o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽԱՄԱՃԻԿԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԽԱՄԱՃԻԿԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

18.12.2019 20:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԽԱՄԱՃԻԿԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԽԱՄԱՃԻԿԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

Հիշո՞ւմ եք ռուս գրող Սալտիկով-Շչեդրինի հայտնի կերպարին` ենթասպայի այրիին, ով ինքն իրեն ճիպոտահարել էր: Կամ միջնադարից հայտնի ինքնախարազանման կամ ինքնաձաղկման այլանդակ ծեսը: Դա ակամա հիշեցինք, հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի, ում «կլասիկ ցավը տանում» էր Գագիկ Ծառուկյանը մի տարի առաջ, մեղմ ասած, տարօրինակ պահվածքը: Այն աստիճանի տարօրինակ, որ պարզ է դառնում` ԼՀԿ-ն մի տարի առաջ խաբել էր ընտրողներին, չտեղեկացնելով, որ եթե իրենց ձայն են տալիս, ապա դրանով ինքնաբերաբար ձայն են տալիս Նիկոլին:

ԳՅԱԴԱՆԵՐԻ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

 

«ՔՐԻՍՏՈՍԻ ԲԱՐԴՈՒՅԹ» ԿԱՐ ԴԵՌ 1998-ԻՆ

Գրպանային ընդդիմությանը կանդրադառնանք փոքր-ինչ ուշ: Իսկ մինչ այդ` մի փոքրիկ մեջբերում. «Իրադարձությունների հետեւանքով Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից, իշխանությունը անօրինականորեն բռնազավթված է, գործում է օկուպացիոն համակարգ, որն, իր կոչման համաձայն, գաղութացված տարածքն ու բնակչությանը ենթարկում է ալան-թալանի: Հանրապետության ներսում գործել եւ գործում է հինգերորդ շարասյունը: Օկուպացիոն համակարգի աղետաբեր ողջ ներքին քաղաքականությունն ու հարկահանական արշավն ընդդեմ բնակչության, ազգային անվտանգության տեսանկյունից, ոչինչ չարժեն` համեմատած աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին համարժեք քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու իշխող վարչակարգի չկամության հետ»: Եվս մի մեջբերում. «Վարչակարգում չկա մեկ օղակ, որը գոնե հեռավոր պատկերացում ունենա աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ապահովման հնարավորությունների մասին: Իշխանության հետ երկխոսության միակ առանցքը կարող է լինել «դուք անընդունակ եք ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը եւ պետք է անհապաղ հեռանաք» հրամայականը: Իշխանության բացարձակ օրենք է. կարող ես հարստահարել սեփական բնակչությանդ, որքան ուժդ պատում է, բայց եթե ընդունակ չես ապահովելու նրա անվտանգությունը արտաքին սպառնալիքից, պարտավոր ես հեռանալ կամ կհեռացվես»: Ի՞նչ կարծիքի եք, որտեղի՞ց են այդ մեջբերումները: Կասեք, որ Նիկոլի քայլասերվածների վարչախմբի գործունեությանը վերաբերող մերօրյա ինչ-որ վերլուծականի՞ց` ահա եւ սխալվեցիք: Սա գրվել է 1998-ի հոկտեմբերի 3-ին «Օրագիր» օրաթերթում` գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ձեռամբ եւ վերնագրված է եղել «Մոռանալ Հերոստրատին, կամ վարչակարգի անկումը` օրվա հրամայական»: Նիկոլն էլ այդ հոդվածը ստորագրել էր Հիսուս Քրիստոս: Այսինքն` դեռ 1998-ին նա արդեն ուներ «Քրիստոսի բարդույթ», ու սույն մոլագարը դեռ 21 տարի առաջ ճշգրտորեն նկարագրել էր, թե իր իսկ սեփական վարչապետությունը ինչ պատուհասներ է բերելու մեր երկրի գլխին: Բայց կարեւոր է նաեւ հետեւյալը` այն ուժերը, որոնք Նիկոլին կարգեցին «թավշյա ոչ բռնի հեղափոխության» առաջնորդ եւ կուլիսների հետեւից կառավարեցին այդ հակասահմանադրական ոճրագործությունը, քաջ գիտեին, որ գործ ունեն մոլագարի հետ: Ավելին, նրանց անհրաժեշտ էր հենց մոլագար, քանզի մոլագարը լավագույն խամաճիկային կառավարիչն է, ով հաշվի չի առնում ոչ մի խոչընդոտ, եւ ի տարբերություն խիղճ եւ ողջամտություն ունեցող մարդու, իրագործում է իր իսկ երկիրը կործանման տանելու ցանկացած հրեշավոր ծրագիր: Մենք արդեն անդրադարձել էինք, թե ինչքան շատ են մտահոգիչ փաստերը, որ վկայում են Արցախի հարցում դավաճանական ծրագրի իրագործման հետեւողական փորձերի մասին: Սակայն, ի տարբերություն Նիկոլի հոգեւոր հայրիկ Լեւոնի, ով Արցախի հարցում կապիտուլյանտական ծրագրերով հանդես էր եկել բացեիբաց եւ դրանից հետո խցանի պես դուրս թռել Բաղրամյան 26-ից, հոգեզավակը կամ վերջինիս հրահանգավորողները գործում են ավելի հմուտ: Նրանք կիրառում են հսկայական քանակությամբ ջանքեր, որպեսզի հանրությանը անընդհատ զբաղեցնեն տարատեսակ կեղծ օրակարգերով եւ ուշադրությունը շեղեն  կարեւորագույն` Արցախի հարցից

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԵՌՆԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ

ԿՐԿԵՍԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԵՎ «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Գրեթե ամեն օր «ժողվարչապետի» կամ նրա մերձավորագույն անձանց կատարմամբ ականատես ենք լինում տարօրինակ, ոչ ադեկվատ ինչ-ինչ քայլերի եւ հայտարարությունների: Դրան ներգրավում են նաեւ սեփական զավակներին: Զորօրինակ, բոլորը վրդովված քննարկում են, թե ինչպես պետական միջոցների հաշվին Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թ. արտադրության ջիպ ավտոմեքենա: Իսկ մինչ այդ, հանրությանը զբաղեցնում էին այն կադրերով, թե ինչպես նույն Մարիամը չի բարեհաճում ավտոմեքենայից իջնել, մինչեւ թիկնապահը չբացի նրա դուռը: Եվ Մարիամիկի «ավտոմոբիլային» արկածների շուրջ կրքերը լրիվ շիկացնելու համար ավելացվեց նաեւ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պարզաբանումը, որ պետության հաշվին ավտոմեքենա գնելը պայմանավորված է  անվտանգության նկատառումներով: Սակայն դա ամենեւին էլ միակ շեղող սկանդալային շոուն չէ: Իսկական կրկեսի է վերածում Երեւանի ավագանու նիստերը կլոուն քաղաքապետը, եւ դա նրա մոտ փայլուն է ստացվում, քանզի նա պրոֆեսիոնալ ծաղրածու է: Բայց Հայկոյի պարագայում խաղն արդեն դուրս էր եկել վերահսկողությունից` ավագանու «Լույս» խմբակցության գործողությունների շնորհիվ: Այդտեղ էմոցիոնալ ուժեղ ֆոն էին ստեղծել «Հանրապետություն» կուսակցությունից ավագանի եկած Թեհմինե  Վարդանյանն ու Անի Խաչատրյանը, ովքեր մեծ հաջողությամբ խաղք ու խայտառակ էին արել Հայկոյին, իսկ «ծանր հրետանու» դերը կատարեց խմբակցության ղեկավար ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանը: Հարկ է հիշեցնել նրա դերը «Կամազների» կոռուպցիոն սկանդալը պայթեցնելու գործում, որի տակից Հայկոն ու քայլասերվածների ամբողջ թիմը չեն կարողանում դուրս գալ: Իսկ երբ Խաժակյանը հանրությանը եւ դատախազությանը ներկայացրեց ծաղրածու քաղաքապետի կողմից փաստաթղթեր կեղծելու դրվագներ, արդեն նույն Նիկոլի նյարդերը տեղի տվեցին, եւ ուզած, թե չուզած բացահայտվեց այն փաստը, որ ԼՀԿ-ն արհեստական, ձեռնասուն, գրպանային ընդդիմություն է: ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը արեց մի քայլ, որով ե՛ւ ինքն իրեն, ե՛ւ կուսակցությանը վերածեց քաղաքական դիակի` հայտարարելով, որ Դավիթ Խաժակյանը ավագանուց հետ է կանչվելու: Մինչդեռ այդ երիտասարդը ընդդիմադիր աշխատանքի արդյունավետության տեսակետից միշտ արել է ավելին, քան ԼՀԿ-ն ամբողջովին վերցվածԲնականաբար, Էդմոն Մարուքյանը ենթարկվեց արդարացի քննադատության, եւ, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արձանագրեց. «Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք: Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի: Հետո ինչ-որ վարչության պետի: Հետո ինչ-որ գյուղապետի»:

Թե ինչու Նիկոլին պահանջվեց անհապաղ կասեցնել քաղաքապետ Հայկ Մարությանի «փչացման» գործընթացը, դա հասկանալի է` Հայկոյի հրաժարականի կամ պաշտոնանկության դեպքում Նիկոլը կզրկվի իր վերջին պրիմիտիվ հենարանից` դեռեւս «վոժդին» իներցիայով պաշտող երեւանյան զոմբիներին: Այդ պատճառով է, որ հուսահատ, ծայրահեղ քայլերով, սեփական գրպանային ԼՀԿ-ին «փչացնելով»` Նիկոլը ատամներով պահում է Երեւանի խայտառակ քաղաքապետին: Քանզի Հայկոյից հետո դուրս թռնողը, այն էլ շատ արագ դուրս թռնողը ինքն է լինելու: Սակայն տվյալ դեպքում առանձնապես կարեւոր չէ, թե ինչ մեթոդաբանությամբ Էդմոն Մարուքյանին հարկադրեցին այնպիսի ամոթալի քայլը, ինչպիսին է ԼՀԿ-ի «ինքնապատժումը»: Առավել կարեւորն այն է, որ դա հարուցեց գրպանային ընդդիմադիր միավորների քայքայման գործընթաց: Ինքը` Դավիթ Խաժակյանը, պետք է ընտրություն կատարի, թե արդյո՞ք կիսելու է Էդմոն Մարուքյանի քաղաքական ճակատագիրը, թե լքելու է ԼՀԿ-ն: Նույնի վերաբերում է եւ ԼՀԿ խմբակցության պատգամավորներին: Իսկ այն, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության` «Հանրապետություն» կուսակցությունից եկած անդամները շտապեցին շեշտել, որ որեւէ կերպ մտադիր չեն խառնվելու ԼՀԿ-ի ներքին գործերին, ցույց է տալիս, որ ընդդիմադիր անուն ունեցող ցանկացած ոք շտապելու է օր առաջ, ժամ առաջ սահմանազատվել Էդմոն Մարուքյանից, եթե ցանկություն ունի ապահովել սեփական քաղաքական ապագան: Եվ ստացվում է հետաքրքիր մի բան` միաժամանակ քայքայվում է ոչ միայն Նիկոլի պաշտոնական հենարան «Իմ քայլը», որի մասին պատգամավորուհի Լուլուն հասցրել էր խոստովանել, որ դա ամենեւին էլ կառավարության հենարանը չէ, այլ քայքայման ուղին բռնել է եւ նիկոլահպատակ արհեստական, գրպանային ընդդիմությունը: Ի վերջո չմոռանանք, որ նախորդ գումարման ԱԺ-ում Նիկոլն ու Էդմոնը մաս էին կազմում միեւնույն` «Ելք» խմբակցության, եւ հսկայական քարոզչական աճպարարությունները, որոնք ուղղված էին այդ կապը մոռացության մատնելու, հիմա Նիկոլի «լիֆտընկեր» «հույժ բարեկիրթ» Ալիեւի ազգակիցների լեզվով ասած, «փոզմիշ» են լինում: Եվ այդ ամենը բնական է` տեղեկատվական դարաշրջանում ոչինչ գաղտնի չի մնում, եւ դավադրությունների ու գաղտնի թեմաների արդյունավետությունը նվազում է նույն արագությամբ, ինչ արագությամբ զարգանում են բարձ տեխնոլոգիաները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА