o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

220 000 ֆունտ ստերլինգով վաճառվել է արքայադուստր Դիանայի հայտնի զգեստը, որով նա պարել է դերասան Ջոն Տրավոլտայի հետ (լուսանկարներ)

11.12.2019 11:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
220 000 ֆունտ ստերլինգով վաճառվել է արքայադուստր Դիանայի հայտնի զգեստը, որով նա պարել է դերասան Ջոն Տրավոլտայի հետ (լուսանկարներ)

Մուգ կապույտ զգեստը, որով 1985 թվականին արքայադուստր Դիանան պարել էր դերասան Ջոն Տրավոլտայի հետ, 220 000 ֆունտ ստերլինգով վաճառվել է մի բրիտանական կազմակերպության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Kerry Taylor Auctions լոնդոնյան աճուրդի տան հայտարարությանը:

Պատմությունից երբեք դասեր չենք քաղում, սա մեր գենային սխալն է. Վարդան Մնացականյան

«Վաճառողը շատ գոհ մնաց, քանի որ հույս ուներ, որ զգեստը կմնա Մեծ Բրիտանիայում»,-ասվում է հայտարարության մեջ:

Վիկտոր Էդելսթայնի հեղինակած երեկոյան զգեստը, որով 1985 թվականի նոյեմբերի 9-ին Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կազմակերպած պետական ճաշկերույթի ժամանակ 24-ամյա Դիանան փայլել էր, երկուշաբթի վաճառել հնարավոր չէր եղել, իսկ ահա երեքշաբթի այն գտել է իր գնորդին:

«Արքայադուստրը տարբեր պաշտոնական միջոցառումների ժամանակ ներկայացել է այդ զգեստով: 1997 թվականին իր, ինչպես հետո պարզ դարձավ, վերջին պաշտոնական դիմանկարի համար նա կրկին ընտրել էր հենց այդ հանդերձանքը»,-նշել է աճուրդի տան ներկայացուցիչը: 

Վաճառքի էին ներկայացվել նաև արքայադուստր Դիանայի երկու այլ զգեստ` նույն գույնի: Մի զգեստը վաճառվել է 48 000, իսկ մյուսը` 28 000 ֆունտ ստելինգով:

Картинки по запросу Продано платье, в котором принцесса Диана танцевала с Траволтой

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА