o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ օրգանիզմում մագնեզիումի պակասի պատճառով

09.12.2019 19:14 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ օրգանիզմում մագնեզիումի պակասի պատճառով

Օրգանիզմում մագնեզիումի ցածր մակարդակն ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դրա պակասի պատճառով կարող է մեծանալ պերիֆերիկ անոթների հիվանդությունների զարգացման ռիկսը, կարող է նվազել արյան հոսքը դեպի սիրտ եւ ուղեղ՝ ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Atherosclerosis ամսագրում:

COVID-19-ի հարուցիչը կարող է «գոյատեւել» տարբեր մակերեւույթների վրա, ընդ որում, ոմանց վրա` բավականին երկար` մինչեւ 3 օր

Natural News-ի հաղորդմամբ՝ մագնեզիումն անհրաժեշտ է արյունատար անոթների առողջության, արյան ճնշման կարգավորման եւ սրտի նորմալ կծկումների համար: Դրա պակասը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, էնդոտելիալ դիսֆունկցիայի, հիպերտոնիայի եւ սրտային առիթմիայի:

Գիտնականները կապ են գտել նաեւ օրգանիզմում մագնեզիումի ցածր մակարդակի եւ հոգեկան առողջության, մասնավորապես, դեպրեսիայի միջեւ: Սիտեմատիկ զննություններն ու մետաանալիզը ցույց են տվել, որ մագնեզիումի օգտագործման մեծացումը հանգեցնում է դեպրեսի ախտանիշների լավացմանը:

Խորհուրդ է տրվում օրական ընդունել 400 մգ մագնեզիում: Գիտնականները նաեւ խորհուրդ են տալիս խուսափել մագնեզիումի մակարդակը նվազեցնող մթերքների օգտագուծումից, դրանք են օրինակ՝ ալկոհոլ, գլյուտեն, ռաֆինացված շաքար, եգիպտացորենի օշարակ եւ արհեստական քաղցրացուցիչներ: Խորհուրդ չի տրվում նաեւ խմել շատ սուրճ եւ սեւ թեյ:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА