o C     21. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովն այցելել է Սպիտակ տուն. Թրամփը համատեղ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

11.12.2019 11:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովն այցելել է Սպիտակ տուն. Թրամփը համատեղ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ  Լավրովի հետ համատեղ լուսանկար՝ արված Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում ԱՄՆ նախագահը նստած է աշխատասեղանի շուրջ, իսկ ռուս դիվանագետը կանգնած է նրա կողքին:

Սպիտակ տան պաշտոնական հայտարարության համաձայն՝ նախագահ Թրամփը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին նախազգուշացրել է, որ Ռուսաստանը պետք է զերծ մնա  ամերիկյան ընտրություններում որևէ միջամտությունից, ինչպես նաև կոչ է արել Մոսկվային լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը:

Ինչ վերաբերում է Թրամփի թվիթերյան հրապարակմանը, ապա նա գրել է.«Շատ լավ հանդիպում անցկացրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի մյուս ներկայացուցիչների հետ: Քննարկեցինք բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, միջուկային համաձայնագիրը, միջուկային զենքի վերահսկումը և ընտրություններին միջամտությունը: Անհամբեր սպասում եմ մոտ ապագայում այս երկխոսության շարունակմանը»:

Նշվում է, որ Լավրովի այցը Սպիտակ տուն տևել է մեկ ժամ:

Բացի այդ, նա հանդիպում է ունեցել նաև իր ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի հետ: Վերջինս Լավրովին նախազգուշացրել է, որ ամերիկյան ընտրություններին միջամտության դեպքում, Վաշինգտոնը պատասխան քայլեր կձեռնարկի:

Պարբերականը հավելում է, որ Լավրով-Թրամփ հանդիպումն անհանգստացրել է նախագահին պաշտոնանկ անել փորձող դեմոկրատներին, որոնք չեն բացառել, որ ԱՄՆ նախագահը կարող էր Լավրովի միջոցով գաղտնի տեղեկություններ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Թրամփը Սպիտակ տանը Լավրովին ընդունել էր 2017թ.:

Թրամփը հայտարարել է, որ Էրդողանի հետ միասին աշխատում է Իդլիբի խնդրի կարգավորման շուրջ

 

Russian Foreign Minister Sergey Lavrov leaves the White House following a meeting with President Donald Trump

Russian Foreign Minister Sergey Lavrov, left, walks towards the West Wing of the White House to meet with President Donald Trump on December 10, 2019 in Washington, DC. When he arrived, the skies were mostly clear

Russian Foreign Minister Sergei Lavrov departs the White House in Washington,DC, on December 10, 2019, after meeting with US President Donald Trump

Russian Foreign Minister Sergey Lavrov and US Secretary of State Mike Pompeo(not shown) take part in a press conference at the US State Department in Washington, DC on December 10, 2019.  Lavrov visited the White House later Tuesday

Mike Pompeo warned earlier Tuesday: 'Should Russia or a foreign actor steps to undermine our democratic processes, we will take action in response'

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА