o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նարգիզին մեղադրել են ռուսատյացության համար. երգչուհին արձագանքել է

31.12.2019 15:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Նարգիզին մեղադրել են ռուսատյացության համար. երգչուհին արձագանքել է

Հայտնի երգչուհի Նարգիզը մեկնաբանել է իր հասցեին ռուսատյացության մասին հնչող մեղադրանքները՝ ինստագրամյան գրառման մեջ հայտարարելով, որ այդ ամենը «ստոր և զզվելի սուտ է»:

Գերմանիայում ՆԱՏՕ-ին մեղադրել են Ռուսաստանի սահմանների մոտ սադրանքների մեջ

«Հայտարարութուններն առ այն, որ ես ատում եմ Ռուսաստանը, իսկ այդ երկրի բնակիչներին էլ վիրավորում եմ, ստոր և զզվելի սուտ են: Ես պատրաստ եմ ստի դետեկտորի փորձությունն անցնել»,-ասել է երգչուհին:

Նարգիզն ընդգծել է, որ չի պատրաստվում լքել Ռուսաստանը, քանի որ այստեղ նրան սիրում են:

«Իսկ ես սիրում և միշտ էլ սիրել եմ ձեզ նրա համար, որ հնարավորություն տվեցիք իրագործել մանկության երազանքս և իսկական լինել»,-հավելել է նա:

Հայտնի է, որ ավելի վաղ երգչուհին պատմել էր, որ իր երեխաներն ապրում են ԱՄՆ-ում և կարծում են, որ «Ռուսաստանում փողոցներով արջեր են քայլում»: Նա շեշտել էր, որ Ռուսաստանում իրեն ապահով չի զգում և այդ պատճառով չի պատրաստվում իր ընտանիքին այդ երկիր տեղափոխել: Այս խոսքերը ոչ միանշանակ են ընկալվել հանրության կողմից: Օրինակ՝  «Ռոսսիա 1»-ի հաղորդավարուհի Եվգենիա Պոպովա հետաքրքրվել է՝ ինչու է երգչուհին «լեզուն երկարացնում», եթե այդքան լավ է վաստակում Ռուսաստանում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА