o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քուչում պպզած Վարդգեսիկը կամ Հակոբիկը՝սպիտակ նասկիներով, քրեական մշակույթ կրող չեն. իրական քրեական մշակույթ կրողները՝ համազգեստով հանցագործներն են».Փաշինյանը պետք է հետեւություններ անի

09.01.2020 16:47 ԻՐԱՎՈՒՆՔ
«Քուչում պպզած Վարդգեսիկը կամ Հակոբիկը՝սպիտակ նասկիներով, քրեական մշակույթ կրող չեն. իրական քրեական մշակույթ կրողները՝ համազգեստով հանցագործներն են».Փաշինյանը պետք է հետեւություններ անի

«Կամ ոստիկանությունն ա «ֆռում» Փաշինյանի վրա, կամ Փաշինյանն ա «ֆռում» ժողովրդի վրա. ՌՈ նախկին աշխատակից» վերտառությամբ հրապարակման մեջ «Իրավունքը» անդրադառնալով NewsMedia.am լրատվական կայքէջում տեղ գտած «Այդ ադամանդի գործարանի սեփականատերերը՝ Արմեն եւ Արտակ Բաղիկյանները գտնվում են հետախուզման մեջ ՝ Ինտերպոլի կողմից» հրապարկամանը, դեռեւս նախորդ տարի պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ Ոստիկանության ՀԿԼ վարչություն:

Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ-ի արձագանքը՝ Կապանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

«Իրավունք»-ը , ՀՀ ոստիկանությունից մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Աբովյանում նոր բացված ադամանդի գործարանի սեփականատեր` Արմեն եւ Արտակ Բաղիկյանները գտնվում են հետախուզման մեջ` Ինտերպոլի կողմից», թե՞ ոչ:
Եւ ահա 30 օր անց, ՀՀ ոստիկանությունից լրատվամիջոցին ուղարկվել էր գրավոր պատասխան, մեկ նախադասությամբ. այն է, որ
որ Արմեն եւ Արտակ Բաղիկյանները ներկայումս չեն հետախուզվում ՀՀ Ոստիկանության կողմից:

ՀՀ ոստիկանության կողմից տրված այս պատասխանի առնչությամբ, NewsMedia.am-ը փորձեց լրացուցիչ մեկնաբանություն ստանալ ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանից, ով խնդրի մասին բարձրաձայնել էր NewsMedia.am-ի հետ ունեցած զրույցներից մեկի ժամանակ:

Ղուկասյանը, հարցը լսելուն պես՝ իր ոճին հավատարիմ մնալով հակադարձեց, թե.

-Ես չգիտեմ թե ոստիկանության պատասխան գրողը ով ա եղել. մեղսունակ թե անմեղսունակ, բայց խնդիրը նա է, որ ես Վարդան Ղուկասյանս՝չեմ ասել, որ Բաղիկյան եղբայրները հետախուզվում են ՀՀ ոստիկանության կողմից:

Եւ հարցումն էլ՝ որքանով որ հասկացա, լրագրողը ուղարկել էր, որ Բաղիկյան եղբայրները հետախուզվում են Ինտերպոլի կողմից, թե՞ ոչ:  Էս մարդիկ գտվում են միջազգային հետախուզման մեջ, այլ ոչ թե նրանք հետախուզվում են ՀՀ ոստիկանության կողմից: Այստեղ ուղղակի էդ պատասխանը գրողը. փորձել է խաղալ բառախաղ՝ դրանով իսկ իրեն դնելով գժի տեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА