o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.12.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Խելացի մարդիկ արդեն իսկ մտածում են, թե ինչ է անհրաժեշտ այն ժամանակ, երբ երկիրը կձերբազատվի մեր «քաջնազարից»: Այդ հարցին անդրադարձել է եւ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ, մասնավորապես նկարագրելով, թե ինչ ճակատագիր է սպասվում վճարովի հիմունքներով համացանցով համացանցում հայհոյողներին. «Շատ մարդկանց են նրանք հայհոյել ու անպատվել, եթե անգամ իրենք էլ չեն արել, ապա իրենց համքարության կեղտն անպայմանորեն կպնում է իրենց: Եվ դժվար չէ պատկերացնել, թե իրավիճակի փոփոխությունից հետո ինչպես կվարվեն իրենց հետ այն մարդիկ, ում օրական ռեժիմով` որպես իրենց աշխատանք, հայհոյում են այս ֆեյքերը: Նրանք դառնալու են բորոտներ, ում հետ շփվելն ու ձեռք տալը լինելու է անպատիվ գործ: Ու ոչինչ գաղտնի չի մնալու»: Անշուշտ, մեր գործընկերն իրավացի է, սակայն զարմանալիորեն նա ուզում է այդ անձանց երկրորդ շանս տալ. «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում այս երիտասարդներին հանուն իրենց ապագայի, հանուն իրենց երեխաների ու ընտանիքների ապագայի հրաժարվել ներկա անբարո գործից: Մենք անց են կացնում թրեյնինգներ, որտեղ այս երիտասարդները կարող են վերապրոֆիլավորվել, ստանալ օգտակար, ստեղծագործ մասնագիտություններ` ի հակադրություն իրենց ներկա քանդող-ոչնչացնող գործի: Մենք պատրաստ ենք նաեւ օժանդակել նրանց աշխատանքի տեղավորման հարցում»: Զարմանալի է, ինչո՞ւ այդպիսի անպատիվ մարդկանց դարձի բերելու փորձեր է կատարում մեր գործընկերը...

ԶԱՐՄԱՆՔ

Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ ԵՊՀ հայտնի  ռեկտորներից որեւէ մեկը, ասենք` Սերգեյ Համբարձումյանը, սեփական ձեռքով ուսանող հանձներ ոստիկաններին, որպեսզի շղթայակապ տանեն: Սակայն զարմանալիորեն ռեկատորի ներկայիս պաշտոնակատար ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հենց այդպես էլ վարվել է իր բուհի ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի հետ, եւ ի լուր աշխարհի նրա մասին սուտ ասել. «Ոստիկանները խնդրել են գա, ցուցմունք տա, դիմադրել է, որից հետո բերման են ենթարկել: Շուտով բաց կթողեն, մի անհանգստացեք, ես նոր եմ ոստիկանությունից դուրս եկել: Տարել են Քննչական, կհարցաքննեն, բաց կթողեն»: Հետաքրքիր է, արդյո՞ք նա դաս չի քաղել 1930-ականների ռեկտորների ճակատագրից, ովքեր սկզբում մատնություն էին կատարում, իսկ մի քանի անց իրենք դառնում մատնության զոհ: Եվ զարմանալով հանդերձ, ուզում ենք հռետորական հարց հնչեցնել` հարգարժան ակադեմիկոսի նախնիների մեջ մատնիչներ եղե՞լ են...

ԶԱՐՄԱՆՔ

Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էլ զարմանում է, թե ինչ աստիճանի ամուլ են մեր թավշյա հեղափոխականները: Նա նշելով, որ ցանկացած հեղափոխության ժամանակ ի հայտ են գալիս  տեսաբաններ, փիլիսոփաներ, տնտեսագետներ, արվեստագետներ, հարցադրում է. «Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ, անճարակ, անդեմ ու դժգույն, անգամ` հակաինտելեկտուալ: Ինչո՞ւ են «հեղափոխականները» այսքան անհետաքրքիր, հարմարվող ու իշխանության մեջ` հնազանդ, հանրության հետ` ագրեսիվ»: Բայց կարծում ենք, որ պարոն Դանիելյանն էլ իզուր է զարմանում: Չէ՞ որ այլ հեղափոխություններն իրագործում են խիզախ մարդիկ, իսկ մեր «թավիշը» ունիկալ է նրանով, որ դա դասալիքների, չկայացածների, դժբախտ մանկություն ունեցողների հեղափոխություն էր: Ախր, այդպիսիններից բացի անդեմ լինելուց ի՞նչ կարելի է սպասել:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА