o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.12.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ ձեռքով կգնա Նիկոլը` Ռոբերտ Քոչարյանի՞, Հանրապետականի՞, «մութ ուժերի՞»: Ահա եւ սխալվում եք: Ինչքան էլ զարմանալի լինի, նա գնալու է իր ամենամոլեռանդ կողմնակից` պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ձեռքով: Օրերս պատգամավորը առավել քան սկանդալային հարցազրույց է տվել, հայտարարելով, որ Խաչատուր Սուքիասյանն իրեն հարստահարել է: Նա պատմել է, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել եւ Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը, ընդհուպ միչնեւ իր բնակարանը վաճառել է եւ  հեռացել է ՌԴ: Աղազարյանը զարմանում է, որ այժմ Սուքիասյանը մեղադրում է Հայրապետյանին` իրեն պատկանող գործարանը խլելու համար. «Խաչատուր Սուքիասյանը երեւի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է տարբեր առիթներին եւ էդ կոնտեքստով է արտահայտվում Սերժ Սարգսյանի նկատմամբ, էդպիսի գնահատականներ ինքը Սերժ Սարգսյանին իրավունք չունի տալ, ես ունեմ իրավունք, իսկ հիմա նվնվում է, թե գործարանն իրենից խլել են»: Դե Նիկոլ, արի ու դրա տակից դուրս արի:

ԶԱՐՄԱՆՔ

Հանրությունը նաեւ զարմանքով Աննա Հակոբյանից լսել էր, որ Մարիամ Փաշինյանը «ռեժիմով լացում» է թիկնապահներով շրջելու պատճառով: Դե, ռեժիմով ծեծ ուտելը լսել ենք, բայց ռեժիմով լացելը դա լրիվ նորություն է: Եվ ահա ՆԻԿՈԼԸ սրտաճմ՛իկ պատմություն է հրապարակում, որ «տանու շորերով» ընտանիքով սեփական թիկնազորից փախչում են, որ վայելեն մի քիչ ազատություն: Դե, ի՞նչ ասես... Եթե Փաշինյանն իրավամբ կարողանում է թաքուն փախչել թիկնազորից, սա նշանակում է, որ ցանկացած պահի մեր պետության ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին այլ պետությունների հատուկ ծառայությունները կամ էլ ուրիշ ինչ-որ մարդիկ կարող են տնից գողանալ, տանել ու նրանց հետ վարվել ըստ հայեցողության: Եթե Նիկոլ Փաշինյանին իսկապես հաջողվել է թիկնազորից թաքուն դուրս գալ կառավարական առանձնատնից, այն էլ մեքենայով ու ողջ ընտանիքով, կնշանակի թիկնազորի պետին եւ ողջ անձնակազմին պետք է անհապաղ պաշտոնանկ անել եւ դատարանի առաջ կանգնեցնել` ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, մասնագիտական անփութության, անպատասխանատվության համար

ԶԱՐՄԱՆՔ

Հանրությունն այժմ ցնցված է Մասիս քաղաքում առանձնահատուկ դաժանությամբ 17-ամյա ԷԴԳԱՐ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ սպանությունից: Նրան ոչ միայն դանակով հարվածել են սրտի տիրույթում, այլեւ պարանոցն են կտրել: Եվ ամենազարմանալին այդ սահմռկելի ոճրագործության դրդապատճառն է` ըստ Մասիսի բնակիչների, վեճ էր ծագել ճանապարհ չզիջելու եւ ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու պատճառով: Փաստորեն այս վարչախումբը իրավապահներին այնքան է կտրել բուն գործառույթից` հանցագործների դեմ պայքարից, եւ վերածել քաղաքական հաշվեհարդարի գործիքի, որ մեր քաղաքների փողոցներում այլեւս անվտանգ չէ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА