o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի՛ մտեք խոսքի ազատության տաճարը, որոճացեք ձեր գրանտները. Աղասի Ենոքյան

17.12.2019 12:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մի՛ մտեք խոսքի ազատության տաճարը,  որոճացեք ձեր գրանտները. Աղասի Ենոքյան

Խոսքի ազատության պաշտպանության մարտիկներ հայտարարվածները կրկին խոսեցին։ Ու այս անգամ սարկազմով գնահատեցին խոսքի ազատության դերը ու չակերտներով կրկնեցին իրենց հեղափոխության առաջնորդի «հակահեղափոխական լրատվամիջոցներ» որակումը։
Քանիցս ենք ասել՝ հանգիստ նստեք տեղներդ ու մի խառնվեք Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին, մանավանդ՝ խոսքի ազատության բնագավառում․ դուք որեւէ բարոյական իրավունք չունեք խոսելու խոսքի ազատությունից, քանի որ այս բնագավառում ձեր ասած ամեն բառը հարված է խոսքի ազատությանը։
Հիշեցրել ենք նաեւ իրենց հեղինակած «Հեռուստատեսության ու ռադիոյի օրենքի» մասին նախագիծը, որով եթերում պարզապես փակվում էր խոսքի ազատությունն ու բազմակարծությունը։ Լավ էր, որ լրագրողական համայնքի ու մի քանի խելամիտ պատգամավորների շնորհիվ այդ նախագիծը կարծես թե կասեցվեց։
Ու հասկանալի է դառնում, որ եթե քոչարյանա-սերժական տարիներին Հայաստանում կար խոսքի ազատության որոշ մակարդակ, ապա միայն ի հեճուկս ձեզ, այլ ոչ թե ձեր շնորհիվ։ Ինձանից էլ նեղացան, երբ ժամանակին ասեցի, թե «Ա1+»-ը փակ լինելը իրենց ապիկարության արդյունք է։ «Ա1+»-ի փակ լինելը անհրաժեշտ էր խոսքի ազատության մասին անսահամանափակ ռեսուրսներ ստանալու համար, ու եթե բացվեր, ապա այդ ֆինանսավորումը կդադարեր։ Իսկ ձեր հեղափոխությունից հետո ի՞նչ արեցիք «Ա1+»-ը վերադարձնելու համար, կամ ի՞նչպես ձեզ պահեցիք, երբ Մելսը առաջադրվեց Հ1-ում։ Իսկ եվրոպաներում գիտեին, թե Հայսատանի իրենց համապատասխան ախոռում համապատասխան կենդանի ունեն ու անընդհատ սնում էին նրան։ Իրականում ձեր սուռոգատային գործունեությամբ նաեւ դուք էիք «գաղջ մթնոլորտ» ստեղծողներից մեկը։
Հիմա էլ նոր օրենքներ մշակելու հայտ են ներկայացնում։ Մեջ մի ընկեք, ոչ ոք ձեզ չի էլ նկատի, միայն նստեք մի անկյունում ու որոճացեք ձեր գրանտները՝ոչ ոք դրանց վրա աչք չունի, բայց մի խառնվեք Հայաստանի հանրային կյանքին։

«Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը չպետք է խանգարի Հայաստանում մեդիայի աշխատանքին». ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ

Ինչպես դասականն էր ասում՝
https://www.facebook.com/229508850392511/posts/704137162929675/ «Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, կովեր»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА