o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի

05.01.2020 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ 2020 թվականի հունվարի

Թողեք, որ փոփոխություններ տեղի ունենան ձեր կյանքում. չէ՞ որ հունվարn ազատագրման և վերափոխման ամիս է: Մի կառչեք անցյալից, հրաժեշտ տվեք այն ամենին, ինչը ձեզ այլևս պետք չէ: Եթե լինեք բավականաչափ շարժուն և քաջ, ապա կիմանաք, թե աստղերը որքան զարմանալի հնարավորություններ են պատրաստել մեզ համար:

 Լավ օր է կարևոր գործ կամ այնպիսի նախագիծ սկսելու համար, որի հետ մեծ հույսեր եք կապում. օգոստոսի 11-ի աստղագուշակ

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Խոյ

Պայքարեք ձեր գաղափարների համար մինչև վերջ: 2020 թվականի հունվարի սկիզբը, մինչ ամբողջ երկիրը նշում է ամանորյա արձակուրդը, արդյունքների ամփոփման պահն է՝ թե ընթացիկ, թե վերջնական: Վերլուծեք, թե որ ծրագրերը կարողացաք իրականացնել անցյալ տարի, և որոնք՝ ոչ: Մտածեք, թե ինչո՞ւ: Եթե ճիշտ եզրակացություններ անեք, ապա աստղերը ձեզ հնարավորություն կտան հետ բերել բացթողածը: Մի հրաժարվեք կողքից առաջարկվող աջակցությունից:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Ցուլ

Ամանորյա արձակուրդներն ակտիվ անցկացրեք: Հիշո՞ւմ եք, թե ե՞րբ եք վերջին անգամ ընկերներով հավաքվել: Ե՞րբ եք այցելել ձեր հարազատներին: Հունվարին, ինչպես նշում են աստղերը, անձնական շփումներն անհրաժեշտ են: Մի կողմ թողեք գործերը, որպեսզի ժամանակն անցկացնեք նրանց հետ, ովքեր ձեզ համար թանկ են: Իսկ աշխատանքը գայլ չէ. այն անտառ չի փախչի:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Երկվորյակ

Հոգատար եղեք նրանց նկատմամբ, ովքեր վերադառնում են ձեր կյանք: Աստղերը հունվարին կանխատեսում են ձեր հանդիպումը հին ընկերոջ կամ ծանոթի հետ: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա պատահական, սրտանց խոսակցության համար անհարմար հանգամանքներում: Անպայման փոխանակվեք կոնտակտային տվյալներով՝ նորից միմյանց տեսնելու համար։ Մոտ ապագայում դուք շատ կարևոր դեր կխաղաք միմյանց կյանքում: Բաժանվել ձեզ չի կարելի:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Խեցգետին

Պատրաստվեք ստանալու արժանի պարգևներ: Բախտն ամբողջովին ձեր կողքին է, բայց դա չի նշանակում, որ կարող եք պարապ նստել: Որպեսզի «երկնքից հաջողությունը» հենց ձեզ համար լինի, պետք է ձեր ակտիվ գործողություններով ազդակ հաղորդեք երկինքին: Երազեք սիրո մասին: Հաճախ եղեք հանրության շրջանում: Նոր աշխատա՞նք եք ցանկանում: Նայեք թափուր աշխատատեղերը և զանգահարեք գործատուներին:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Առյուծ

Կողմնակի անձանց թույլ մի տվեք մտնել ձեր կյանք։ Դուք շատ վստահում եք և երբեմն բացում հոգին նրանց առջև, ովքեր դրան արժանի չեն: Հունվարին աստղերը զգուշացնում են ձեզ հեռու մնալ նրանցից, ովքեր հաճոյախոսում են, հիանում են ձեր անձնական երջանկությամբ և հայտարարում, որ դուք օրինակելի եք: Մտածեք այն մասին, թե ինչպես են նրանք ուզում ձեզ օգտագործել:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Կույս

Ավելի շատ ժամանակ անցկացրեք համախոհների հետ: Հունվարը հիանալի ժամանակ է ցանկացած տեսակի հասարակական կազմակերպությանը միանալու, գիտաժողովների, սեմինարների և հանրային այլ միջոցառումների մասնակցելու համար: Մի թաքնվեք ստվերում, եթե ասելիք ունեք: Մի վախեցեք քննադատությունից: Եթե այն լինի, ապա դա կլինի կառուցողական, ինչը կօգնի ձեզ ավելի ճշգրիտ ձևակերպել ձեր մտքերն ու գաղափարները:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Կշեռք

Համոզված եղեք՝ ամեն ինչ կստացվի: Աստղերը վստահ են. հունվարին կունենաք շատ պատճառներ՝ ինքներդ ձեզնով հպարտանալու համար: Ասում են, որ չի կարելի գլխից վեր ցատկել, բայց դա ձեզ կհաջողվի: Դուք շրջապատին ցույց կտաք, թե ինչի եք իրականում արժանի: Ձեր «բաժնետոմսերը» կարժևորվեն, երկրպագուներ ու համակիրներ կհայտնվեն: Դուք երկար ժամանակ եք ընթացել դեպի դա․ այժմ վայելեք:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Կարիճ

Մի վախեցեք շրջանակներից դուրս գալ: Հունվարին կարելի է և պետք է լիաթոք ապրել: Թույլ տվեք ինքներդ ձեզ անել այն, ինչը վաղուց էիք ցանկանում, փորձեր կատարեք, փնտրեք ինքներդ ձեզ, նոր ծանոթություններ հաստատեք, ճանապարհորդեք: Եղեք ակտիվ. դրանից ուժերը չեն նվազի, այլ կկրկնապատկվեն:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Աղեղնավոր

Ընկալեք ինքներդ ձեզ նորացված: Հունվարը ներքին ուժերի զարթոնքի, վերածննդի ժամանակաշրջան է: Դուք այլ տեսանկյունից կանդրադառնաք ծանոթ երևույթներին և կգտնեք մի հետաքրքիր բան՝ արմատապես փոխելու համար ձեր վերաբերմունքը որոշ կարևոր իրադարձությունների և մարդկանց նկատմամբ: Ամենակարևորը՝ ինքներդ ձեզ այլ կերպ կընկալեք. մեծ հարգանքով և ուշադրությամբ կվերաբերվեք ձեր ցանկություններին և երազանքներին:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Այծեղջուր

Շատ բան մի վերցրեք ձեզ վրա: Հունվարին մոլորակները ձեզ հիշեցնում են. ռազմադաշտում մեկը ռազմիկ չէ: Լսեք նրանց, ում գնահատում և հարգում եք, մի հրաժարվեք նրանց խորհուրդներից, օգնությունից, խորհրդակցեք համախոհ մարդկանց հետ։ Թիմով գործելով, դուք կհասնեք շատ հիանալի արդյունքների:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Ջրհոս

Ազատվեք բոլոր ավելորդ բաներից: Ամսվա աստղագիտական սկիզբը կլինի նոր լուսինը՝ հունվարի 25-ին: Այդ օրը խորհուրդ է տրվում հիմնարար մաքրություն իրականացնել տանը, աշխատասեղանին, համակարգչում, հեռախոսում, աշխատասենյակն ազատել ավելորդ իրերից ու թղթերից, հեռացնել չօգտագործված ֆայլերը: Դուք կզգաք, թե որքան հեշտ կլինի ձեզ համար մտածելը, ստեղծելը, աշխատելը:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի․ Ձուկ

Ուժերը սպառեք ստեղծագործելով: Ցանկացած գործ, որում կա ռիսկի տարր, գործնականում դատապարտված է հաջողության: Ընտրելով «ձեռքիս՝ տանձ, թե երազում՝ գանձ», նախապատվությունը տվեք «գանձին»: Երազեք անհավատալիի մասին, ձգտեք ավելիին՝ բախտը ձեր հետ է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА