o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին

11.12.2019 14:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին: 

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Մութաֆյանը նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու եւ դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Սարգիս Գառնիկի Օհանջանյանի հետ գնացել է Երեւան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպի Ա.Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի եւ այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածի համացանցում, սակայն Ա.Դանիբեկյանը խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետեւի մուտքից ու հեռացել:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանել է 2019-ի հոկտեմբերին Վրաստանի վրա կիբերհարձակումների վերաբերյալ մեղադրանքներին

Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Օհանջանյանընախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու եւ դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Նարեկ Լեւոնի Մութաֆյանի հետ գնացել է Երեւան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպի Ա.Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի եւ այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածի համացանցում, սակայն Ա.Դանիբեկյանը խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետեւի մուտքից ու հեռացել:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА