o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

11.12.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

Եվ այսպես, առաջին ընթերցմամբ ընդունվեց օրենք ՍԴ դատավորներին պետականորեն կաշառք առաջարկելու մասին: Առաջին հայացքից, գայաթկղիչ տեսք ունի` մինչեւ հունվարի 31-ը հրաժարական ես տալիս, բայց շարունակում ես ստանալ աշխատավարձդ ու օգտվել ՍԴ դատավորի արտոնություններից: Սակայն գայաթկղիչ է միայն առաջին հայացքից:

ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ՄՆԱՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՏԱՀԱՄԲԱՎՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

 

ԻՆՉՈՒ ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ հնչում է բավականին անտրամաբանական: ՍԴ ներկայիս կազմին քայլոները մշտապես մեղադրում են հանցագործ լինելու մեջ, բայց «հանցագործներին» առաջարկում են հարկատուի հաշվին  մեծ թոշակներ: Հասարակ տրամաբանությամբ` եթե հանցագործ են, ապա պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն, այլ ոչ թե խրախուսվեն: Խոսում են նաեւ «ՍԴ ճգնաժամի» մասին, մինչդեռ, ինչպես իրավացիորեն նկատել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, միակ ճգնաժամն այդտեղ Վահե Գրիգորյան անուն-ազգանուն ունի: Այ, օրինակ` հենց Վահե Գրիգորյանը, եթե փոքր-ինչ հեռատես գտնվի, պիտի ինքը դառնա այդ  օրենքից  միակ օգտվողը: Մինչեւ հիմա ՍԴ դատավորի ոչ մի պարտավորություն չի կատարել, իսկ այս օրենքը հարկատուի հաշվին դեռեւս երկար տարիներ «մուֆթաչիություն» շարունակելու հրաշալի հնարավորություն է: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա  հասարակ ողջմատությունը պետք է հուշի` անվճար կաշառք միայն թակարդում է լինումՉէ՞ որ, չի կարող լինել որեւէ երաշխիք, որ հրաժարական տալուց հետո չեն էլ հասցնի վայելել այդ ճոխ վարձատրությունը: Ինչպես ցույց է տալիս  հասարակ փորձը, Նիկոլը միշտ էլ իրեն դրսեւորել է որպես ուխտադրուժ, կամ ժողովրդական խոսքով ասած` քցող: Ու բավականին բարձր է հավանականությունը, որ գայթակղությանը տրված ՍԴ դատավորները շատ շուտով կկալանավորվեն որեւէ հերթական նորաթուխ քրեական գործով: Հենց  նոր Հայաստանի համար է շատ արդիական դեռ սովետական շրջանում մոգոնած ասացվածքը` եթե մարդը կա, քրեական օրնեսգրքի հոդվածը կգտնվիԵթե գլխանց չկա մտադրություն այդ ` ոչ մի բանի դիմաց բարձր աշխատավարձերը օգտագործելու որպես թակարդի միջի պանիր, ապա տեղին է հիշել պատումը Արիստոտելի մասին: Ասում են, որ երբ Արիստոտելը հորինեց տրամաբանությունը, ուրախությունից հրամայեց 40 ոչխար մորթել, եւ այդ օրվանից ոչխարները չեն սիրում տրամաբանություն: Ճիշտն ասած, ընտրազանգվածի մի մասը շարունակում է մնալ տրամաբանություն չսիրողների վիճակում, սակայն շահամոլ եւ ընչաքաղց քայլոների պարագայում գոնե սովորական մորթապաշտությունը պետք է հուշի հեռու մնալ Արիստոտելի ոչխարների վարքագծից:

ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԵՐԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ «ԱՌՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ» ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

 

ՀԱՏԿԱՊԵՍ ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ  ՕԴՈՒՋՐԻ  ՊԵՍ ՊԵՏՔ ՔԱՅԼՈՆԵՐԻՆ

Ի դեպ, պատահական չէ, որ բացի իշխող խմբակցությունից, այդ զավեշտալի օրենքի օգտին ոչ ոք կողմ չքվեարկեց: Չէ՞ որ Սահմանադրական դատարանը մնացել է իշխանության միակ ճյուղը, որը նիկոլականները չեն կարողացել վերցնել: Բայց  ինչպես խոստովանեց պատանի նախարար Ռուստամ Բադասյանը, ստիպել չեն կարողանում: Ուստի մնում է օրինականացված կաշառքի տարբերակըԻսկ ՍԴ-ն` որպես այդպիսին, ամեն քայլափոխի է խանգարում Նիկոլին միանձնյա ձեռնարկել ինչ-որ քայլեր, այդ թվում եւ` ստվերային պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ: Ճիշտ է, ինչպես ցույց տվեց Քոչարյանի գործը, «վնգստացող» դատավորները լավ էլ անտեսում են ՍԴ` կատարման անվերապահորեն ենթակա որոշումները, սակայն կան  բազում ոլորտներ, ուր առանց ՍԴ-ի, ոչ մի քայլ անել հնարավոր չէ: Այսպես, որեւէ միջազգային պայմանագիր չի կարող ուժի մեջ մտնել, եթե ՍԴ կողմից սահմանադրական չճանաչվի եւ նոր միայն ներկայացվի Աժ: Դա վերաբերում է ոչ միայն տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիային, որի վավերացումը պահանջում են Նիկոլի անդրազգային տերերը: Դա վերաբերում է եւ Արցախի հարցին, եւ իզուր տեղը չէր, որ դեռ շաբաթներ առաջ իր հարցազրույցում Հրայր Թովմասյանը հիշատակեց այդ հարցը: Իսկ թե ինչ մութ բաներ են կատարվում այդ հարցի շուրջ` առկա են բազում հիմնավոր կասկածներ` տարատեսակ մութ պայմանավորվածությունների մասին: Գլխանց էր պարզ, որ «լիֆտընկերությունը» որեւէ լավ տեղ չի տանումԻնչ վերաբերում է ներքին կյանքին, ապա  առանց ՍԴ-ին տիրելու նաեւ անհնարին կլինի տարատեսակ բռնապետական օրենքների ընդունումը: Չէ՞ որ կա այդ սաստող բարձրագույն դատական ատյանը եւ մինչեւ այն ձեռնասուն չդառնա, նույնիսկ կարճատեւ ռեալ դիկտատուրան անհնարին է: Իսկ իրավիճակն այնպիսին է, որ Նիկոլը` իր ամբողջ խունտայով հանդերձ, մտել է անելանելի դրության մեջ` որ իշխանություն կորցնելը նշանակում է կորցնել ամեն ինչ: Բայց նման է, որ այդ` կորցնելու պահը լրիվ հասունացել է եւ շատ մոտիկ է:

ԱԱԾ-Ն ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏԱԼՈՒ

ՄԱՆԴԱՏԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԳԵՐԽՆԴԻՐԸ

Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունում չկա միակամություն, նրանք բաժանված են տարբեր խմբավորումների եւ ինչպես խմբովի, այնպես էլ անհատապես տարբեր ստվերային խաղեր են տալիս: Սակայն ՍԴ-ին պետականորեն կաշառք առաջարկելու օրենքին բոլոր 88 երեսփոխանները կողմ քվեարկեցին, անգամ գործուղման մեջ գտնվողները դա արեցին նամակների միջոցով: Հարց է ծագում` ինչո՞ւ, մանավանդ որ Նիկոլն արդեն շատերի աչքի լույսը չէԱնշուշտ, այդտեղ կա եւ «վոժդից» վախենալու գործոնը, առավելեւս, որ Նիկոլը վիթխարի ռեսուրսներ է ծախսում «յուրայիններին» հետեւելու վրա: Սակայն կա նաեւ մորթապաշտական շահից բխող առավել զորեղ մոտիվացում: Բանն այն է, որ Նիկոլի մոտալուտ իշխանազրկման երեք հիմնական տարբերակներ կան` փախուստ, վարչապետ նշանակվելու մեկ տարին լրանալուց հետո անվստահություն հայտնելը, կամ «Իմ քայլը» խմբակցությունը զանգվածաբար լքելով մեծամասնության քայքայումը եւ դրան հետեւող հարկադիր հրաժարականըԵթե ներկայիս ՍԴ-ն պահպանվի, ապա այդ ժամանակ կարող է նաեւ հիշել, որ համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի` 2018-ի վերջին փոփոխություններից` 6-րդ գումարման ԱԺ-ն ոչ թե լուծարվել է, այլ 2018-ի հոկտեմբերի 2-ից գտնվում է ընդմիջման մեջ, որից չի վերադարձել ապօրինի ճնշումների եւ իրենից անկախ այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով: Հետեւաբար` ՍԴ օգնությամբ այդ միակ օրինական ԱԺ-ն կարող է վերսկսել իր ընդհատված նստաշրջանը: ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն դրանից գործնականում չեն տուժի, սակայն քայլոները գրեթե ողջ կազմով կզրկվեն մանդատներից: Իսկ մանդատները եւ դրանցից բխող պատգամավորական անձեռնմխելիությունը շատ են պետք թրաշամանուկներին, հետեւաբար` նրանց օդուջրի պես անհրաժեշտ է ձեռնասուն ՍԴԸնդ որում, դա պետք է ինչպես զուտ քայլոներին, այնպես էլ սորոսական թեւին, որը պղծության տարածման շնորհիվ արդեն վաստակել է հանրային ատելությունը: Բանն այն է, որ Նարեկ Մալյանի ասած «Սորոսի վաստակները» այլեւս անձեռնմխելի կաստա չեն: Վերջերս հող հանձնելու քարոզչության համար խոշոր գրանտներ ստացած Սաքունցը լպիրշ ձեւով արտահայտվել է ԱԱԾ-ի մասին, եւ ԱԱԾ-ն հարկ է համարել խիստ հայտարարություն տարածել: Մասնավորապես. «Ինչ վերաբերում է մինչեւ հեղափոխությունը ՀՀ ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ու քաղհասարակության գործիչների, այդ թվում նաեւ` հրապարակման հեղինակի ու նրանց հետ կապված անձանց սեփականության մասին հարցումներին, ապա հրապարակման հեղինակը պետք է քաջատեղյակ լիներ օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ-ի առջեւ դրված խնդիրների ու  գործառույթների մասին, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթների շրջանակներում սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, այդ թվում` միջազգային ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարի եւ նման այլ անդրազգային հանցավոր դրսեւորումների նախականխման, խափանման եւ բացահայտման նպատակով` պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից` անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից եւ այլ հանգամանքներից: Այն, որ յուրաքանչյուր երկրում, այդ թվում` դոնոր հանդիսացող բազմաթիվ  երկրներում, միջազգային ֆինանսական հոսքերն անվտանգության նկատառումներով գտնվում են հատուկ ծառայությունների տեսադաշտում, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի, եւ ում, ում, բայց նյութի հեղինակի համար դա եւս պետք է պարզ լիներ, եւ կարիք չկա ավելորդ անգամ շահարկելու մի կառույցի անուն, որն օրնիբուն տքնաջան աշխատանքի արդյունքում ապահովում է բոլորի, այդ թվում` նաեւ հրապարակման հեղինակի անվտանգ ապրելու ու ինքնադրսեւորվելու իրավունքը»:

2020-ԻՆ ՍՊԱՍԵՔ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼԸ ԳՆԱԼՈՒ Է

Այդ հայտարարությունը նաեւ վկայում է, որ խոշոր հաշվով ուժային կառույցները, այդ թվում` ԱԱԾ-ն, այնքան էլ չի վերահսկվում Նիկոլի կողմից: Իսկ թե ինչ շարունակություն դա կարող է ունենալ հատկապես Արցախի հարցում կասկածելի քայլերի դեպքում` արդեն ունենք 1998-ի նախադեպը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА