o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԵՊԻ «ԴՈՒԽՈՎ» ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍՈՐՈՍԱԿԱՆԱՑՈՒՄ

20.12.2019 20:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴԵՊԻ «ԴՈՒԽՈՎ» ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍՈՐՈՍԱԿԱՆԱՑՈՒՄ

Հանրության եւ հասարակական ու քաղաքական գործիչների վրա չափազանց տհաճ տպավորություն թողեց վատահամբավ Ստյոպիկ Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու փաստը: Այդպիսի նախագահով այդ մարմինը չի կարողանալու կատարել իր գործառույթները, այն է` հանրությանը հուզող հարցերը իշխանությանը հասցնելը, քանզի եթե անգամ մի կողմ դնենք Սաֆարյանի մարդկային եւ բարոյական, մեղմ ասած, ցածր որակները, առկա է շատ կարեւոր իրողություն: Նա բացարձակապես չեզոք չէ, քանզի ամբողջովին արտահայտում է անդրազգային կառույցների շահերը:

Նիկոլի թվի «ռազմական թավիշը» և մեղավորներ փնտրելու քաղաքականությունը. Արթուր Թովմասյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

Ակնհայտ է, որ բուռն բացասական ռեզոնանս առաջացրած այդ նշանակումը Հայաստանի ազգային, պետական եւ հանրային շահերի հետ ոչ մի կապ չունի: Պատկերավոր ասած, սույն անձը պետք է կատարի բացառապես երկրի սորոսականացման սպասարկումը եւ Հանրային խորհուրդը փորձի մտցնել դրսի կառույցների կամքն առաջ տանելու ուղեծիր: Իսկ սորոսականացումը փորձ է արվում իրականացնել բոլոր ուղղություններով: Մենք արդեն ականատես եղանք, թե ինչպես առնվազն Արցախի հարցում ԱԳՆ-ն գործնականում ամբողջովին հայտնվեց անդրազգային ուժերի էմիսար Դանիել Իոաննիսյանի հսկողության տակ: Իսկ շաբաթներ  առաջ` նոյեմբերի 25-ին, իր բանակաքանդական գործունեությամբ եւ Նարեկ Մալյանի հանդեպ քաղաքական խուլիգանությամբ աչքի ընկած «Ռեստարտ» նախաձեռնությունը իր թատերականացված ակցիայով սկիզբ դրեց ԱԱԾ-ն սորոսականացնելու գործողություններին: ԱԱԾ-ի նկատմամբ այդ ոտնձգություններին մանրամասն անդրադարձել է վերլուծաբան Վահե Հայկունին: Նա նաեւ մատնանշել է, որ հաջորդ թիրախը. «Ազգային կուսակցություններն են, մասնավորապես` ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: Պատճառը, թերեւս, ակնհայտ է. ՀՅԴ-ն համահայկական, ցանցային կառույց է, իսկ ՀՀԿ-ն ունի ընդգծված գաղափարախոսություն ու դեռեւս պահպանված քիչ թե շատ կենսունակ կառույցներ ՀՀ-ում: Թերեւս, համապատասխան կենտրոններում առկա է ցանկություն` ՀՀԿ-ում սկսել ներկուսակցական խմորումներ եւ այն ենթարկել գաղափարական վերաձեւման. դուրս մղել Գարեգին Նժդեհի կերպարը եւ ուսմունքը, կուսակցության ղեկին բերել արեւմտասերների: Պարբերաբար շրջանառվող թեզը, ըստ որի` Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, եւ ՀՀԿ-ն պետք է, այսպես կոչված, ռեբրենդինգի ենթարկվի, դրա վառ ապացույցներից է: Առայժմ կուսակցության ներքին դիմակայության շնորհիվ այդ փորձերը ձախողվել են: Դաշնակցության դեպքում ականատես դարձանք արդեն իսկ դրսեւորված ներկուսակցական խմորումների, որոնց նպատակն է` առանձնապես թիրախավորել ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, բայց շարքերում դեռեւս ազդեցիկ Հրանտ Մարգարյանին եւ նրա կուսակցական ուղեգիծը: Ընդ որում, այս խմորումներն ակնհայտորեն ունեն նաեւ արտաքին ուղղորդում»:

ՆՈՒՅՆԻՍԿ ԺՊՏԵՐԵՍԻԿ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ ԷԼ ՍԿՍԵՑ ԲԱՐԿԱՆԱԼ

Ի դեպ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ուղիղ եթերում ներկայացնելով 101 փաստերը Նիկոլի վարչապետության վերաբերյալ, դրանցում նշել է առնվազն տասը փաստ, որոնք վկայում են երկիրը անդրազգային կառույցների կառավարմանը հանձնելու, Արցախը միտումնավոր վտանգի տակ դնելու եւ ազգային արժեհամակարգը քայքայելու հետեւողական ջանքերի մասին, գումարած դրան նաեւ մի քանի փաստ արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ուղղությամբ գործնականում ամբողջովին ձախողելու մասին:

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ` ԿԱՇԱՌԵԼ, ՕՏԱՐՆԵՐԻՆ` ԲԱՆՏԱՐԿԵԼ

 

ՌԱԶՄԻԿ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՀԱԿԱԳՐՈՀԻ

Մենք արդեն առիթներ ունեցել էինք ներկայացնելու այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանի դեմ քրեական հետապնդում հարուցվեց նրա զագրեբյան ելույթից հետո, ուր մասնավորապես շեշտվել էր Արցախի` Ադրբեջանի կազմ մտնելու անհնարինությունը, ինչը հակասում է նիկոլական խունտայի ներկայիս արցախյան քաղաքականությանը: Իզուր չէ, որ գեներալ Վիտալի Բալասանյանի բնորոշմամբ, այդ քաղաքականությունը սպասարկում է Ադրբեջանի ազգային եւ պետական շահերը: Եվ, ի դեպ, իր դստեր ավտոմեքենային նվիրված ուղիղ եթերի ընթացքում Նիկոլը հասցրեց բերնից թռցնել, որ Միլանի եկեղեցում ադրբեջանցի բլոգեր-լրտեսի հայտնությունը եղել էր ոչ թե թիկնապահների մեղքով, այլ իր իսկ թողտվությամբ: Սակայն շարունակենք Սերժ Սարգսյանի քրգործի շուրջ զարգացումների հարցը, որը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բնութագրել էր, որ «գործը օդ է»: Ինչպես հայտնի է, նրա փաստաբան Ամրամ Մակինյանը դիմել էր դատախազություն` երրորդ նախագահի խափանման միջոցը վերացնելու, դատախազությունը դա մերժել էր, եւ այնուհետ նա դիմել էր դատարան: Եվ ահա նա հայտնեց, որ բողոքը արդեն մուտք է գործել դաատարան, սակայն դեռեւս չի մակագրվել որեւէ դատավորի: Եվ այդ ֆոնի վրա Սասուն Սորոսիչի գլխավորած ՀՔԾ-ն ընդունել է որոշում` կալանքի տակ առնել երրորդ նախագահի գույքը: Այդ քայլը, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի բնորոշմամբ, եղավ այն բանից հետո, որ քրգործի հարուցումը Նիկոլին մազաչափ իսկ ռեյտինգ չավելացրեց, եւ հիմա փորձում են տպավորություն ստեղծել, որ այդ «օդ» գործում ինչ-որ լուրջ բաներ կան: Ինչ վերաբերում է վաղուց արդեն որպես «ջուր» բնութագրված Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա Նիկոլի խամաճիկային իշխանությանը սպասվում էր տհաճ անակնկալ` շուրջ 60 մշակույթի եւ արվեստի գործիչների հայտարարության տեսքով, մասնավորապես. «Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք: Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ: Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին: Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է եւ չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը: Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»: Իսկ ինքը` Ռոբերտ Քոչարյանը, վերջին դատական նիստին, հակադարձելով ռեպլիկին, որ իր անձը վտանգավոր է պետության համար, համառոտակի թվարկեց իր գործունեության պոզիտիվ արդյունքները, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Երեւանում, եւ տվեց բանաձեւ, որ այդքանով հանդերձ, եթե ինքը համարվում է վտանգավոր, ապա հանրությունը հիշողություն կորցրած մանկուրտ է:

ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ԱՆՑՆՈՒՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Ճակատագրի հեգնանքով այնպես է ստացվել, որ Նիկոլի ուղիղ եթերը, որը նա վերնագրել էր «Վարչապետի դստեր մեքենայի մասին», եղավ այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում պատասխանում էր հարցերի: Դաշնակից պետության ղեկավարի կեցվածքը պարզապես էլ ավելի շեշտեց վարչապետի պաշտոնն ուզուրպացրած Նիկոլի կերպարի եւ գործունեության ողջ խղճուկությունը: Թեկուզեւ այն փաստը, որ Նիկոլը չբարեհաճեց բառ իսկ ասել Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական միջադեպի մասին, որի հետեւանքով կարճատեւ փակվել էր Հայաստան-Վրաստան մայրուղին, սակայն մի ամբողջ ուղիղ եթեր նվիրեց իր դուստր Մարիամին պետական միջոցներով ավտոմեքենա ձեռք բերելու` հանրության վրդովմունքը հարուցած իրողությանը, ինքնին շատ պերճախոս է: Անշուշտ, հանրությանն այդպիսի կեղծ օրակարգով զբաղեցնելը նաեւ միտում ունի շեղել քաղաքացիների ուշադրությունը առանցքային հարցից` ի՞նչ է բանակցվել Բրատիսլավայում եւ, ժողովրդական խոսքով ասած, մեր ԱԳՆ-ն այդտեղ հանրությունից թաքուն ինչ բողկ է կերել: Բայց, ընդհանուր առմամբ, ե՛ւ Նիկոլի, ե՛ւ իշխող կուսակցության վարկանիշը կատաստրոֆիկ անկում է ապրել: Ե՛վ Ֆեյսբուքում, ե՛ւ տարբեր կայքերում զետեղված հարցումների արդյունքով, ընդ որում` անկախ նրանից այդ առցանց ռեսուրսները իշխանամետ են, թե ընդդիմադիր, արձանագրվեց, որ քայլասերվածների եւ նրանց առաջնորդի վարկանիշը 20 տոկոսը չի գերազանցում: Եվ, ընդհանուր առմամբ, նա միայն կարող է շարունակել իր սրընթաց գահավիժումը: Իսկ Մարիամ Փաշինյանի մեքենայի պատմությունը դրան նույնպես էապես նպաստելու է, առավել եւս, որ իր ուղիղ եթերում  Նիկոլը փաստեց, որ Հայաստանի 3 ղեկավարներից ոչ մեկի երեխաները` բացառությամբ իր երեխաների, պետական թիկնազոր ու իրենց սպասարկող մեքենաներ չեն ունեցել: Այդ ամբողջ ուղիղ եթերին քաղաքացիական ակտիվիստ Վահրամ Պետրոսյանը, կատարելով կետ առ կետ վերլուծություն, տվեց հետեւյալ գնահատականը. «Ձեր կլոուն հալով մարդկանց էշի տեղ չդնեք, պարոնայք էլիտար գեղցիներ»:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Սական վերադառնանք Նարեկ Սամսոնյանի հրապարակած 101 փաստերին: Դրանց ջախջախիչ մեծամասնությունը վերաբերում է տնտեսական եւ քաղաքական կոռուպցիային ու ժողովրդավարական ազատությունները ոչնչացնելուն: Ընդ որում, կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ԱԺ-ի եւ Աննա Հակոբյանի հիմնադրամների կոռուպցիոն դրսեւորումները այնքան աղաղակող են, որ մնում է արձանագրել` նախորդ իշխանությունների կոռուպցիոներները սրանց համեմատ համեստության եւ ամաչկոտության տիպար էին: Ինչ վերաբերում է ժողովրդավարական ազատությունների դեմ արշավին, ապա մասնավորապես մամուլի ազատության ոլորտում սրանք հաջողացրին հալածանքների ենթարկել նույնիսկ իշխանամետ համարվող «Ժողովուրդ» օրաթերթին, որի հիմնադիրը իշխող խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է: Ինչպես ասվում է` իջեք, հասել ենք:

ԼՌԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՈՍԵԼ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА