o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսկական լիբերալիզմը թույլ չի տալիս երեխաներին օգտագործել քաղաքական հարցեր լուծելու, պայքար մղելու մեջ

16.12.2019 13:52 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իսկական լիբերալիզմը թույլ չի տալիս երեխաներին օգտագործել քաղաքական հարցեր լուծելու, պայքար մղելու մեջ

Արևմտյան աշխարհը գնալով ավելի ու ավելի է հեռանում իր արժեհամակարգից, այսինքն իսկական լիբերալիզմից, որը նրան դարձրեց ամենակազմակերպվածը, ամենաառաջադեմն ու ամենահզորը Երկիր մոլորակի վրա: Հիմա նրանք ամբողջովին վերասահմանել են լիբերալիզմ հասկացողությունը` այն դարձնելով խտրական, դեստրուկտիվ ու իռացիոնալ կոնցեպտ, որը մարդկանց իրավունքների ու ազատությունների անվան տակ իրականացնում է այդ նույն իրավունքների ու ազատությունների սահմանափակում, կամ ժողովրդավարության անվան տակ իրականացնում է ժողովրդավարական ինստիտուտների կազմաքանդում: Եթե այսպես շարունակվի, ապա Արևմուտքի լիակատար ֆիասկոին ականատես կլինենք մոտակա կես դարի ընթացքում, Արևմուտքը իր հեգեմոնիան կզիջի Արևելքի երկրներին:
Ինչու՞ եմ գրում այս ամենի մասին, ուղղակի հիշեցի, որ իսկական լիբերալիզմը օրինակ թույլ չի տալիս երեխաներին օգտագործել քաղաքական ինչ ինչ հարցեր լուծելու, քաղաքական պայքար մղելու մեջ, իսկ այսօրվա արևմտյան կեղծ լիբերալիզմը կարծես թե չի էլ խորշում երեխաներին այդ կեղտոտ խաղերի մեջ օգտագործելուց, վերջին վառ օրինակը շվեդ «էկոակտիվիստ» Գրետա Թունբերգի օրինակն է, ախր ասա ինչու՞ եք այդ երեխային (որը ի դեպ հոգեբանական խնդիրներ էլ ունի) անգիր տեքստեր սովորեցնում ու, աշխարհով մեկ պտտեցնելով, էժան ներկայացումներ սարքում, որ արդեն իսկ միլիոնավոր բթացած ուղեղների վրա ազդելու համար լրացուցիչ էմոցիոնալ ֆոն ապահովե՞ք, այո՞, ու ձեր քաղաքական ամբիցիաները առաջ մղե՞ք, չէ՞ որ շատ թե քիչ գիտակից մարդիկ գիտեն, թե իրականում հանուն ինչի եք պայքարում՝ կլիմայի, էկոլոգիայի թե՞ . . .:
Ինչևէ, ամեն ինչ այնքան դրամատիկ չէր լինի, եթե այս ամենը մեզ չվերաբերվեր, սակայն, ինչ որ առումով, մենք էլ ենք Արևմուտքի մի մասնիկը ու իրենց հիվանդությունները մեզ մոտ հաճախ են դրսևորվում, երբեմն նույնիսկ խիստ սրացումներով:

Հուսով եմ՝ սպայի պատիվը թույլ չի տա ԱԱԾ նախկին տնօրենին, որ ինքն այդ ամբողջի մասին լռի. ՍԴ նախագահ. (Տեսանյութ)

ԹՈՐՈՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА