o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷԿՈՆՈՄ ԴԱՍԻ ԱՄԱՆՈՐ, ՎԵՐՍԻԱ ԸՍՏ ՆԻԿՈԼԻ

16.12.2019 12:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԷԿՈՆՈՄ ԴԱՍԻ ԱՄԱՆՈՐ, ՎԵՐՍԻԱ ԸՍՏ ՆԻԿՈԼԻ

Նիկոլը, որ ասում է, մի բան գիտի։ Էլ ոչ մի սեղան գցել, Նոր Տարի անել, ինչ բուդ, ինչ կենաց, ինչ տոլմա, վե՛րջ։ Մարդը մի հեղափոխական բրդուջ, մի հատ դուխով ֆռեշ, հերիք է։ Մեկ էլ Գոռան էր, ինչ էր, Բռեգովիչի գնչուական երգերի տակ, դե թավշյա ցիգաններն են ակտուալ։ Նոր Տարվա ցրտին կտժժանք։

Պատերազմի երկրորդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին. Արթուր Թովմասյան

Տաքսուն մի երկու հազար կտանք, կիջնենք գիշերվա կեսին հրապարակ։ Հյուսիսային պողոտայի գներով,  մարդը 1500 դրամի մի բրդուջ, 1500 դրամով մի ֆռեշ կառնեմ։ Տենց մի երկու ժամ անիմաստ հրապարակում կսառենք, հետո տաքսի չենք ճարի տուն գնալու։ Բայց սա էլ պատահական չէ։ Բա ինչու՞ էր մեր «ընտրյալ» վարչապետն ասում, որ երեխեքի հետ իջեք հրապարակ։ Երեխեքը մի լավ կմրսեն, տաքություն կտա։ Կզանգեք շտապօգնություն, կգան, ձրի կտանեն հիվանդանոց։ Մի շաբաթ կպահեն։ Այ ընտիր, էկոնոմ դասի Նոր Տարի կանենք հիվանդանոցներում։ Կարևորը, որ էտ «ռաբիզ», ավանդական բդով ու տոլմայով Նոր Տարին չենք անի, հյուր էլ չի գա։ Լավ էժան կնստի։ Այ ինչ հոգատար վարչապետ ունենք։ Հատուկ աղքատների համար է մտածել։ Եկող տարի էլ կարելի է բրդուջներ սարքել, տանը մենակ ուտել, լույսերն էլ անջատել, որ հյուրերը մտածեն, թե տանը մարդ չկա։

Շուտ էլի, գլխի ընկնեի, քանի տարի անիմաստ տոնական սեղան էի գցում։

Ա. Սարգսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА