o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2020֊ի սկրզբը խոստանում է լինել թեժ Մերձավոր արևելքի համար. քաղաքագետ

03.01.2020 14:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
2020֊ի սկրզբը խոստանում է լինել թեժ Մերձավոր արևելքի համար. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանն իր էջում գրում է.

#2020-ի սկիզբը խոստանում է բավականաչափ թեժ և անկանխատեսելի զարգացումներով հագեցած տարի #ՄերձավորԱրևելքի համար։

Հունվարի 3-ի գիշերը #Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել են #ԻՀՊԿ «Ղոդս»  ստորաբաժանման ղեկավար, իրանական ամենաառանցքային զորահրամանատարներից, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ով պատասխանատու էր տարածաշրջանում իրանական ռազմական դիրքերի ամրապնդման, հատուկ գործողությունների համար, ինչպես նաև #Իրաքում ազդեցիկ  ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» ու #լիբանանյան «Հիզբալլահի» կարևոր հրամանատարներ։
Կասկածից վեր է, որ ամերիկյան հարձակումը նախապատրաստված է եղել նախապես և իրականացվել է կանխավ ստացված հետախուզական տվյալների հիման վրա։ #Իրանին և դաշնակիցներին հասցված վնասը չափազանց մեծ է և՛ մարդկային, և՛ հոգեբանական, և՛ քարոզչական տեսանկյունից։
Առանց վարանելու կարելի է կանխատեսել, որ #Թեհրանի պատասխանը լինելու է նաև ռազմական հարթությունում։ Այն կարող է միտված լինել ինչպես #Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցների (Իսրայել, Սաուդյան Արաբիա, Բահրեյն), այնպես էլ հենց ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։
Կասկածից վեր է, որ ինչպես տարեվերջին #ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային գրոհներն իրաքյան մի շարք ռազմական օբյեկտերի դեմ, այնպես էլ վերջին հարձակումը լրջագույնս սրելու են իրավիճակը տարածաշրջանում․առնվազն վերջին օրերին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ իրականացված տարաբնույթ հարձակումները նշվածի վառ ապացույցն են։

Ադրբեջանը 2-3 ժամվա դադարից հետո վերսկսել է հայկական դիրքերի հրետակոծումը, տրվել է համարժեք պատասխան․ ՊՆ խոսնակ

#տոներն_են_ավարտվում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА