o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարկադիրը ԿԳՄՍ նախարարության հաշիվների վրա կալա՞նք է դրել

11.12.2019 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հարկադիրը ԿԳՄՍ նախարարության հաշիվների վրա կալա՞նք է դրել

Շուտով կբոլորի մեկ տարին, ինչ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում խախտվել է աշխատանքային անդորրը: ՀՀ մշակույթի նախկին ու ներկա նախարարներն այդպես էլ հարցն անորոշ թողեցին ե՛ւ թատրոնի աշխատակիցների, ե՛ւ իրենք իրենց` Մշակույթի իրավահաջորդ` ԿԳՄՍ նախարարության համար: Այս ամիսների ընթացքում Խորեոգրաֆիայի թատրոնի հարցը փորձում են լուծել դատական կարգով, ստացվում է` դատարանները կայացնում են վճիռը, սակայն այն այդպես էլ մնում է թղթի վրա` անկատար: Թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը, ում տնօրենի պաշտոնից հեռացրել էր Լիլիթ Մակունցը, իսկ նրա իրավահաջորդ Նազենի Ղարիբյանն էլ թատրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանի հետ գնացել ու կոտրել էր թատրոնի դուռը` իրավապահ մարմինների ներկայությամբ, մի քանի հայցով դիմել էր դատարան, ու պարզվեց, որ Գայանե Կարապետյանը ճիշտ էր, իսկ մշակույթի պատասխանատուները` սխալ:

«Ժողովուրդ»․ Իշխանությունը լրջորեն լծվել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը»

Արդյունքում դատարանը մասամբ բավարարել էր Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության: Գայանե Կարապետյանը հայցադիմում էր ներկայացրել` իրեն աշխատանքից հեռացնելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով: Ի դեպ, օրենքով դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում վճիռը հրապարակելուց մեկ ամիս անց, սակայն վճռի հրապարակելուց արդեն անցել է գրեթե 5 ամիս, սակայն Մշակույթի նախարարության իրավահաջորդ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այդպես էլ չի կատարել դատարանով սահմանված պարտավորությունները: «Իրավունքի» ունեցած տեղեկություններով` դատարանի վճիռը չկատարելու համար հարկադիրը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հաշիվների վրա կալանք է դրել: Իսկ ԿԳՄՍ-ն էլ դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի պահուստային ֆոնդից գումար հատկացնեն` դատարանի որոշումն ի կատար ածելու համար:

«Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը». Սոչիում անցկացվել է հայկական երաժշտական մշակույթի օր

 

«ԱՆՈՐՈՇ Է, ԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆ Է ԱՍՈՒՄ, ԹԵ` ԳՈՒՄԱՐ ՉՈՒՆԵՄ, ՉԵՄ ՎՃԱՐՈՒՄ»

Картинки по запросу "աշխեն դաշյան""«Իրավունքի» հետ զրույցում Գայանե Կարապետյանի դատական գործով շահերի ներկայացուցիչ, փաստաբան ԱՇԽԵՆ ԴԱՇՅԱՆԸ եւս հաստատեց, որ մինչեւ այժմ պատասխանող կողմը չի կատարել վճռով սահմանված իր պարտավորությունները. «Հարկադիր կատարման կարգով գործն ուղարկել ենք, որպեսզի վճիռը կատարվի: Այդ թվում նաեւ մեկ օրինակն էլ ուղարկվել է Մշակույթի նախարարության իրավահաջորդ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: Սակայն նախարարության կողմից ստացանք պատասխան, սպասում են, որ ինչ-որ ծրագիր պետք է հաստատվի, եւ այդ ծրագրի հատկացումից հետո իրենք կստանան ֆինանսավորում եւ կվճարեն Գայանե Կարապետյանի գումարը: Ըստ էության, չեն հրաժարվում վճարելուց, սակայն բովանդակային առումով ստացվում է, որ այս պահին հատկացված գումար չունեն, իսկ դա քաղաքացու խնդիրը չէ»,- ասում է Ա. Դաշյանն ու ընդգծում. «Խախտվել է քաղաքացու իրավունքը, այն վերականգնելու եւ պաշտպանության համար արդեն իսկ դատարանը վճռել է, որ վերջիններս պարտավոր են այդ գումարները հատկացնել: Պարզապես չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ նման  գրություններ ենք ստանում: Այնուհանդերձ, հետեւողական կլինենք, որպեսզի արդեն հարկադիր կարգով իրականացվի: Այլապես անորոշ է, երբ պետական կառույցն է ասում, թե` գումար չունեմ: Եթե մի դեպքում, որպես վճարող կողմ, հանդես գար քաղաքացին եւ վճիռը չկատարեր` նշելով, որ գումարն առկա չէ, գուցե հասկանայինք, բայց պետական մարմինը չի կարող ասել` գումար չունեմ, չեմ կարող վճարել: Ըստ երեւույթին, սա անհիմն  պատճառաբանություն է: Կրկնում եմ` ներկայումս իրականացնում ենք գործողություններ, որպեսզի վճիռը հարկադիր կարգով կատարվի»:

Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հարցի շուրջ․ ներկա են եղել մի շարք պաշտոնյաներ

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ Գ. Կարապետյանին չի վճարվել նաեւ վերջնահաշվարկ. «Եթե ազատվում ես աշխատանքից կամ լուծարվում է աշխատողի հետ պայմանագիրը, կապ չունի` ինչ հիմքով, ապա պետք է վերջնահաշվարկ կատարել, ինչը չի իրականացվել: Այդ պահանջը եւս ներկայացվել է դատարան, որպեսզի նախարարության կողմից վերջնահաշվարկ կատարվի Գ. Կարապետյանի հետ»:

Այնուամենայնիվ, այս ողջ պատմության մեջ տուժում են թատրոնի դերասանները, որոնք գրեթե մեկ տարի աշխատավարձ չեն ստացել: Այդուհանդերձ, նրանք եւս` 19 աշխատակից դիմել են դատարան` արդարությունը վերականգնելու հույսով: Այս անգամ սակայն գործով զբաղված են 3 փաստաբան:

Դեռ նոր-նոր 18-ը բոլորած երեկվա երեխան էդ ե՞րբ հասցրեց յուրացնել և գործադրել քրեական ենթամշակույթը

ԹԱՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ. ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

«Թատրոնի 19 աշխատակից աշխատավարձի բռնագանձման հայցադիմումներով դիմել է դատարան, հայցապահանջը ներկայացվել է նոյեմբերի 6-ին, իսկ վարույթ է ընդունվել` նոյեմբերի 15-ին: Դեռեւս դատական նիստ նշանակված չէ, ըստ երեւույթին, դեռ ժամկետներ կան: Պահանջը ներկայացվել է, որ որպես պատասխանող կողմ վարույթով ներգրավվել թատրոնը, օրենքի պահանջն է, նման դեպքերում աշխատակիցն էլ պետք է իր պահանջը ներկայացնի, իսկ արդեն 3-րդ անձ` ներգրավված է նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը»,- տեղեկացրեց Աշխեն Դաշյանն ու հստակեցրեց. «19 աշխատողների հետ կնքված է աշխատանքային պայմանագրի, որի հիման վրա 2019 թվականի հունվար ամսից, արդեն իսկ գրեթե մեկ տարի չեն ստացել աշխատավարձ: Նրանք բազմաթիվ նամակներով դիմել են եւ թատրոնին, ու ստացել պատասխան, որ  նախարարությունից չեն ստացել որեւիցե ֆինանսավորում: Սովորաբար նախարարության կողմից սուբսիդիայի պայմանագիր է կնքվում, ըստ որի, վարձատրվում են թատրոնի աշխատակիցները: Այս պարագայում աշխատակիցները բազմաթիվ նամակներ են ուղղել նաեւ արդեն ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի իրենց աշխատավարձերը վճարեն, սակայն որեւիցե պատասխան չեն ստացել»,- ասում է փաստաբանն ու մատնացույց անում ՀՀ կառավարության այն որոշումը, ըստ որինախարարության եւ թատրոնի միջեւ կնքվում է պայմանագիր. «2018 թվականին պետական բյուջեի մասին օրենքով, սուբսիդիայի հատկացման համար, առանձին գումար է տրվում բյուջեով: ՀՀ ֆինասների նախարարությունից հայտնեցին, որ այո, թատրոնի համար պետական բյուջեով նախատեսված է այդ գումարը, սակայն այդ ֆինանսավորումը չի հատկացվել: Իրականում, նախարարության կողմից, ով հանդիսանում է հենց բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչը, նման վճարային փաստաթղթեր չեն ներկայացվել, որը հիմք կհանդիսանա Ֆինանսների նախարարությանը հատկացնել այդ գումարը: Այսինքն` ԿԳՄՍ նախարարությունն ինքը այդ վճարային փաստաթղթերը թեպետ պարտավոր է, բայց չի ներկայացրել Ֆինանսների նախարարություն, որպեսզի թատրոնին տրվեին հատկացումները: Թատրոնի կոլեկտիվն էլ, քանի որ երկար ժամանակ է, ինչ պատասխան չի ստանում բոլոր գրություններին, դիմեցին դատարան, որպեսզի դատական կարգով իրենց իրավունքները պաշտպանեն»:

Արմավիրի մարզում «քրեական ենթամշակույթ» կրող անձինք են բերման ենթարկվել

«Իրավունքի» այն դիտարկմանը, թե եթե, այնուամենայնիվ, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշում կայացնի լուծարելու Խորեոգրաֆիայի պետական թատրոնը, փաստաբանը շեշտեց. «Կա աշխատանքային պայմանագիր, որով տվյալ կառույցը պարտավոր է վճարել աշխատողին իր հասանելիք աշխատավարձը: Թատրոնը լուծարելով` չեն կարող խուսափել աշխատակիցների աշխատավարձերը վճարելուց: Նախարարության կողմից կա հաստատված հաստիքացուցակ, վերջիններս կրում են պարտավորություն` ֆինանսական փաստաթղթեր ներկայացնելու Ֆինանսների նախարարություն»:

​​​​​​​Փաշինյանի «ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ» բանաստեղծությունը կդառնա երգ

Ի ԴԵՊ

Գրեթե մեկ տարի առաջ, մշակույթի նախկին պատասխանատուների ձեռամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Լիլիթ Փալանջյանը պետական Խորեոգրաֆիայի թատրոնում, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց` վեց ամիս ժամկետով, սակայն հատկանշական է, որ վերջինս շարունակում է պաշտոնավարել մինչեւ այսօր: Չգիտես թե ինչ սկզբունքով, ամիսներ առաջ կրկին ԿԳՄՍ նախարարության որոշմամբ Փալանջյանի պաշտոնավարման ժամկետը երկարացվել է եւս 6 ամսով, այն դեպքում, երբ թատրոնի նախկին տնօրեն Գ. Կարապետյանն «Իրավունքի» հետ զրույցում պարզ ու փաստերով շեշտել էր. «Լիլիթ Փալանջյանը պարտքեր է կուտակում թատրոնի եւ նախարարության գլխին»: Իսկ «նոր Հայաստանում» ամենուրեք բղավում են, որ թալանել են նախկինները, իսկ մենք եկել ենք «արարելու»:

Պետությունն աղքատ է, երբ խոսքը մշակույթին է վերաբերում

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА