o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ուզում եմ իսկապես ապրենք այդքան ասված սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում»

01.01.2020 21:12 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Ուզում եմ իսկապես ապրենք այդքան ասված սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում»

Առնետի տարվա առաջին հարցազրույցը սկսում ենք դրական նորություններով: Պարզվում է՝ օվկիանոսից այն կողմ մեր հայրենակիցների համար Ամանորը դարձավ կրկնակի տոն: Նոր տարվա նախաշեմին բացվեց Heritage Dance & Cultural ակադեմիան, որտեղ կգործեն ոչ միայն պարի, այլ նաեւ արվեստի այլ ճյուղերի խմբակներ: Այս մասին, ինչպես նաեւ անցնող տարվա ձեռքբերումների, 2020 թվականից ակնկալիքների մասին էլ «Իրավունքը» զրուցեց Heritage Dance & Cultural կենտրոնի գլխավոր պարուսույց ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ, որը եղել է ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատարը:

Այսօր հետերոսեքսուալ տղամարդն ամենաանպաշտպան տեսակն է. սեքսոպաթոլոգ

- Գագիկ, նախ սկսենք այս օրերին բնորոշ ավանդական հարցից՝ ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը:

- Անցկացրել եմ հարազատներիս հետ՝ ուրախ տրամադրությամբ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ապրող հայերիս Ամանորի կապակցությամբ: Ցանկանում եմ, որպեսզի լինենք միասնական, իսկապես ապրենք այդքան ասված սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում, ներենք, սիրենք եւ կարեկից լինենք մեկս մյուսին: Իսկ առհասարակ ողջ  աշխարհին ցանկանում եմ, որպեսզի այս տարի իրականություն դառնան բոլորի միայն բարի երազանքները:

- Հետադարձ հայացք նետելով եւ ամփոփելով 2019-ը՝ ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք:

- Այնքան հագեցած տարի էր, որ նույնիսկ չնկատեցի, թե երբ սկսվեց եւ ավարտվեց այն: Նույնիսկ շնչելու ժամանակ չկար, իհարկե, լավ առումով, որի համար շատ ուրախ եմ: Ունեցանք փառատոններ, համերգներ, նոր պարային բեմադրություններ, հաղթանակներ: Հասցրեցինք շրջագայել, եղանք Փարիզում, մասնակցեցինք մրցույթ փառատոնի եւ վերադարձանք հաղթանակներով: Թե՛ խմբով, թե՛ անհատական մրցույթներում գրավեցինք առաջին տեղը, իսկ ես արժանացա Գրան պրի մրցանակի: Ինչպես գիտեք, եղանք նաեւ Հայաստանում եւ կազմակերպեցինք մրցույթ-փառատոն, որտեղ հաղթող խմբերն արժանացան դրամական պարգեւների: Ի դեպ, այն շարունակական է լինելու եւ էլ ավելի կընդլայնվի: Այնպես որ, շատ հաջողակ տարի էր, հուսանք, որ այդպես էլ կշարունակվի այս նոր տարում:

- Մինչ բոլորը պատրաստվում էին Ամանորը դիմավորելուն, Դուք օրերս բացեցիք հերթական մշակութային կենտրոնը ԱՄՆ-ում: Մի փոքր կմանրամասնե՞ք:

- Heritage Dance & Cultural կենտրոնն ընդլայնվեց եւ դարձավ ակադեմիա, որը թե՛ իր տեսակով, եւ թե՛ մեծությամբ միակն է: Այսուհետ մեր սաները կպարապեն ավելի մեծ ու հարմարավետ դահլիճներում եւ կմասնակցեն ոչ միայն պարի, այլ մշակութային տարբեր խմբակների: Պետք է ասեմ, որ սա եւս շատ մեծ ձեռքբերում էր մեզ համար եւ ոչ միայն մեր, այլ այստեղ բնակվող հայ համայնքի համար, որովհետեւ սա կարծես  դառնում է հայապահպանության հիմնաքարերից մեկը, որտեղ այցելում են 200-ից ավելի տարբեր տարիքի երեխաներ, նույնքան էլ ծնողներ: Սա առիթ է, որպեսզի տեղի  հայությունը շփվի միմյանց հետ, ծանոթանա, մտերմանա եւ հնարավորինս պահպանենք հայկական մշակույթը, լեզուն, սովորույթները… Այս ակադեմիայի կարիքը շատ կար, որովհետեւ տարածքի պատճառով այլեւս չէինք կարողանում նոր երեխաներ ընդունել, իսկ ցանկացողները շատ-շատ են: Եվ այս ամենը տեղի ունեցավ շնորհիվ Heritage Dance & Cultural ակադեմիայի հիմնադիր տնօրեն Նարինե Պետրոսյանի, որը  ջանք չխնայեց , որպեսզի այն իրականություն դառնա:

«Մեր պայքարն էլ, հաղթանակն էլ, ապագան էլ վտանգված են» (Տեսանյութ)

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձմեռ պապից եւ ընդհանրապես՝ Առնետի տարուց:

- Բնականաբար, ունենք նոր, ավելի մեծ եւ կարեւոր ծրագրեր առջեւում: Հույս ունեմ, որ կկատարվեն դրանք: Իսկ Ձմեռ պապն անպայման կօգնի, որպեսզի իրականություն դառնա այն, ինչ ցանկանում ենք այս նոր Առնետի տարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА