o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաս կարեւոր գործ, որ պետք է անեք ամանորի նախաշեմին

28.12.2019 16:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Տաս կարեւոր գործ, որ պետք է անեք ամանորի նախաշեմին

Դեկտեմբերն ամենալավ ժամանակն է տարվա արդյունքներն ամփոփելու, շնորհակալություն հայտնելու Տիեզերքին, որ լավն է պարգևել, սխալներից սովորելու, ապագայի ծրագրեր կազմելու և պարզապես սիրելիների հետ շատ լավ ժամանակ անցկացնել համար:

Ինչ հագնել ամանորի գիշերը` տարվա տիրոջ բարեհաճությանը արժանանալու համար

1. Ազատվեք հնից

Եթե տանը շատ ավելորդ բաներ են կուտակվել, ապա հիմա դրանցից ազատվելու ամենահարմար ժամանակն է: Ամանորից առաջ բնակարանը մաքրելիս մի ափսոսացեք հին հագուստները, որոնք երկար ժամանակ է, ինչ չեք հագնում: Նետեք այն ամենը, ինչն իր դարն ապրել է: Տանը շատ տեղ կազատվի, իսկ հոգին՝ կթեթևանա։

2. Վճարեք պարտքերը

Եթե պարտքով փող եք վերցրել կամ ինչ-որ այլ բան, ապա վերադարձրեք դրանք ամանորյա տոներից առաջ: Դուք անմիջապես կզգաք ուժերի աճ և հոգեկան խաղաղաության վերադարձ: Եթե ձեզ պարտք են, ապա ավելի լավ է զանգահարեք այդ մարդկանց և խնդրեք վերադարձնել:

3. Քայլ արեք դեպի հաճելի փոփոխությունների

Արմանորյա տոներին ուրախություն պատճառեք ինքներդ՝ ձեզ: Այցելեք գեղեցկության սրահ և հագուստի խանութներ: Լավ կլինի, եթե նոր կյանքը սկսեք ձեր արտաքին տեսքի փոփոխությամբ: Գնեք ձեզ համար այն իրը, որի մասին երկար ժամանակ երազում էիք: Թող այն մանրուք լինի, բայց անպայման կուրախացնի ձեզ:

4. Գովեք ձեզ ունեցած նվաճումների համար

Վերցրեք մի կտոր թուղթ և գրեք բոլոր այն նվաճումները, որոնք ունեցել եք անցնող տարվա ընթացքում: Գուցե դուք կարողացե՞լ եք կազմակերպել անմոռանալի արձակուրդ ամբողջ ընտանիքի համար: Գուցե հասել եք աշխատավարձի բարձրացմա՞ն: Կամ գուցե սովորել եք ասեղնագործե՞լ կամ պատրաստել նոր ուտե՞ստ: Դուք հպարտացել եք ձեզնով ընդամենը մի քանի օր, և ապա այդ նվաճումը մոռացվե՞լ է: Հիմա կարող եք հիշել, թե ինչ եք արել, և դա, անշուշտ, ձեզ ուժ կտա հետագա նվաճումների համար:

600x580

5. Դասեր քաղեք ապագայի համար

Յուրաքանչյուր տարվա արդյունքները կապված են ոչ միայն հաղթանակների, այլև անհաջողությունների տխուր հիշողությունների հետ: Բայց հիշեք. այն ամենը, ինչ դուք ապրել եք անցած տարվա ընթացքում, ձեզ ավելի ուժեղ և իմաստուն է դարձրել: Եթե բաժանվել եք ընկերներից կամ սիրելիներից, քեն մի պահեք նրանց վրա, բաց թողեք երախտագիտությամբ՝ միասին անցկացրած ժամանակի և ձեռք բերած փորձի համար: Ներեցեք ձեզ վիրավորողներին և ներողություն խնդրեք նրանցից, ում նկատմամբ անարդարացի եք եղել: Փորձեք հասկանալ, թե ի՞նչ պետք է փոխեք ինքներդ ձեր մեջ, որպեսզի հետագայում խուսափեք վեճերից և հիասթափություններից:

6. Շնորհակալ եղեք կյանքից այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ

Անկախ նրանից, թե տարին ինչպես է անցել ձեզ համար, եղել են թե դժվարություններ և թե ուրախ իրադարձություններ: Հիշեք բոլոր այն հաջողությունները և երջանիկ պահերը, որոնք դուք ապրել եք: Շնորհակալություն հայտնեք ճակատագրին, որ բարեհաճ է եղել ձեր նկատմամբ, ուրախացեք նրա համար, որ ձեռք եք բերել նոր փորձ և այժմ կարող եք խուսափել բազմաթիվ սխալներից:

7. Բարություն արեք

Հնարավորության դեպքում ներգրավվեք բարեգործության մեջ կամ պարզապես օգնեք նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն:

8. Նվերներ գնեք սիրելիների համար

Եվ իհարկե, Ամանորի նախօրեն ընկերների և հարազատների մասին մտածելու ժամանակն է: Ի՞նչ անակնկալներ եք պատրաստելու ձեր գործընկերների և ընտանիքի համար: Մի շտապեք՝ կազմեք նվերների այն ցանկը, որոնք պատրաստվում եք գնել:

9. Շնորհավորում ենք բոլոր ընկերներին և ծանոթներին

Տոների առթիվ զանգահարեք բոլոր բարեկամներին և ընկերներին, շնորհավորեք նրանց Նոր-տարվա կապակցությամբ: Ավելի հետաքրքիր կլինի, եթե գրեք շնորհավորանքներ գեղեցիկ բացիկների վրա և ուղարկեք դրանք փոստով: Դա շատ ժամանակ չի պահանջի, սակայն ձեր ընկերներն ուրախ կլինեն ստանալ մեր օրերում այդքան անսովոր շնորհավորանք։ Անպայման այցելեք հարազատներին, հատկապես՝ միայնակ տատիկներին և պապիկներին:

10. Մտածեք այն մասին, թե ինչ ցանկություններ եք ուզում իրականացնել հաջորդ տարի:

Տոնը գնալով մոտենում է: Ժամանակն է մտածելու այն մասին, թե ի՞նչ եք ակնկալում գալիք տարվանից, ինչի՞ եք ձգտում, ինչի՞ մասին եք երազում: Ամենանվիրական ցանկությունը դուք կպահեք Նոր տարվա գալն ազդարարող կեսգիշերյան զանգերի ժամանակ: Ձեր երազանքը մանրամասնորեն պատկերացրեք, և այն անպայման կկատարվի:

Տոնական մատնահարդարում՝ Ամանորին ընդառաջ (ֆոտո)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА