o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա»

11.12.2019 22:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա»

All politics is local, ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա: Ահա այսպես է վերնագրել իր ֆեյսբուքյան գրառումը «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնել. «Էլի ու էլի չեն դադարում վարչապետի եւ իր տիկնոջ կողմից հերթական ուշադրություն շեղող, արհեստականորեն թիվ մեկ թեմա դարձած քննարկումները ամանորյա սեղանների, տոնական ավանդական ուտեստներից հրաժարվելու, փողոցում «բուտերբորդ-բրդուջ-գինի» երջանիկ տոնական միջավայրի, եւ այլ կենցաղային հարցերի շուրջ: Ինչ խոսք, սա եւս կարելի է քննարկել, ծանր ու թեթեւ անել կիրթ սեղանի շուրջ հավաքվելու, տոնելու, ուտեստներ վայելելու եւ փողոցային «ոտքի վրա» թափառական տարբերակների լավ եւ վատ կողմերը, կարելի է իրոք հարց բարձրացնել, թե Սուրբ ծննդյան քրիստոնեական ավանդական ձուկն ու փլավը եւս կարելի է փոխարինել քոչվորական փողոցային բրդուջներով թե՝ ոչ, կարելի է հետաքրքրվել, թե Երեւանի` Հանրապետության հրապարակին կից վաճառվող բրդուջ-բուտերբրոդները արդյոք այլընտրանք են լինելու, օրինակ, Գյումրիի, Կապանի, Գորիսի, Վանաձորի, Վայքի կամ Մարտունիի բնակիչների սեղաններին թե` մարզերում կարելի է դեռ բուդ-բլինչիկ ուտել, իրականում որքան գումար է պետք ծախսել Ամանորին եւ այսպես անվերջ... Բայց... Կա մի կարեւոր բայց, սիրելիներս, մեզ կրկին շեղում են խորքային խնդիրներից եւ լուրջ մարտահրավերներից:

​​​​​​​Նայում եմ մեր խորհրդարանին եւ աղոթում Հայ ազգի համար. Տեր Հարություն քահանա Ավագյան

Օրինակ հենց այսօր ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում ընդունված զեկույցում ԵԽԽՎ-ն մատնանշում է, որ «Հայաստանում շարունակվում են անհանդուրժող վերաբերմունքը եւ բացասական կարծրատիպերը ԼԳԲՏ անձանց եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ, որոշակի խմբերի կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով դեռեւս չի վավերացվել Ստամբուլյան կոնվենցիան»:

Ոստիկանապետ Արման Սարգսյանը խայտառակում է սեփական ուսադիրները. Անի Կարապետյան

Կամ նույն զեկույցում կոչ է արվում «արագացնել եւ ավարտին հասցնել դատական բարեփոխումները, խուսափելով որեւէ գործողությունից, ինչը կարող է որակվել իբրեւ ճնշում», եւ այստեղ կրկին մատնանշվում է կանանց, ԼԳԲՏ այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը միտված բարեփոխումների անհրաժեշտությունը: Հարց` ինչու այսօր առաջ մղվեց «բուդ-բլինչիկ-բրդուջ» օրակարգը... Պարզ պատասխան` All politics is local...»:

Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի հարվածը մեղմելու համար (Интерфакс)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА