o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսլան Իսրայելյանը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու

16.12.2019 12:43 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուսլան Իսրայելյանը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու

Ս.թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Անկախության Սերունդ» կուսակցության արտահերթ 2-րդ համագումարը, որի օրակարգում ներառված էր ԱԺ անկախ պատգամավոր Ռուսլան Էդուարդի Իսրայելյանին 2020 թվականին նախագահական ընտրություններում՝ որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:
Համագումարը միաձայն որոշում կայացրեց Ռուսլան Էդուարդի Իսրայելյանին 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել որպես նախագահի թեկնածու:
ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը համագումարի օրակարգ ներառելուց առաջ «Անկախության Սերունդ» կուսակցությունը իր համար ստեղծել էր պատկերավոր կերպար, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի ԱՀ ապագա նախագահը:
Կուսակցության պատկերացմամբ ապագա նախագահը պետք է ունենա անցած մարտական ուղի, համապատասխան գիտելիք և փորձ երկրի տնտեսության զարգացման բնագավառում, լինի փորձառու քաղաքական գործիչ, հասարակության մեջ ունենա ճանաչելիություն, բարի համբավ, բարձր անձնական-կամային հատկանիշներ (արդարամտություն, սկզբունքայնություն, հետևողականություն և այլն), և նախագահի բարձր պատասխանատու պաշտոնը ստանձնելու համար համարժեք կենսագրություն:
Քանի որ ԱՀ սահմանադրությամբ նախագահը հանդիսանում է և երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, և տնտեսության ու արտաքին քաղաքականության պատասխանատուն, կուսակցությունը գտնում է, որ երկրի նախագահ ընտրելով, ընտրում ենք գերագույն գլխավոր հրամանատար, որը պատասխանատու է երկրի անվտանգության համար, կառավարության ղեկավար, որը պատասխանատու է երկրի տնտեսության անխաթար զարգացման և ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար:
Ուսումնասիրելով Ռուսլան Իսրայելյանի անցած ռազմաքաղաքական ուղին, նրա զբաղեցրած պատասխանատու պաշտոնները, մեծ փորձը բանակաշինության և տնտեսության զարգացման տարբեր բնագավառներում, ինչպես նաև անձնական-կամային որակները՝ կուսակցությունը համարում է, որ նա համապատասխանում է վերը նշված հատկանիշներին և ի զորու է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը:

Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն. Հենց օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները տարել են.«Հրապարակ»

Ներկայացնում ենք Ռուսլան Էդուարդի Իսրայելյանի կենսագրությունը՝
Ռուսլան Էդուարդի Իսրայելյան
• Ծնվել է 1961թ. հոկտեմբերի 19-ին , ԼՂՀ Մարտունու շրջան, գյուղ Բերդաշեն
• 1978թ. ավարտել է Բերդաշենի միջնակարգ դպրոցը:
• 1978-1983թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը:
• 1983-1988թթ. ուսումը շարունակել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային բաժինը՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ
• 1983-1986թթ.՝ աշխատել է Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսությունում որպես մեխանիկ:
• 1986-1987թթ.՝ ԼՂԻՄ մարզգործկոմի ֆինանսական բաժնում որպես ավագ տեսուչ:
• 1987-1989թթ.՝ վերահսկիչ-վերստուգիչ վարչությունում որպես ավագ վերահսկիչ-վերստուգիչ:
• 1989-1992թթ.՝ Լեռնային Ղարաբաղի բնակարանային կոմունալ տնտեսության արտադրական միավորումում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
• 1998-2000թթ.՝ ԼՂՀ հարկային պետական վարչությունում ՝ տեսչական, այնուհետև օպերատիվ վարչությունների պետ:
• 2000-2004թթ.՝ «Գառնի» ՍՊԸ տնօրեն:
• 2004-2015թթ.՝ «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ տնօրեն:
• 2011-2015թթ.՝ «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ՝ գլխավոր տնօրեն:

Զինվորական ծառայություն և մարտական ուղի
• 1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:
• 1987թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարին:
• 1991թ. սեպտեմբերից նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ:
• 1991թ. դեկտեմբերին կազմավորել է հատուկ հետախուզական ջոկատ՝ լինելով նրա հրամանատարը:
• 1992-1993թթ. ծառայել է Ազգային անվտանգության պետվարչությունում` շարունակելով մասնակցել տարբեր ռազմական գործողությունների:
• 1994-1997թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ կենտրոնական պաշտպանական շրջանում որպես վաշտի հրամանատարի և ապա` գումարտակի հրամանատարի տեղակալ:
• Մասնակցել է Շուշիի և Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրման և պաշտպանության համար մղված մարտերին:
• 1997թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում՝որպես հատուկ բաժնի պետ:
Պարգևներ՝
• ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան:
• ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
• «Մարշալ Բաղրամյան» մեդալ:
• «Շուշիի ազատագրման համար» մեդալ:
• «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ:
• այլ մեդալներ

Քաղաքական ուղի
• 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով՝ ընտրվելով Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
• 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ մայիսի 21-ին՝ ԱԺ-ում ընտրվելով ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ:
• 2018թ. հունիսի 8-ից դադարեցրել է անդամակցությունը «Ազատ հայրենիք» կուսակցությունում և հրաժարական տվել ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
• 2018թ. հունիսի 8-ից հանդիսանում է ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման անկախ պատգամավոր:

Այլ տվյալներ՝
• Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած է, ունի 3 զավակ և 2 թոռ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА