o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ԿԱ՞ ԿԱ ՌԴ-ԱՄՆ ԿՈՄՊՐՈՄԻՍ

11.12.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ԿԱ՞ ԿԱ ՌԴ-ԱՄՆ ԿՈՄՊՐՈՄԻՍ

Հետաքրքիր տեղեկատվություն շրջանառության մեջ մտավ հայաստանյան լրատվական դաշտում: Խոսքն այն մասին է, թե արցախյան խնդրի հետ կապված «Ռուսաստանը լուրջ շտապողականություն է դրսեւորում» ու, մասնավորապես` «արտգործնախարարների «նոնստոպ» հանդիպումների շարքն այդ հանգամանքով է պայմանավորված»:

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇՈՈՒ ԷՐ»

 

ԳԵՐԱՐԱԳ ՏԵՄՊԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Միգուցեեւ այդպես է: Ի վերջո, փաստն այն է, որ որոշակի դանդաղեցումից հետո, որը սկսվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հետո, վերջին ամիսներին իրոք երբեմնի բանակցային գերարագ տեմպերի վերականգնում է նկատվում: Նախորդ հանդիպումը սեպտեմբերի վերջերին էր, ապա՝ դեկտեմբերի սկզբներին, եւ, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, արդեն հունվարին (մեր տվյալներով՝ հունվարի կեսերին¤ կլինի հաջորդ հանդիպումը: Իսկ այդ գերակտիվության վերականգնումը միգուցեեւ նշանակում է, որ Մոսկվան շտապում է: Սակայն դա հնարավոր չէր կարող լինել, եթե նույն տեմպը չպահեին Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Ուստիեւ կստանանք նման պատկեր. կա՛մ Մոսկվան շտապում է, եւ Վաշինգտոնն ու Փարիզը լիովին աջակցում են նման շտապողականությանը, կա՛մ երեք համանախագահ երկրներն էլ նույն կարգի շտապողականություն են դրսեւորում: Ու, թերեւս, այս երկու տարբերակների միջեւ էական տարբերություն չկա, դրանք երկուսն էլ մեկ բան են ակնարկում՝ ՄԽ-ում կա խնդրի կարգավորման շուրջ լիակատար կոնցենսուս: Չնայած` բանակցային տեմպերի հիշատակված թուլացման փուլում միգուցե այդ կոնցենսուսի հարցում որոշակի տատանումներ եղան: Սակայն, եթե գերակտիվությունը վերականգնվում է, ապա դա հուշում է, որ այդ փուլը հաղթահարված է: Ընդ որում, հաշվի առնելով, որ ՄԽ-ից չկա որեւէ ազդակ, որ տեղի է ունեցել բանակցային օրակարգի փոփոխությունը, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ շարունակում է սեղանին դրված մնալ «Լավրովի ծրագիր» անվամբ հայտնի դարձած կարգավորման մեխանիզմը՝ միգուցե փոքր ընթացիկ տատանումներով: Դա էլ հուշում է, որ եթե անգամ համանախագահ երկրների մոտ կային նախնական կոնցենսուսի հետ կապված տատանողական վիճակ, ապա ներկայումս հաստատված կոնցենսուսը էապես չի տարբերվում նախկինիցՆկատենք նաեւ, որ ՄԽ-ում նման կոնցենսուսը շատ ավելի խորը իմաստ է պարունակում, քան արցախյան հարցն է: Հիշեցնենք, ՄԽ-ի ներկայիս օրակարգային փաստաթուղթը ենթադրում է արցախյան շփման գծում խաղաղարարների տեղակայում, որը ներկայիս իրավիճակում իրատեսական է միայն ռուս խաղաղարարների պարագայում: Իսկ դա էլ նշանակում է ռուսական զորքերի տեղակայում Իրանի սահմանին, ինչն աշխարհաքաղաքական առումով շատ ավելի գլոբալ իմաստ ունի, քան ընդամենը արցախյան լոկալ հակամարտությունը մի փոքր այս, մի փոքր այն կողմի օգտին լուծելը: Ընդ որում, հենց այդ խաղաղարարների թեման է, որ մինչ այս եղել է ռուս-ամերիկյան հիմնական կռվանը. կախված նրանից, թե ով կվերահսկի Իրանի սահմանը, Իրան-Իրաք-Սիրիա ուղղությամբ եւ, առհասարակ, ողջ Մերձավոր Արեւելքում կստացվի աշխարհաքաղաքական դիմագծի բոլորովին այլ պատկեր: Այսինքն, եթե արցախյան խնդրի հետ կապված կա ռուս-ամերիկյան կոնցենսուս, ապա նշանակում է, որ պայմանավորվածությունները նշված աշխարհաքաղաքական բնույթի մեջ են: Ուստիեւ, եթե անգամ ընդունենք, որ արցախյան ուղղությամբ կոնցենսուսը ՌԴ-ի օգտին է, եւ դրանից ելնելով՝ Մոսկվան դրսեւորում է շտապողականություն՝ հետագայում ինչ-ինչ անցանկալի  իրավիճակային փոփոխություններից խուսափելու համար, ներկայացված մոտեցումը բացատրում է նաեւ, թե ինչու են Վաշինգտոնն ու Փարիզը պահպանում նույն բանակցային գերարագ տեմպերը:

ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՁԱԽՈՂՈՒՄԸ

Մեկ կարեւոր հանգամանք եւս աչքաթող չանենք: Արցախյան բանակցային տեմպերի հիշատակված դանդաղեցման ժամանակահատվածում որոշակի լարվածություն նկատվեց նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններում՝ Մերձավոր Արեւելքի, ասենք նաեւ՝ Հարավային Կովկասի ուղղությամբ: Այդ լարվածությունն առկա էր նախ Սիրիայում, կապված նրա հետ, որ ամերիկյան զորքերը նախ արագորեն դուրս եկան սիրիական իրենց ռազմաբազաներից եւ երկրից՝ տեղը զիջելով ռուսներին: Սակայն դրան հաջորդեց ամերիկյան ուժերի մասնակի վերադարձ Սիրիա, որի հետ կապված ՌԴ-ից ամենակոշտ գնահատականների պակաս չեղավ: Լարվածություն կար նաեւ Իրանի ուղղությամբ, որտեղ մեկնարկած «հեղափոխական» գործընթացն ակնհայտ ամերիկյան սցենարով էր, եւ էլի մոսկովյան կոշտ գնահատականների պակաս չկար: Վերջապես չմոռանանք վրացական սրացումների մասին, եւ հենց այն ժամանակ, երբ Մոսկվա-Թբիլիսի հարաբերություններում բավականին ուշագրավ դրական զարգացումներ էին սկսել նկատվել: Եվ այդ սրացումների թիկունքում եւս պարզ զգացվում էր Վաշինգտոնի շունչըԱյդ ամենի հետ կապված` երկու հիմնական փորձագիտական վարկած էր շրջանառվում: Նախ, որ ներամերիկյան հարթակում Թրամփի ուղղությամբ ուլտրալիբերալ թեւի հարձակումների սրման եւ հերթական իմպիչմենտային պատմության ի հայտ գալու արդյունքում նախագահը գնաց արդեն ծանոթ խաղին՝ Մոսկվայի ուղղությամբ հրապարակավ սարսափազդու, բայց գործնականում ոչ այնքան լուրջ սրացումների: Այս կերպ քանիցս Թրամփն իրեն ներկայացրել է ամենամոլի ռուսաֆոբներից ավելի ռուսաֆոբի դերում, թեեւ քիչ չեն պնդումները, որ դա ընդամենը սովորական խաղ է: Եվ երկրորդ վարկածը, որ սրացումներն արհեստական չէին, եւ Թրամփը փորձում է մեծ խաղի ավարտական փուլում իր համար առավել հարմարավետ դիրքեր զբաղեցնել, որը, ի դեպ, նաեւ սարերի ետեւում չգտնվող նախագահական ընտրություններում է նրա օգտին ծառայելու:Իհարկե, սպասելի էր, որ վրացական եւ իրանական այդ բոլոր խժդժությունները մեծ էֆեկտների չեն բերի, եւ իրոք՝ բավականին արագ էլ սառեցին: Դա խոսում է առաջին վարկածի օգտին: Բայց եթե անգամ երկրորդ վարկածն էր գործում, այսինքն՝ Իրանում եւ Վրաստանում իրականում էր «հեղափոխական» ծրագրեր միացված, ապա դրանց ձախողումը ԱՄՆ-ին տեղափոխում է «ելման դիրքեր», այդ թվում՝ Մոսկվայի հետ հարաբերություններում: Այսինքն, արցախյան ուղղությամբ կոնցենսուսի վերականգնումը եւ բանակցային տեմպերի ակտիվացումը եւս կարելի է դրա հետեւանքը համարել:

ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԵԳԻՏԻՄԱՑՆԵԼ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ»

 

ԼԱՎՐՈՎԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՅՑԸ

Ամեն դեպքում, երեկ տեղի ունեցած Լավրովի ամերիկյան այցը թերեւս նաեւ թվարկված բոլոր հարցերի պատասխանն է տալուԻհարկե, սպասելի է, որ Թրամփ-Լավրով եւ Պոմպեո-Լավրով հանդիպումների թոփ թեման, բացի հրթիռային զինատեսակների հետ կապված գլոբալ հարցից, ուկրաինական խնդիրն է լինելու: Համենայնդեպս, պատահական չէր կարող լինել, որ Լավրովը Վաշինգտոն մեկնեց Փարիզից, որտեղ կայացավ «Նորմանդական քառյակի» (ՌԴ, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա¤ ղեկավարների գագաթաժողովը: Իհարկե, այս գագաթաժողովի հետ կապված ինչ-որ արտառոց սպասելիքներ չկային: Չնայած դրան, եղան ուկրաինական խնդրով որոշ տեխնիկական տեղաշարժեր, կայացավ նաեւ Պուտին-Զելինսկի առաջին հանդիպումը: Բանակցությունների հիմնական արդյունքը կարելի է համարել որոշումը՝ հետագայում եւս ակտիվ քննարկումները շարունակել: Սակայն այսքանով հանդերձ, մեկ փաստ եւս հերթական անգամ ֆիքսվեց: Նախ, որ մի կողմից, հնարավոր է այս ձեւաչափով ուկրաինական հարցին, որը նախագահ Մակրոնն այս գագաթաժողովում համարեց Եվրոպայի անվտանգության հիմնական հարցերից մեկը, լուծում տալ՝ շրջանցելով ԱՄՆ-ին: Ընդ որում, կան մի շարք ազդակներ, որ հատկապես Գերմանիան շատ կցանկանար այդ տարբերակը՝ իրեն վերցնելով ուկրաինական խնդիրը կարգավորողի դափնիները: Եվ մյուս կողմից, Պուտինը, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահն ակամա խոստովանեց, եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ուկրաինական հարցում ունի միանգամայն ամուր դիրքեր, ընդ որում՝ ամրապնդված Դոնբասի ռազմական ուժով: Այսինքն, շատ բանով հենց Մոսկվայից է կախված՝ կգնա՞ ԱՄՆ-ին շրջանցող բանակցային ուղղությամբ, թե՝ ոչԱհա հենց Թրամփի համար նաեւ այս հրապուրիչ առաջարկով Լավրովն ԱՄՆ մեկնեց: Եվ քիչ չեն փորձագետները, ովքեր վստահ են, որ Ուկրաինայի հարցով Թրամփի համար հեղինակավոր դերի դիմաց Մոսկվան կարող է Իրանի ուղղությամբ զիջումներ ստանալ: Առավել եւս, եթե այս խաղատախտակին Վաշինգտոնի նաեւ վերջին՝ «հեղափոխական» խաղաթուղթը չի աշխատում, այսինքն` նման զիջումներով Թրամփն ինչ-որ առանձնահատուկ կորուստներ չի էլ ունենալուԱյսպիսով, եթե այս ընդհանրական սցենարն է գործում, ապա դրա արդյունքում նաեւ արցախյան խնդրի հետ կապված ռուս-ամերիկյան կոմպրոմիսը էլ ավելի կամրապնդվի: Ասենք, այս մասին էր ակնարկում նաեւ համանախագահ երկրների օրերս արած հայտարարությունը՝ արագորեն բարձր մակարդակով բանակցություններին անցնելու ու առանց այս ու այն կողմ ընկելու՝ նախանշված ուղղությամբ քննարկումներ ծավալելու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА