ոչ միայն ակտուալ, այլեւ կարեւոր ու սթափեցնող մի բանաստեղծություն՝ ասմունքնելով Համո Սահյանի «Մեր լեզուն» ստեղծագործությունը:

Ի դեպ, այս անվանակարգերում մրցանակները հանձնեցին հոգեբան ԶԻՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ եւ փաստաբան ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԸ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА