o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10 նշան, որ դու սխալ հարաբերությունների մեջ ես գտնվում

08.12.2019 21:26 ԱԽ ԿԱՆԱՅՔ
10 նշան, որ դու սխալ հարաբերությունների մեջ ես գտնվում

1. Նա քեզ նույնքան ուժգին չի սիրում, որքան դու նրան

Վատ չէ, եթե դու հարաբերություններին տրվում ես փոքր-ինչ ավելի, քան նա: Բայց եթե նրա կողմից բոլորովին պատասխան չես տեսնում, եթե նա քեզ չի վերաբերվում այնպես, ինչպես դու նրան, եթե դու ստիպված ես պայքարել նրա սիրո համար, ուրեմն դու պետք է վերանայես քո հարաբերությունները:

Ինչ հագնել, երբ այժմ գրասենյակը ձեր տանն է գտնվում

2. Նա քեզ չի հարգում

Իսկ հարգանքը սիրո գործոններից մեկն է: Եթե տղամարդը քեզ հարգանքով չի վերաբերվում, եթե նա նվազեցնում է քո ձեռքբերումները, ուրեմն դրանք տոքսիկ հարաբերություններ են: Եթե նրա հարգանքի բացակայությունն իր մեջ ներառում է սուտը, գաղտնիությունը, թաքուն գործելակերպը, դու պետք է հասկանաս, որ դա կուղեկցի քո հարաբերություններին միշտ: Այնպես որ, ավելի լավ է դրան վերջ տալ:

3. Նա քեզ քննադատում է

Վատագույն մարդիկ նրանք են, ում համար դու միշտ բավականաչափ լավը չես: Որքան էլ դու ջանաս, նրանք միշտ թերություններ են գտնում քո ու քո գործողությունների մեջ: Բայց քո տղամարդը պետք է լինի քո գլխավոր նեցուկը, այլ ոչ՝ քննադատը: Եթե քո հարաբերությունները քեզ ոչ թե ոգեշնչում են ավելի լավը դառնալ, այլ ստիպում են թևաթափ լինել, ուրեմն դու այն մարդու հետ չես, ով քեզ պետք է:

4. Նա խանդում է ու քեզ ամեն ինչում մեղավոր համարում

Խանդը ինչ-որ չափով բնական զգացողություն է: Բայց շատերը չափազանց հեռու են գնում ու իրենց պահում են այնպես, ասես դու իրենց ես պատկանում: Այդպիսի տղամարդը երբեք ներողություն չի խնդրի, և նրա նյարդային վիճակների համար մեղավորը միշտ դու կլինես: Եվ այս վարքագիծը լավ հեռանկարներ չունի:

5. Նա ամեն ինչ վերահսկում է

Եթե տղամարդը վերահսկում է, թե ինչ ես հագել, ուր ես գնում, ինչ ես ուտում, ում հետ ես հանդիպում, դա վտանգավոր նշան է: Եթե դու այդ ամենը անում ես, որ նա երջանիկ լինի, ու միևնույն ժամանակ՝ մոռանում ես քո երջանկության մասին, դրանք տոքսիկ հարաբերություններ են:

6. Դուք բավականաչափ չեք շփվում

Եթե դու զգում ես, որ դուք չեք կարողանում խոսել կարևոր թեմաների մասին, եթե նա հրաժարվում է ինչ-որ բան քննարկել քեզ հետ, մի՞թե դու կցանկանաս կյանքիդ մնացած հատվածն անցկացնել լռության մեջ:

7. Ձեր հարաբերությունները հիմնված են սեքսի վրա

Որոշ մարդիկ իսկապես միմյանց դուր են գալիս, նրանց մոտ գերազանց «քիմիա» կա, բայց բացի ննջասենյակից, նրանք որևէ այլ մակարդակում ու հարթակում իրար հետ չեն հարմարվում: Հիշիր, որ սեքսն ամեն ինչ է:

8. Դու ինքդ քեզ նման չես

Եթե դու քեզ ուրիշ մարդ ես ձևացնում, միայն թե նրան ուրախացնես, դա վատ է: Միևնույն է, դիմակները մի օր կընկնեն: Եթե դու չես կարող քեզ նման լինել հարաբերություններում, ուրեմն ինչի՞ համար են դրանք պետք ընդհանրապես:

9. Դու վախենում ես

Եթե դու երկու անգամ մտածում ես նախքան նրան ինչ-որ բան ասելը, եթե դու անընդհատ վախենում ես նրան տխրեցնելուց կամ զայրացնելուց, դա նշանակում է, որ նա իսկապես քեզ համար սպառնալիք է ներկայացնում: Եթե ոչ ֆիզիկական, ապա գոնե՝ հոգեբանական: Ու դու պետք է փախչես:

10. Նա քեզ հաճախ հիշեցնում է անցյալի սխալների մասին

Նրա նպատակը ոչ թե խնդիրը լուծելն է, այլ քեզ ստորացնելը ու իրեն բարձրացնելը: Նա կրկին ուզում է ամեն բան վերահսկել, կամ էլ միգուցե դրանք նրա անձնական բարդույթներն են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА