o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.12.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Բավականին զավեշտալի եւ զարմանալի խոսակցություն է ծավալվել կառավարության նիստում, եւ եթե առաջ Նիկոլի երեսից գերեզմանում շուռ էր գալիս Հովհաննես Թումանյանը, ապա հիմա էլ հերթը հասավ ՆԱՐ-ԴՈՍԻՆ: Երբ խոսվում էր Ստամբուլյան կոնվենցիայի եւ բռնության մասին, ծավալվեց զավեշտալի զրույց: «Էս հարցի քննարկման արդյունքում ես հիշեցի Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքը` «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան: Ի միջիայլոց, նրանց համար, ովքեր լավ չեն հիշում էդ պատմությունը , ասեմ, որ ասեմ, որ մուշտիի օբյեկտը մահացել էր»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փշինյանը նշեց` իսկ բռնության կոչի պատկերը կոնկրե՞տ է: «Ասենք, օրինակ, ասում են` էս ինչ խմբին պետք  է կոտորել, դա բռնության կո՞չ է», - հետաքրքրվեց վարչապետը: Կառավարությունից արձագանքեցին. «Սա արդեն ցեղասպանության կոչ է»: Հարցի երկար քննարկումից հետո վարչապետն ասաց, թե իրենց հուշեցին, որ պատմվածքի հեղինակը ոչ թե Հովհաննես Թումանյանն է, այլ` Նար-Դոսը: Այսինքն` զարմանալիորեն պարզվում է, որ Նիկոլը ոչ միայն թերուս է, այլեւ հարկ չի համարում ինքնակրթվելու կամ գոնե թաքցնելու սեփական թերուսությունը: Այսինքն` նա մարտնչող թերուս է, հետեւաբար էլ չպետք է զարմացնի պատգամավորուհի Լուլուի կողմից հանրությունից չթաքցնելու այն դիպվածը, որ հայոց լեզվի ուսուցիչը Լուլուին որակում էր «մարտնչող ապուշ»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ խորհրդարանում էլ հարազատ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ մեր հանրությանն էր զարմանալիորեն դրել երկարականջ կենդանու տեղ: Ազգային ժողովում ընդունվեց ոստիկանության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է երեք տարվա ընթացքում ոստիկանության բաժինների մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար օգտագործվող սենյակները ապահովել տեսախցիկներով: Սրանով նախատեսվում է կանխել խոշտանգումները ոստիկանության բաժիններում: Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում նախատեսում են այդպիսի տեսախցիկներ տեղադրել Երեւանի 11 բաժիններում: Հետաքրքիր է, ո՞ւմ են ուզում միամիտի տեղ դնել, եւ, ի դեպ, պատգամավորներից Սերգեյ Ատոմյանը, որ նախկին քննիչ է, ասաց, որ ցանկության դեպքում մարդուն կարելի է խոշտանգել այլ տեղում եւ հետո բերել հարցաքննության սենյակ:

ԶԱՐՄԱՆՔ

Ծախեցի՞ր, սողուն` հին սովետական ֆիլնի այդ թեւավոր խոսքը հիշեցինք ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ առավել քան զարմանալի գրառման առնչությամբ. «Անկեղծ ասած, միայն մի դեպքում կհասկանամ ավելի քան 700,000 դոլար ծախսելու իմաստը, եթե այն հիմնավորված բիզնես գաղափար լինի` ներդրում ամանօրյա տուրիստական բում առաջացնելու ու երկիր հավելյալ եկամուտներ բերելու համար: Իսկ եթե դա չէ, այլ պարզապես որոշել ենք ճոխ ամանոր նշել, մի լավ ուրախանալ` թքած ունենալով տասնամյակներով կուտակված խնդիիրների վրա, ապա դա արդեն լուրջ չէ: Ու ինձ անչափ հետաքրքրում է` Իմ քայլը Երևանի ու Հայաստանի փողոցներում նկատո՞ւմ է հեղափոխության աջակիցների շարքում ընդունված տարբեր որոշումներից առաջացած շփոթը: Այո, այն առնվազն շփոթ է, որովհետև մարդիկ չեն հասկանում շատ որոշումների տրամանաբանությունը, ու այսպես շարունակելու դեպքում վաղն այն լինելու է ռեալ դժգոհություն: Էս ինչի՞ եք էսպես անում, սիրելի ընկերներ»: Դե ինչ, սույն պարոնը թերեւս նրանցից է, ով թիմին դավաճանելը համարում է ոչ թե անբարոյականության, այլ` խելքի նշան:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА