ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

10.12.2019 21:50 ՍՊՈՐՏ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օլիմպիական խաղերից առաջ մարմնամարզիկները օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու երեք տեսական հնարավորություն ունեն: Վարկանիշային մրցաշարերը անցկացվելու են Մելբուրնում, Բաքվում եւ Դոհայում: Սակայն հայ մարմնամարզիկների համար բարդ դրություն է ստեղծվել. նրանք միայն Դոհայի մրցաշարին են մասնակցելու:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 180 օր

Լավ հնարավորություն կա` Եվրոպայի առաջնության շրջանակներում պայքարելու բազմամարտի ուղեգրի համար, խաղարկվելիք ուղեգրերը երկուսն են: Բայց մրցաշարը Բաքվում է, ուստի այս հնարավորությունը բաց կթողնվիԱմփոփելով վերջին մրցաշարերը` մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց. «Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Արթուր Դավթյանի եւ Արթուր Ավետիսյանի հետ մեկնեցինք Պենզա, որտեղ մասնակցեցինք Վորոնինի գավաթին: Միշտ մասնակցում ենք Վորոնինի գավաթին, որը շատ լավ մրցում է եւ մտնում է միջազգային ծրագրի մեջ: Կոտբուսում մեր տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Ես միշտ ասում եմ, որ չենք պահանջում այն, ինչ նրանք չեն կարող: Շատ ուժեղ պայքար էր, քանի որ խաղարկվում էին օլիմպիական վարկանիշներ: Ես գիտակցում էի, որ մեր շանսերը շատ քիչ էին: Եթե չեմպիոն դառնայինք, իմաստ կունենար մեկնել Մելբուրնում կայանալիք հաջորդ գավաթի խաղարկությանը: Իսկ մյուսը Բաքվում է: Հնարավորություն տվեցինք Արթուր Ավետիսյանին, որն արդարացրեց սպասելիքները եւ գրավեց երրորդ տեղը՝ չնչին տարբերությամբ զիջելով օլիմպիական չեմպիոնին: Մեծ հույսեր եմ կապում նրա հետ»:

Ռիո 2016-ի օլիմպիական ոսկին կփոխանցվի Սիմոն Մարտիրոսյանին. գործող չեմպիոնի մոտ դոպինգ է հայտնաբերվել

Այսպիսով, ըստ ամենայնի, Օլիմպիական խաղերում կունենանք միայն մեկ մասնակից՝ Արթուր Դավթյանը: Օղակների վարժությունում լավ հնարավորություն բաց թողեց  Արթուր Ավետիսյանը: Հակոբ Սերոբյանը վստահեցրեց` Օլիմպիական խաղերին պատրաստվելու են ամենայն լրջությամբ. «Լուրջ ենք պատրաստվելու Օլիմպիական խաղերին: Շատ հնարավոր է, որ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը մասնակցի նաեւ նժույգի թափեր վարժությանը, քանի որ Վորոնինի գավաթում հաջող հանդես եկավ: Հիմա հանգստանալու հնարավորություն կտանք Դավթյանին. ծանրաբեռնվածության արդյունքում նա մեջքի հետ կապված խնդիրների է բախվել: Գիտենք՝ եզրափակչի շանս չունենք: Հիմա նրան լրիվ հանգիստ ենք թողնում, Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի. Դոհայի մրցումները մարտին են: Պետք է որ հասցնի վերականգնվել մինչեւ այդ, քանի որ շատ կարեւոր մրցաշար է: Եթե խնդիրներ չունենա, նախապատրաստությունն ըստ նախատեսված ծրագրի կընթանա: Կարող է մասնակցել Ալբերտ Ազարյանի միջազգային մրցաշարին՝ ԱՄՆ-ում, ու 10-օրյա հավաք անցկացնել, որը կկայանա մարտին: Փետրվարի վերջին հավաք կունենանք Հայաստանում, մարտի 1-14-ը հավաք կունենանք Թբիլիսիում: Աշխարհի գավաթի մրցաշարեր կան նաեւ Սլովենիայում եւ Խորվաթիայում»,- նշեց մարզիչը:

«Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ՉԼ-ի խմբային փուլի բոլոր խաղերում

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА