o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրենքն ընդունվեց. Խոշտանգումները կանխելու համար ոստիկանությունում տեսախցիկներ կդրվեն

12.12.2019 20:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Օրենքն ընդունվեց. Խոշտանգումները կանխելու համար ոստիկանությունում տեսախցիկներ կդրվեն

Ազգային ժողովում այսօր ընդունվեց ոստիկանության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է երեք տարվա ընթացքում ոստիկանության բաժինների մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար օգտագործվող սենյակները ապահովել տեսախցիկներով։ Սրանով նախատեսվում է կանխել խոշտանգումները ոստիկանության բաժիններում։ Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում նախատեսում են այդպիսի տեսախցիկներ տեղադրել Երևանի 11 բաժիններում։

«Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար

Պատգամավորներից Սերգեյ Ատոմյանը, որ նախկին քննիչ է, ասաց, որ ցանկության դեպքում մարդուն կարելի է խոշտանգել այլ տեղում և հետո բերել հարցաքննության սենյակ։ Սրան փոխոստիկանապետը պատասխանեց, որ իրենք փորձում են սահմանափակել դրա հնարավորությունը։ Ազգային ժողովի երեք խմբակցությունների կողմ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցումով։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА