o C     26. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

NYT.Facebook-ը հրաժարվել է ԱՄՆ իրավապահներին տրամադրել օգտատերերի գաղտնագրված տվյալները

11.12.2019 10:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
NYT.Facebook-ը հրաժարվել է ԱՄՆ իրավապահներին տրամադրել օգտատերերի գաղտնագրված տվյալները

Facebook սոցիալական ցանցն ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարին նամակով տեղեկացրել է, որ իրավապահներին չի տրամադրի իր մեսենջերներում գաղտնագրված հաղորդագրությունների հասանելիությունը, գրում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով տվյալ նամակը, որը հայտնվել է The New York Times թերթի տրամադրության տակ: Ընկերությունը նշում է, որ ամերիկյան իշխանությունների մուտքը դեպի բեքդոր (խմբ․՝ back door- հետևի դուռ, հետևի մուտք) իրենից ներկայացնում է խոցելիություն, որը կանխամտածված է կայքի մշակողների կողմից՝ սարքավորումների կամ տեղեկատվության անթույլատրելի մուտք ստանալու համար, որը, սակայն, բացասաբար կանդրադառնա ընկերությանը պատկանող մեսենջերների օգտատերերի անվտանգության վրա: «Բեքդորը, որի մուտքը հայցում են իրավապահ մարմինները, նվեր կլինի հանցագործների, հաքերների և ռեպրեսիվ ռեժիմների համար, նրանց հնարավորություն կտա մուտք գործել մեր համակարգեր, ինչպես նաև կդարձնի մեր պլատֆորմներն օգտատերերի համար ավելի խոցելի»,- նշվում է նամակի տեքստում:

Հայաստանի օգտատերերի վրա համացանցի միջոցով և տեղային սպառնալիքների գրոհները թուլացել են

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА