o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՎ ԿՅԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ` ԼՖԻԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՆԱՇՂԹԱՅԻ ԲՈՒՅՐՈՎ

25.12.2019 20:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԼԱՎ ԿՅԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ` ԼՖԻԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  ՁԵՌՆԱՇՂԹԱՅԻ ԲՈՒՅՐՈՎ

2019-ը ազատ եւ հպարտ քաղաքացիների համար եղավ աննախադեպ թռիչքների տարի: Թղթի վրա նկարվել են տնտեսական նվաճումների, նորանոր աշխատատեղերի եւ աննախադեպ ներդրումների ճոխ թվեր: Դե, իհարկե, տնտեսական հեղափոխություն եղել է` քայլո իշխանավորների գրպաններում եւ տիկին Աննայի ֆոնդերին առատորեն մուծվող օլիգարխների, կներեք` օրինապաշտ խոշոր գործարարների բիզնեսներում:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

ԵԹԵ ՆԻԿՈԼԱՀՊԱՏԱԿ ՕԼԻԳԱՐԽ ԵՍ, ԱՊԱ ՔԵԶ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է

Օրեր առաջ տեղի ունեցավ ողբերգություն, որը խնամքով շրջանցվեց թավշոների քարոզչամեքենայի կողմից: Օլիգարխ Լֆիկին պատկանող «Սիթիներից» մեկում անվտանգության աշխատակիցները բռնել էին գողություն կատարող մի 58-ամյա տղամարդու, ով հետո անվտանգության աշխատակիցների սենյակում մահացավ: Փորձաքննություն կոչեցյալը, բնականաբար, բռնության հետքեր չհայտնաբերեց` դե քանի գլխանի է, որ այդ օլիգարխի հետ առնչվող դեպքում հայտնաբերեր: Եվ ոչ ոքի մտքով չանցավ իրավական այնպիսի «մանրուքը», որ անվտանգության աշխատակիցները որեւէ մեկին իր կամքին հակառակ իրավունք չունեն տանել որեւէ տեղ, այլ ընդամենը գողություն կատարածին կարող են հանձնել ոստիկանությանը: Հետո ի՞նչ, որ մահացավ, մի մարդ ավել, մի մարդ պակաս, չէ՞ որ իրենց տերը այնքան խելամիտ ու հաջողակ է, որ դեռ տարիներ առաջ ասում էր` «Նիկոլն իմ ախպերն ա»:  Իսկ ով ասում է, որ Ալեքսանյանը հակամենաշնորհային օրենսդրությունն է խախտում, իրականացնում է բրենդային օղիների կեղծում, կամ նրա հետ կապ ունեն կեղծ դեղերը` հակահեղափոխական չար ու նախանձ էԿամ, ասենք, Գռզո մականունով Խաչատուր Սուքիասյանը: Նրան էլ կարելի է հրապարակավ վիրավորել ում կամենա եւ նույնքան հրապարակավ խոստանալ, որ Ռուբեն Հայրապետյանից կխլի Բջնիի գործարանը: Չէ՞ որ նա շատ մտերիմ է Փաշինյանների գերդաստանի հետ, հետեւաբար նա միանգամայն օրինապաշտ խոշոր գործարար է, իսկ ով նրան անվանի օլիգարխ` հակահեղափոխական, էս ժողովրդի լավը չուզող սրիկա էԻսկ ինչ մնում է «անգրագետ պողոսներին», ապա իմաստնագույն առաջնորդը նրանց հրավիրել է Հանրապետության հրապարակում նշելու Նոր տարին` տնտեսական հեղափոխությանը եւ թավշյա արժեքներին հարիր բրդուճով: Իսկ ոչ պակաս իմաստնագույն տիկին Աննան իզուր տեղը չէ, որ պատերազմ է հայտարարել խոզի բդին, բլինչիկներին, մայրաքաղաքային աղցանին եւ այլ հակահեղափոխական ուտեստներին: Այնպես որ, սիրելի ազատ, հպարտ եւ դուխով քաղաքացիներ, հրաժարվեք ընտանեկան օջախում Նոր տարին նշելու հակահեղափոխական կարծրատիպից եւ եկեք հրապարակում բրդուճ ուտելու եւ մի բաժակ գինի խմելու: Իհարկե ափսոս, որ այժմ չկա ժամանակին սովետական ալկաշների կողմից այդքան սիրված «Աղդամ» պորտվեյնը, բայց իմաստնագույն «վոժդը» ձեւը կգտնի, թե ինչպես ձեզ ընտելացնի խաղաղասիրական քիրվայական արժեքներին:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

 ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՀԴՄ ԿՏՐՈՆՆ Է ՈՒ «ՎՈԺԴԻՆ» ԵՐԿՐՊԱԳԵԼԸ

Իսկ այն, որ հունվարի 1-ից շուրջ 900 անուն ապրանք թանկանալու է, որ մայրաքաղաքի ու այլ բնակավայրերի տոնական լուսավորությունը ապահովվում է «հանցավոր ռեժիմից» ժառանգություն մնացած եւ ահագին քրքրված լույսերով, որ մայրաքաղաքը ամենեւին էլ 900 հազար դոլարի վայել զարդարված չէ, թող ազատ եւ հպարտ քաղաքացիներին չմտահոգի: Թող չմտահոգի նաեւ այն, որ վաղը, բացի «դուխով» գլխարկներից, ուրիշ ուտելու բան չեն ունենալու, որ մանկապարտեզից սկսած կրթական համակարգում խցկվելու է գոմիկության գովք, որ շուտով չի էլ կողմնորոշվի` ինքը աղջիկ է, թե տղա, որ «կիրթ» Ալիեւը որպես նվեր կարող է ստանալ այն, ինչի համար արյուն է թափվել... Թող այդ ամենը չմտահոգի, կարեւորը քաղաքացին թող ամեն տեղ ՀԴՄ կտրոն խփել տա, որ չպակասի «մարդակեր ղարաբաղյան կլանից» ժողովրդին փրկած քայլասերվածների ինքնապարգեւատրումների աղբյուրը: Իսկ որ նորանոր արտաքին պարտքեր են վերցնում, որպեսզի փակեն «լիքը փող» ունեցող բյուջեի դեֆիցիտը` լավ են անում, չուզողի աչքն էլ հանում են: Իսկ այ չուզողները... Այդ ինչպե՞ս 60-ից ավել մտավորականներ համարձակվեցին կոչ անել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, այդ ինչպե՞ս նույնը համարձակվում են ասել ընդդիմադիր քաղաքական գործիչները: Նրանց անհապաղ, ինչպես ճիշտ նկատեց իմաստնագույն Դանիել Իոաննիսյանը, պետք է անհապաղ քաղաքական դիակ սարքել: Սորոսի արեւ: Հա, մեկ էլ պետք է վերջնականապես ակտիվ ուսանողների ձայնը կտրել, որ հանկարծ մտքներով չանցնի տուն ուղարկել հայկական ամեն ինչ արմատախիլ անող «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանին: Չէ՞ որ բոլոր անհամաձայնների բերանները պետք է ծեփել, փռել ասֆալտներին, թաթիկները կտրել եւ այլն: Ու պետք է սկսել ամենավտանգավորներից` ուսանողական ակտիվիստներից եւ լրատվամիջոցներից:

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

ՃԱՇԱԿԵՔ ՁԵՌՆԱՇՂԹԱՅԻ ՀԱՄԸ

Եվ հանդարտ նախատոնական երեքշաբթին սկսվեց երկու լուրով: Մեկը, որ Արարատի մարզի գյուղերից մեկում գազազած հեղափոխական խաժամուժը բռնություն է գործադրել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի ու օպերատորի հանդեպ, եվ երկրորդը, որ ոստիկանության հատուկջոկատայինները վտանգավոր հանցագործի պես ձեռնաշղթաներով բերման են ենթարկել ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին: Եվ փույթ չէ, որ նրան ոչ ոք ոստիկանություն գնալու ծանուցագիր չի ուղարկել, եւ ընդհանրապես նա ոստիկանությանը հետաքրքրում էր որպես վկա, իսկ երբ ոստիկանները եկան եւ հարցրին, թե արդյոք ճանաչում է օրեր առաջ տեղի ունեցող տուրդմբոցի մասնակիցներին եւ ստացան բացասական պատասխան, որոշեցին նրան այդ եղանակով բերման ենթարկել: Դե, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգյանը, առանց անհարմար զգալու սեփական սեփական մազերից եւ ակադեմիկոսի կոչումից, ի լուր աշխարհի արդարացրեց ոստիկանների աղաղակող ապօրինությունները եւ հայտարարեց, որ ուսխորհրդի նախագահը դիմադրել է ոստիկաններին: Դե, ինչ արած, նիկոլական վարչախմբին եւ նախարար Արայիկին ուղնուծուծով նվիրված մարդ է, ավելի ճիշտ, թերեւս ոչ միայն ռեկտորի, այլեւ մարդու ժամանակավոր պաշտոնակատար էԲայց սա դեռ ամբողջը չէ: 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին էլ տարան ՀՔԾ ու ձերբակալեցին: Մի ֆանտաստիկ մեղադրանքով` իբր  կազմակերպել է մի հանցախումբ, որի նպատակն էր կաշառելու միջոցով վկաների եւ տուժողների ցուցմունքները փոխել տալը: Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի գործով: Դե, օրեր առաջ ոստիկանության ցույց տված նույն թեմայով մարտաֆիլմն էլ թերեւս դրա նախապատրաստությունն էր: Ու այդ ֆիլմում հայտնված Վարուժան անունով ոմն երիտասարդ սադրիչ ընդամենը չբացակայելու ստորագրությամբ ազատորեն շրջում է, իսկ ընդդիմադիր հեռուստատեսության սեփականատերը ձերբակալված է: Պարզ է, չէ՞, որ այդ գործողության նպատակը հեռուստաընկերության ընդդիմադիր գործունեությանը խոչընդոտելն էԻսկ հայհոյանքներ եւ սպառնալիքներ գրելով ֆեյքաբուծարաններում իրենց հարամ հացը վաստակողները ստացել են նոր թիրախներ` համացանցային տեռորի ենթարկելու համար: Դա վերը հիշատակված 60 մտավորականներն են, եւ դրան հավելվեց նաեւ ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը ու վերջինիս մայրը: Չէ՞ որ ազատ եւ հպարտ քաղաքացին չպետք է որեւէ սրբություն ունենա, եւ նրա միակ պաշտամունքը պետք է լինի անսխալական «ժողվարչապետը», որը երկիրը տանում է դեպի պայծառ թավշյա ապագա: Իսկ դժգոհներին հասանելիքը ոստիկանական մահակներն ու ձեռնաշղթաներն են, եւ ափսոս, որ ոստիկանատներում չի լինի տեղավորել միաժամանակ, ասենք, մի 500 հակահեղափոխականի: Այլապես վատ գաղափար չէ` ամենաչարամիտ մի քանի հարյուրի հենց Ամանորի գիշերով ձերբակալել:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА