ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

08.12.2019 00:16 ՍՊՈՐՏ
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում դեկտեմբերի 7-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար պայքարում սպիտակներով երկրորդ դասական պարտիան անցկացրեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Բարսելոնայի բոլոր խաղացողները գիտեն, որ մարզվելիս Մեսսիի հետ պետք է զգույշ լինել. Տոդիբո

Հայկական շախմատի առաջատարն 81-րդ քայլում համաձայնվեց ոչ ոքի արդյունքին: Առաջին դասական պարտիայում Արոնյանը պարտություն էր կրել:

Դեկտեմբերի 8-ին Արոնյանը Կարլսենի հետ կանցկացնի արագ խաղի 2 և կայծակնային խաղի 4 պարտիա:

Grand Chess Tour-ի չեմպիոնության համար երկրորդ դասական պարտիայում չինացի Դին Լիրենն առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА