o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ, ՈՉ ԹԵ ԾԽԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ»

10.12.2019 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ, ՈՉ ԹԵ ԾԽԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ»

Ազգային ժողովում երեկ բուռն քննարկվում էր «Ծխախոտային միջոցների եւ դրանց փոխարինողների օգտագործումից առողջությանը հասցվող վնասը կրճատելու եւ կանխելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նշենք, որ նախագծերի այս փաթեթով նախատեսվում է փակ տարածքներում ծխախոտի օգտագործման արգելք: Սահմանափակումներ կմտցվեն հասարակական տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բժշկական կենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում ծխելու վրա: Քննարկման ժամանակ իշխող խմբակցությունն իր տարերքի մեջ էր. ցուցադրեցին վախենալու նկարներ, հիշեցին, որ Հոլիվիդում միայն բացասական կերպարներն են ծխում եւ հնչեցին էլի շատուշատ աբսուրդ մեկնաբանություններ: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ հիշեցրեց հարեւան Վրաստանի փորձը, որտեղ ծխախոտային օրենսդրության ներդրումից եւ ծխելու սահմանափակումից հետո` սկսել են երկիր ներկրվող թութունը օգտագործել ինքնուրույն փաթաթելու միջոցով: Ավելին` Ռուսաստանում եւս նման սահմանափակումների պատճառով նույն խնդիրն է ծագել:

Հաղթած պատերազմը՝ չի քննվում ինչ-որ ամոթալի հանձնաժողովներում. Նաիրա Կարապետյան

Եկեք չմոռանանք այն մասին, որ մենք երկիր ենք, որը, ամենի հետ մեկտեղ, նաեւ արտահանում է ծխախոտային ապրանքներ: Այո, ես առողջ ապրելակերպի կողմնակից եմ, ես ինքս զբաղվում եմ սպորտով, սակայն եկեք խրախուսենք դա, այլ ոչ թե խնդիրներ ստեղծենք բոլորի համար` առանց հիմնական խնդրի որեւէ լուծման:

​​​​​​​Ազգային ժողովի էն խալի լվացողները որտե՞ղ են, մեկդ ասեք, որ գործ կա...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА