o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից նաեւ 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու մասին օրինագիծը

09.12.2019 12:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից նաեւ 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու մասին օրինագիծը

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է զինվորական ծառայությունից նաեւ 5 տարի անց հաշմանդամության կարգ տալ:

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. Sputnik-Georgia

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը նիստի ժամանակ հավանություն էր տրվել այս նախագծին։ Այն ներկայացրել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը․

«Երբ զինվորական ծառայության ընթացքում ստացվել է վնասվածք, խեղում կամ հիվանդություն, եւ դրա հիմքով դիմել են ՊՆ-ի դեպքում կենտրոնական ռազմական հանձնաժողով, Ոստիկանության դեպքում՝ իր համապատասխան հանձնաժողովը, տրվել է այդ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետ կապված զինվորական կապ, որը ներկայացվել է մեր բժշկասոցիալական հանձնաժողովին, որը եւ նշանակում է հաշմանդամության կարգը, բայց դա տրվել է ծառայությունից ազատումից հետո հինգ տարի ժամկետով: Մենք դեպք ենք ունեցել, որ 2000 թ. մարդը դուրս է եկել ծառայությունից, բայց 2018 թ. է դիմել հաշմանդամության կարգի հետ կապված, եւ պատճառական կապ է առաջացրել։ Եվ քանի որ օրենքում նշված է, որ հինգ տարուց հետո չենք կարող զինվորական պատճառական կապ տալ, եւ կարող ենք միայն աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ նշանակել, ՍԴ-ն որոշել է, որ սա հակասում է Սահմանադրությանը, եւ մենք հանում ենք այդ կարգավորումը»,- նշել էր փոխնախարարը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА