o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2019-ի բողոքի ակցիաները, այդ թվում՝ նաև վարչապետի նախաձեռնությամբ. տարվա պահանջներն ու հետաձգված խնդիրները

01.01.2020 13:40 ԻՐԱՎՈՒՆՔ
2019-ի  բողոքի ակցիաները, այդ թվում՝ նաև վարչապետի նախաձեռնությամբ. տարվա պահանջներն ու հետաձգված խնդիրները

Թվում էր, թե հետհեղափոխական Հայաստանում բողոքի ակցիաներ չեն լինելու, սակայն այս տարի բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել՝ սոցիալական, քաղաքացիական, ընդդեմ կառավարության տարբեր որոշումների, անգամ ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ:

Մանե Գևորգյանի՝ վարչապետի անունից հրապարակային արված «ցուցումներն», առաջին ատյանի դատարանում իրագործվում են մատների արանքով և շատ փնթի. Միքայել Մինասյանի պաշտպան

Օպերայի սրճարաններ

Տարվա առաջին ակցիաները սկսեցին հենց հունվարից: Օպերայի մերձակայքում գործող սրճարանների տարածքի մի մասը կանաչապատելու նպատակով քաղաքապետարանը վարձակալությամբ տրված տարածքներն ազատելու պահանջ էր ներկայացրել: Որոշ ժամանակ անց արդեն մեկնարկեցին զանգվածային ակցիաներին, փավեցին փողոցները, ոստիկանություն բերման ենթարկվեց 19 քաղաքացի: Զանգվածային ակցիաների մասնակիցները բողոքում էին գործազուրկ դառնալու դեմ:
Նշենք, որ կանաչապատման ծրագիրը չկար, երբ սկսվել էր ապամոնտաժումը: Ապամոնտաժման գործընթացն այս պահին դադարեցված է, կան երկկողմանի դատական հայցեր:

Գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցների ակցիան

Սրան զուգահեռ բողոք ակցիաներ էին իրականացնում նաև Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք պահանջում էին վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը:

Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք: Պետտուրքի մասին օրենքն ընդունվեց:

Կոնստանդին Օրբելլյանի աշխատանքից ազատման դեմ ակցիաներ

Հաջորդ ակցիան սոցիալական խնդրի համար չէ. Օպերայի և ազգային ակադմիական թատրոնի աշխատակիցների ակցիան էր. նրանք պահանջում էին չեղարկել թատրոնի տնօրեն Կոնստանդին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին այդ ժամանակվա մշակույթի նախարար Նազելի Ղարիբյանի որոշումը: Վարչապետի հետ հանդիումից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ոչ թե Ղարիբյանի նշանակած անձը, այլ  թատրրոնի փոխտնօրենը: Ի վերջո, Կոստանդին Օրբելյանը դիմեց դատարան և դատարանն անվավեր ճանաչեց Ղարիբյանի որոշումն ու Օրբելյանը վերադարձավ իր պաշտոնին:

 

Ընդդեմ եկամտահարկի համահաթեցման

Դաշնակցական երիտասարդները հետաքրքիր ակցիա իրականացրին Ազգային ժողովի բակսւմ: Նրանք հավեր էին բերել ԱԺ և իրենց դժգոհություն էին հայտնում եկամտահարկի համահարթեցման դեմ: Կառավարությունն առաջարկում էր համահարթեցնել եկամտահարկը և 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել 23 տոկոս: Այնուհետև, բողոքի ակցիաները տեղափոխվեցին Կառավարության դիմաց՝«Համահարթեցում չի լինելու» պաստառներով:

Սակայն, համահարթեցումը եղավ, օրենքն ընդունվեց: 2023 թվականին առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնել՝ հասցնելով 20%-ի։ Մասնավորապես, 2020 թվականից սահմանել 23%, 2021 թվականից՝ 21%, 2022 թվականից՝ 20.5%, իսկ 2023-ից՝ 20: 

Վարչապետի բողոքի ակցիան՝ փակել դատարանների դռները

2019-ին ակցիաներ կային, որոնք կազմակերպվեցին անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ՀՀ վարչապետն ակցիա էր անում դատական իշխանության դեմ և միաժամանակ հայտարարում , որ դատարնների վրա ճնշումներ չկան: Գործադիրի ղեկավարի կոչին ոչ միայն միացել, այլ իրականություն էին դարձնում այն օրենսդիր մարմնի անդամները:շ

Մայիսի 19-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվեց: Դրանից ժամեր անց վարչապետը դատարանների դռները փակելու կոչով հանդես եկավ, և իշխանության համախոհները, վարչապետը, պատգամավորներն ու նախարարները՝ թվով 1100 մարդ, առավոտյան փակեցին դատաանների դռները: Իրավաբաններն ու փաստաբանները պնդում են՝ սա ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար: Ի դեպ, դատավորի նկատմամբ էլ քրեական հետապնդում հարուցվեց այդ որոշումից հետո:

Իջևանցիների պահանջը՝ ծառահատումներ

Իջևանում ընթացող բողոքի ակցիան ևս սոցիալական բնույթ ուներ, իսկ պահանջն ապօրինի էր: Իջևանցիները պահանջում էին թույլ տալ անտառներ հատել ու լուծել ջեռուցման հարցը, ոմանք էլ սեփական բիզնեսն էին իրականացնում: Իրավիճակն Իջևանում լարված էր, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև, 9 ոստիկան մարմնական վնասվածք էր ստացել: Գիշերն Իջևան ժամանեց  և այնտեղ մնաց նաև այդ ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Մոտ երկու տասնյակ իջևանցիներ կալանավորվեցին, սակայն ամիսներ անց ազատ արձակվեցին կալանքից:

Վարչապետի նախկին խորհրդականը դատի է տվել Հրանտ Բագրատյանին

                                                                                           

Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման. հետաձգված խնդիր

Տարվա թերևս առանցքային ու շարունակական ացիաները երկու թեմայով էին՝ Ամուլսար և Ստամբուլյան կոնվենցիա:


Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ քաղաքացիները ստորագրահավաք նախաձեռնեցին ու շարունակում են ստորագրահավաք իրականցնել: Կոնվեցիան ստորագվել է նախորդ իշխանության օրոք: Նախ նշվում էր, որ կոնվենցիայի վավարեցումը պահանջել են այս իշխանությունից, սակայն, երբ ակնկալվում էր, որ վավարեցման հարցը սեպտեմբերին կգնա ԱԺ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ խորհրդատվական կարծիքի համար իրենք  դիմել են Վենետիկի հանձնաժողով: Որոշ ժամանակ անց հայտարարեց, որ ստացել են Հանձնաժողովի դրական կարծիքը: 

« Բոլոր շահարկումներն անտեղի են»,-ասաց Բադասյանը:

Ամուլսար. հետաձգված խնդիր

Ամուլսար. Սա իշխանության համար մյուս կարևոր հարցն է, որի լուծման տարբերակը 2019-ին իշխանությունը չգտավ: Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցաները բազմաթիվ էին, այս պահին էլ հանք տանող ճանապարհը փակ է, հսկվում է տեղացիների կողմից: Պարբերաբար տեղեկություններ էր տարածում, որ ոստիկանությունը գործողություններ է իականացնելու և բացելու է հանք տանող ճանապարհը, սակայն դեռ նման քայլ չի իրականացվել: Ամուլսարի հանքի շահագործման հարցը դեռևս 2018-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էին բարձրացրել ջերմուկցիները: Փաշինյանը հայտնել էր, որ երբ փորձաքննությունն ավարտվի, այդ ժամանակ փաստաթղթերով կգա ու կպատասխանի ջերմուկցիների հարցերին: Այս ամռանը ջերմուկցիները պահանջեցին հանդիպում Փաշինանի հետ: Նշված օրը չէ, բայց որոշ ժամանակ անց Փաշինյանն այցելեց Ջերմուկ, սայայն  իրեն դիմավարող բողոքի ակցիայի մասնակիցների հետ չհանդիպեց, այլ առանձին այցելեց տներ, հյուրանոցներ, զրուցեց քաղաքացներ հետ: Այնուհետև, Փաշինյանն ասաց, որ օրենսդրական արգելք չկա ըստ՝ ՇՄԱԳ-ի, սակայն հանրության կարծիքը ևս չեն կարող հաշվի չառնել: Սակայն, առաջին ՇՄԱԳ-ից հետո պարզվեց, որ քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանն ու նախկին բնապահպանության նախարարը խնամիների են, նշանակվեց ծառայողական քննություն, սակայն պարզվեց, որ խախտումներ չկան:

Լիդիան Արմենիան սպառնում է դիմել Լոզանի դատարան:

Ընդդեմ Ամուլսարի շահագորման ակցիաներ տեղի ունեցան ոչ միայն Ջերմուկում, այլ նաև Երևանում՝ Բաղրամյան 26-ի ու Ազգային ժողովի բակում: Ազգային ժողովի դարպասները փակվեցին, ոստիկանությունը պատ կազմեց՝ մինչև ակցիայի դադարեցումը: Սա Ազգային ժողովի բակում ամենազանգվածային ակցիան էր, երբ բնաահպանները պահանջում էին չշահագործել հանքը: Ինչպես Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, այս հարցը ևս հավանաբար լուծում կստանա 2020-ին:

Զոհված ազատամարտիկների հարազատների պահանջ

Կառավարության որոշմամբ՝ «Մարտի մեկի» զոհերի իրավահաջորդները, վիրավորները փոխհատուցում կստանան ՀՀ պետական բյուջեից՝  համապատասխանաբար 30 և 15 մլն-ական դրամ: Այս որոշումից հետո Կառավարության բակում սկսեցին ակցիաներ իրականացնել Արցախյան պատերազմի զոհերի հարազատները՝ նշելով, որ հայրենիքի համար զոհվածների ընտանիքներին ևս պետք է աջակցություն տրամադրվեն, մոտ 6400 ընտանիք: Նման ակցիա իրականացվեց նաև Եռաբլուրում: Ակցիայի մասնակիցները հանդիպել են նաև վարչապետի հետ, սակայն հարցը լուծում չի ստացել ու ակցիաները մինչև տարեվերջ շարունավում էին և շարունակվելու են նաև այս տարում:

Աղբի խնդիր

Բացի Կառավարության և Ազգային ժողովի շենքերից, բողոքի ակցիաներ էին տեղի ունենում նաև Երևանի քաղաքապետարանի դիմաց: Հիմնական պահանջը քաղաքն աղբից մաքրելն էր: Ամռան տապին Երևանում աղբի քանակն անհանգսքքտացնում էր քաղաքացիներին: Քաղաքապետարանը մեղադրում էր «Սանիթեքին», իրենց հերթին քաղաքապետարանի դիմաց ակցիաներ էին իրականացնում «Սանիթեքի» աշխատակիցները: Ի վերջո, քաղաքապետարանը միակողմանի խզեց պայմանագիրն ընկերության հետ, «Սանիտեքն» էլ խոստացավ դիմել Լոզանի դատարան:

Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն (Տեսանյութ)

Ավտոներկրողների ակցիաներ

Ավտոներկրողների ակցիաները չեն դադարում. Մաքսատունը Գյումրի չտեղափոխել, մաքսատուրքը չբարձրացնել, թույլ տալ աջ ղեկով մեքենաների ներկրումը: Ավտոերթ, ակցիաներ Գյումրիում ու Երևանում, հանդիպում ՊԵԿ փոխնախագահի հետ: Ավտոներկրողների ակցիաները ևս շարունակական են. չնայած որոշ զիջումներին, այնուամենայնիվ, մաքսատունը տեղափոխվեց Գյումրի:

ՀՅԴ-ական ուսանողներն ու Արայիկ Հարությունյանը

Տարվա վերջին սկսվեց հրաժարականի պահանջը՝ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հաժարականի պահանջը: ՀՅԴ երիտասարդների պահանջի պատճառն այն է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դարձվելու ոչ պարտադիր։ Փաշինյանը կարճատև հանդիպում ունեցավ ուսանողների հետ և ասաց, որ նրանց պահանջները չի կիսում: ԿԳՄՍ նախարարը լրագրողների հետ զրույցում «անդաստիարակ» որակեց ուսանողների պահվածքը, ովքեր դատարկ արկղեր էին տարել նախարարության մոտ:

Այդ պահանջով ակցիաներ տեղի ունեցան բուհերում, կառավարության դիմաց, սակայն ամենազանգվածայինը ԿԳՄՍ նախարարության դիմացի ակցան էր: Դեկտեմբերի 3-ին, ոչ պաշտոնական տվյալներով 650 ոստիկանության ծառայող էր այդ տարածքում գտնվում, հսկում ուսանողներին, ովքեր նստացույց էին սկսել և հանդիպում էին պահանջում Արայիկ Հարությունյանի հետ: Բողոքի ակցիայի 24 մասնակից բերման ենթարկվեց, ակցիային միացան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մտովորականներ ու դասախոսներ:

Սակայն, սա դեռ ամենը չէ: Գրեթե յուրաքանչյուր աղմկահարույց դատական նիստին զուգահեռ ակցիաներ են դատարանի բակում, ակցիաներ են նաև զոհված զինծառայողների վերաբերյալ, մասնավոր ու ոչ մասնավոր խնդիրների համար, տուն-ինտերնատներն ու գիշերօթիկները փակելու դեմ: Քաղաքացիներն, այնուամենայնիվ, կառավարության դռներն են ծեծում իրենց խնդիրներին լուծումներ գտնելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА