o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարկուս Ռեշֆորդ․ «Մանչեսթեր Յունայթեդը» ցուցադրում է հնարավորությունների 50 տոկոսը

09.01.2020 18:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Մարկուս Ռեշֆորդ․ «Մանչեսթեր Յունայթեդը» ցուցադրում է հնարավորությունների 50 տոկոսը

«Մանչեսթեր Յունայթեդի» 22-ամյա անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» 1։3 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է, որ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը չի ցուցադրում ամբողջ ուժը։

«Ռոմայում» ինձ ավելի շատ են վստահում, քան «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում».Մխիթարյան

«Ոչ ոք չի ցանկանում պարտվել, ոչ ոք դուրս չի գալիս խաղադաշտ պարտվելու համար։ Չեմ կարծում, որ խնդիրը կապված է դրա հետ։ Բոլորը գիտեն, որ մենք ցանկանում ենք հաղթել։ Թիմը պայքարում է, եւ մենք պետք է շարունակենք նույն ոգով։ Իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը։

Հավանաբար, մենք ցուցադրում ենք մեր հնարավորությունների 50 տոկոսը։ Մենք պետք է աշխատենք եւ հասնենք այնպիսի առաջընթացի, որը թույլ կտա մեզ հաղթել»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է ESPN-ը։

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-ին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА