o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առուն չթռած` հոպ ասողը

11.12.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Առուն չթռած` հոպ ասողը

ԱԺ նախագահ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ, երեկ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծին դեմ արտահայտվող «Լուսավոր Հայաստանին», անցավ ժարգոնի` մասնավորապես նշելով. «Լուսավոր Հայաստանի» մեր հարգելի գործընկերներ, մենք շատ հարցերում համակարծիք ենք եղել, այնքան համակարծիք, որ եղել ենք խորհրդարանական խմբակցություն£ Մենք ասում ենք` սենց ա ճիշտ, իսկ հենց գալիս է անելու պահը, դուք ասում եք` վույ-վույ, աման-աման... Մի հատ գտեք էլի ձեզ, հենց գալիս եք, հասնում առվին, ասում եք` չէ, կթրջվեք»:

​​​​​​​«Ես գնում եմ.., ով իմ հետ ա, շնորհակալ եմ, ով իմ հետ չի՝ Աստված ձեր հետ, ես մենակ էլ կհաղթեմ»

Խորհրդարանական կուլիսներում բավական երկար քննարկվում էր Ա. Միրզոյանի ելույթը, ոմանք էլ կատակում էին, թե. «Արոն էլ, առուն չթռած ա հոպ ասում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА