o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շաբաթվա աստղագուշակ․ 2019թ․ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը

30.12.2019 18:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Շաբաթվա աստղագուշակ․ 2019թ․ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Խոյ

Այս ամանորյա ժամանակահատվածում կենտրոնացեք բացօթյա ակտիվ հանգստի վրա, փնտրեք նոր հետաքրքրություններ: Այս ժամանակահատվածը նպաստավոր է հեռավոր ճանապարհորդությունների համար: Հունվարի 1-3-ը ժամանակ գտնեք ընկերների հետ հանդիպելու համար, սա հին ընկերների և հոգեհարազատ մարդկանց հետ ակտիվ շփման շրջան է: Հունվարի 3-5-ը օգուտակար կլինեն զբոսանքները, կարճ ուղևորությունները, նոր բան սովորելը և երեխաների հետ համատեղ ստեղծագործական նախագծերի մասնակցելը:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2020 թ․

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Ցուլ

Դեկտեմբերի վերջին ժամանակն է ձեռնամուխ լինել մի բանի, որը տակնուվրա է անում ձեր երևակայությունը, ինչին նախկինում պարզապես ռիսկ չէիք անի մոտենալ: Հունվարի 1-5-ը ժամանակն անցկացրեք ձեր երկրորդ կեսի կամ լավագույն ընկերոջ ընկերակցությամբ: Այս ժամանակահատվածը բարենպաստ է նաև լուրջ հարաբերությունների սկիզբի, կյանքում ռոմանտիկ գծի զարգացման և ամուսնական կապերի ամրապնդման համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Երկվորյակ

Ամանորյա այս շաբաթվա ընթացքում ակնկալվում է զգալիորեն ակտիվացնել օգտակար և հաճելի ծանոթությունները: Հաղորդակցության, հանդիպումների, համատեղ գործերի և փոխադարձ աջակցության ամենաարդյունավետ ժամանակահատվածը հունվարի 2-5-ն է: Այս շրջանը բարենպաստ է լուրջ հարաբերությունների սկիզբի, կյանքում ռոմանտիկ գծի զարգացման և ամուսնական կապերի ամրապնդման համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Խեցգետին

Բազմաթիվ խնդիրներ, որոնք արդիական են եղել երկար ժամանակ, կարելի է լուծել այս շաբաթվա սկզբին: Այժմ դուք կկարողանաք բարելավվել ձեր ֆինանսական իրավիճակը և կատարել որակյալ, հաջող ձեռքբերումներ: Մոլորակների ազդեցության ներքո դուք դեպի փոփոխություն շարժվելու ցանկություն կզգաք և նույնիսկ ռիսկերի կգնաք, եթե հաջողության հասնելու համար դա անհրաժեշտ լինի: Նման պատրաստակամությունը շատ օգտակար կլինի և կփոխհատուցի ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Առյուծ

Ամանորյա այս ժամանակահատվածում ժամանակն է հետաձգել աշխատանքային անելիքները և զբաղվելու ձեր սիրած գործերով ու զվարճանալ: Դուք կկարողանաք իրականացնել բազմաթիվ գաղափարներ: Ժամանակ կգտնեք նաև ընտանի կենդանիներով զբաղվելու համար: Ինքներդ ձեզ ուրախացրեք արտաքին տեսքի վրա ուշադրություն դարձնելով՝ վարսահարդարում, մատնահարդարում, սոլյարի: Հունվարի 1-5-ն ավելի լավ և հետաքրքիր է հանգստանալ ձեր սիրելիի հետ: Օրինակ, կատարեք հաճելի ճանապարհորդություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Կույս

Տան մթնոլորտը բավականին հաճելի կլինի, իսկ ինտերիերը թարմացնելու ժամանակը դեռ կգա: Հունվարի սկզբին ձեր տան դռները բաց կլինեն ընկերների համար: Երեխաների հետ հարաբերություններում ավելի հեշտ կլինի հասնել փոխըմբռնման: Համատեղ խաղերը, պարապմունքները, ստեղծագործական փորձերը ձեզ ավելի կմոտեցնեն: Հարազատների հետ հարաբերությունները կլինեն ներդաշնակ և ջերմ: Եթե այս պահին ձեր սիրելիների ընկերները օգնություն խնդրեն ձեզանից, մի՛ մերժեք. ձեզ անծանոթ մարդու նկատմամբ որևէ բարիք գործելով՝ դուք ի դեմս նրա կգտնեք հավատարիմ ընկեր և խորհրդատու:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Կշեռք

Այս շաբաթ լավ է ընտանեկան հավաքույթների, նոր բաղադրատոմսեր համտեսելու կամ տան համատեղ բարեկարգման համար: Ձեզ մոտ կառաջանա հասարակական կյանքին մասնակցելու, հաղորդակցվելու ցանկություն: Հարազատների և նրանց ընկերների հետ հանդիպումները կլինեն անհոգ և աղմկոտ: Դուք կլինեք ուշադրության կենտրոնում: Նվեր կստանաք ձեր ծնողներից և լավագույն ընկերներից: Ամենայն հավանականությամբ, դա կլինի օգտակար մի բան առօրյա կյանքում, բայց Կշեռքին ոչ այնքան անհրաժեշտ: Նույնիսկ եթե նվերը ձեզ դուր չգա, մի մոռացեք շնորհակալություն հայտնել: Դա նվիրատուներին մեծ հաճույք կպատճառի:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Կարիճ

Այս շաբաթ լի կլինի հաճելի անակնկալներով: Հարազատների հետ հարաբերությունները հրաշալի կլինեն: Սա լավ ժամանակ է հին վիրավորանքները ներելու համար: Նոր ծանոթությունները նույնպես շատ հաջողակ կլինեն և կունենան երկարաժամկետ բարեկամության վերածվելու բոլոր հնարավորությունները: Կարող եք նաև որևէ ուղևորություն կատարել:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Աղեղնավոր

Ձեզ համար դժվար կլինի դիմակայել տարբեր զվարճանքի միջոցառումների գայթակղություններին: Նոր բան փորձելու և զվարճանքի և տոնակատարության համար գումար ծախսելու ցանկությունը շատ մեծ է: Ռոմանտիկ բնույթի արկածները հնարավոր կլինեն արտասահման մեկնելիս:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2020 թ

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Այծեղջյուր

2019-ի դեկտեմբերի վերջը և 2020-ի հունվարի սկիզբը հագեցած կլինեն ընկերների, գործընկերների և նախկին աշխատակիցների հետ շփումով: Արտասահմանցի գործընկերների հետ գործարար կապերը կարող են վերածվել բարեկամականի: Այս ընէացքում կարող եք բազմաթիվ հետաքրքիր ծանոթություններ ունենալ համացանցում։ Արժե հիշել, որ մեծ թվով մարդկանց հետ փոխգործակցությունը ձեզ օգնում է փոխվել, դառնալ ավելի ուժեղ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը. Ջրհոս

Դուք չպետք է մերժեք ընկերական երեկույթի հրավերները. զվարճանքը ձեզ օգուտ կբերի: Հոգ տարեք ձեր առողջության մասին․ մի չարաշահեք ալկոհոլը և ճարպային սնունդը: Եղեք ակտիվ, մի վախեցեք արտահայտել ձեր տեսակետը և նույնիսկ, երբեմն, զվարճանալ: Ձեր անկեղծ զգացմունքները կօգնեն ստեղծել լավ ծանոթների նոր շրջանակ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 30-ից 2020 թ․ հունվարի 5-ը․ Ձկներ

Ձկներն այժմ կարող են ստանալ այն ամենը, ինչ ցանկանում են։ Դրա համար անգամ անհրաժեշտ չի լինի հատուկ ջանք գործադրել: Պարզապես բարձրաձայնեք ձեր ցանկությունները և հանգիստ սպասեք դրանց իրականացմանը: Պարզապես համոզված եղեք, որ ճշգրիտ ձևակերպում եք դրանք: Անորոշ, լիարժեք չձևվակերպված երազանքները դժվար թե մարմնավորվեն: Եթե հավատում եք հրաշքների, ապա դրանք անպայման տեղի կունենան ձեր կյանքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА