o C     22. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտին.«Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն է եղել»

10.12.2019 11:14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտին.«Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն է եղել»

2019 թվականի օգոստոսին Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն է եղել: Այդ մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Facebook-ը և Instagram-ը հեռացնում են սպանված իրանցի գեներալին աջակցող գրառումները

«Նա Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն էր»,- նշել է պետության ղեկավարը:

Պուտինը հիշեցրել է նաև, որ սպանվածը Կովկասում մասնակցել է մարտական գործողությունների` հանդես գալով անջատողականների կողմից, և գտնվել է հետախուզման մեջ:

«Նա շատ դաժան ու արյունոտ մարդ էր: Իր մասնակցած գործողություններից միայն մեկի ժամանակ իր կողմից 98 մարդ է սպանվել»,- ասել է նա:

«Չգիտեմ` ինչ է եղել նրա հետ: Դա հանցավոր միջավայր է, և այնտեղ կարող է ցանկացած բան տեղի ունենալ»,- նշել է ՌԴ նախագահը:

Վրաստանի 40-ամյա քաղաքացին սպանվել է օգոստոսի 23-ին: Նույն օրը Բեռլինի դատախազությունը հայտնել է կասկածյալի ձերբակալման մասին, որը, ըստ դատախազության, ՌԴ 49-ամյա քաղաքացի է: Վրաստանի քաղաքացու սպանության գործի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով Գերմանիայից երկու ռուս դիվանագետ է արտաքսվել: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА