ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

07.12.2019 23:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

Տեղի ունեցավ AAD.AM 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, հերոսի մայրեր, մարզիկներ եւ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արժանացան պարգեւների՝ համապատասխան անվանակարգերում: Այդ թվում՝ «Տարվա կին քաղաքական գործիչ» անվանակարգում  մրցանակի արժանացավ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը (Տեսանյութ)

Ընդունելով մրցանակը՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ իր լրագրողական եւ պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես ստացել է մրցանակներ՝ գրեթե ամեն տարի. «Միշտ հաճելի է լինել լավագույնը, միշտ կարեւոր է ինձ համար լինել առաջինը, եւ սա ինքնանպատակ չէ: Ի՞նչն է մղում մեզ լինել լավագույնների, առաջինների մեջ, սերը… Սերը՝ հայրենիքի հանդեպ, մի լավ գործ անելու, քո հնարավորությունների, իրավասության եւ լիազորությունների շրջանակում ինչ-որ բան փոխելու մղումը: Մշտապես իմ մեջ եղել է դեպի լավը փոխելու այդ մղումը»:

Պատգամավորն անկեղծացավ եւ նշեց, որ իրեն աշխատելու լիցք է տվել ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը. «Այստեղ են Ադամի ծնողները, եւ ես պետք է անկեղծորեն ասեմ, որ Ադամը փոխեց իմ կյանքը: Ես այն պատգամավորներից եմ եղել, որ ապրիլի 3-ին առաջնագծում էինք… Շատ բան եմ տեսել իմ քաղաքական գործունեության ընթացքում եւ նաեւ շատ վիշտ եմ տեսել: Եվ ահա այս լուսավոր տղան փոխեց իմ կյանքն ու ինքս ինձ երդվեցի, որ քանի դեռ պատք ունենք տալու մեր հայրենիքին, այս լուսավոր տղաներին, որոնց համար երեւի չարեցինք առավելագույնը, երեւի ինչ-որ բան պակաս արեցինք, որ ունեցանք ապրիլի 2, պետք է աշխատենք: Ես ապրում, աշխատում, ստեղծագործում եմ եւ անելու եմ ամեն ինչ նաեւ Ադամի եւ մեր մյուս հերոս տղաների եւ նաեւ բոլոր այն հերոսների համար, ովքեր հիմա կանգնած առաջնագծում պահում են մեր խաղաղությունը»:

Շնորհակալություն հայտնելով «Եռամիասնություն հանուն զարգացման» կազմակերպության նախագահ Մամիկոն Խուրշուդյանին՝ այսպիսի մրցանակաբաշխություն կազմակերպելու համար, Ն. Զոհրաբյանը հավելեց.  «Շնորհակալ եմ, որ կարողանում եք գնահատել մարդկանց աշխատանքը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА