o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ստիպված լինեմ հանդիպել Էրդողանի հետ, ապա դրանով չեմ հպարտանա». Ասադ

11.12.2019 16:33 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Եթե ստիպված լինեմ հանդիպել Էրդողանի հետ, ապա դրանով չեմ հպարտանա». Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույց է տվել Իտալիայի պետական «Rai» հեռուստաընկերությանը:

Ի շարս բազմաթիվ հարցերի՝ հաղորդավարը Սիրիայի նախագահից հետաքրքրվել է, թե արդյոք երկարաժամկետ կտրվածքով նա կարող է հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ԿՍԿՍԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊԵԼ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ասադը պատասխանել է, որ եթե մի օր ինքը ստիպված լինի հանդիպել Էրդողանի հետ, ապա դա իր համար բնավ հպարտանալու առիթ չի լինի:

«Եթե ստիպված լինեմ դա անել, ապա դրանով չեմ հպարտանա: Բայց ես միշտ ասել եմ հետևյալը՝ իմ պարտականությունը իմ արածներից երջանիկ լինել կամ չլինելը չէ: Կարևորը ոչ թե իմ զգացմունքներներն են, այլ՝ Սիրիայի շահերը: Այդ պատճառով ես կգնամ այնտեղ, որտեղ կպահանջեն մեր շահերը»,- ասել է Ասադը:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА