o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երգչուհի Մադոննան սուր ցավի պատճառով ևս մեկ համերգ է չեղարկել ԱՄՆ-ում

28.12.2019 15:50 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Երգչուհի Մադոննան սուր ցավի պատճառով ևս մեկ համերգ է չեղարկել ԱՄՆ-ում

Ամերիկացի երգչուհի Մադոննան սաստիկ ցավերի պատճառով ԱՄՆ-ում չեղարկել եւս մեկ համերգ՝ հաջակցություն Madame X ստուդիական ալբոմի: Շրջագայության եվրոպական մասը, որը հունվարի 12-ին սկսվում է Պորտուգալիայում եւ մարտի 11-ին ավարտվում Ֆրանսիայում, մնում է հարցականի տակ։

Նարգիզին մեղադրել են ռուսատյացության համար. երգչուհին արձագանքել է

«Եթե ստիպված լինեմ հանգստանալ եւ ոչինչ չանել, ապա դա, համենայն դեպս, հիանալի կլինի»,-դեկտեմբերի 26-ին գրել է 61-ամյա երգչուհին իր Twitter-ում:

Երգչուհին պարզաբանել է, որ ստիպված է եղել համերգը, որը դեկտեմբերի 21-ին պլանավորված էր Մայամի-Բիչում (Ֆլորիդայի նահանգ), չեղարկել՝ փորձերի ժամանակ սաստիկ ցավերի պատճառով: «Աստիճանով բարձրանալիս, որպեսզի դեկտեմբերի 28-ի երեկոյան Batuka-ն երգեմ Մայամիում, ես ցավից լաց էի լինում իմ վնասվածքների պատճառով: Ցավն աննկարագրելի էր վերջին մի քանի օրերին»,- նշել է երգչուհին: «Յուրաքանչյուր նոր երգի հետ ես աղոթում էի, որ դիմանամ մինչեւ հաջորդը եւ (արժանապատվորեն) ավարտեմ ներկայացումը: Իմ աղոթքները լսվեցին»,-ասել է նա:

Մադոննան խոստովանել է, որ, բնությամբ լինելով մարտիկ, ինքն, այնուամենայնիվ, ստիպված է այս անգամ ավելորդ ներողամտություն ցուցաբերել իր նկատմամբ: «Ես վերջին երկու օրն անցկացրել եմ բժիշկների հետ, կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն եւ ռենտգեն,-գրել է երգչուհին:-Թեստերն ինձ պարզ ցույց տվեցին, որ եթե ես պետք է շարունակեմ շրջագայությունս, ապա պարտավոր եմ հնարավորինս ավելի երկար հանգստանալ, որպեսզի էլ ավելի լուրջ եւ անուղղելի վնաս չպատճառեմ իմ օրգանիզմին»:

Երգչուհին չի բացահայտել սուր ցավի առաջացման պատճառը: Տեղական ԶԼՄ-ները ենթադրում են, որ պատճառը վնասված ծունկն է: Մադոննան ավելի վաղ երեք համերգ էր չեղարկել Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ), որոնք պլանավորված էին նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին եւ 2-ին: Հաջակցություն Madame X 14-րդ ստուդիական ալբոմի շրջագայությունը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում: Շրջագայության եվրոպական մասը ներառում է ելույթներ Լիսաբոնում, Լոնդոնում եւ Փարիզում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА