o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունից հետո, երկրորդ տեղում՝ քննչականն է. պայթում է թավշյա Հայաստանի միֆը

10.01.2020 13:00 ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանությունից հետո, երկրորդ տեղում՝ քննչականն է. պայթում  է թավշյա Հայաստանի միֆը

2019 թվականի դեկտեմբերի 30-ին, լրագրող Գայանե Զարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում (ներկայացնելով փաստեր) գրել էր, որ սույն թվականի դեկտեմբերի30-.ին ՀՀՔննչական Կոմիտեի Արմավիրի մարզային Քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնից ծանուցում է ստացել այն մասին, որ ս.թ-իդեկտեմբերի 30-ին ժամը 10:00-ին կարողէ ներկայանալ Վաղարշապատի Քննչակա նբաժին, եւ ծանոթանա լթիվ 57165719 քր. գործի՝նախաքննության ավարտիհետկապված նյութերի մանրամասներին:
Հիշեցնենք որ, 2019 թվականիմարտի 25-ին, լրագրողը  ընթերցողիդատինէր ներկայացրելիր եւԱմբերդհամայնքիղեկավար, ՄանվելԲաբայանիմիջեւտեղիունեցածզրույցի (ձայանգրության) ուշագրավդրվագները: Հիշեցնենք, որ  համայնքի բնակիչներից մեկի՝սոցիալական խնդիրը  վեր հանելու եւ վագոն-տնակում ապրող մի ընտանիքի տեսանկարահանելու ժամանակ, Ամբերդ համայնքի ղեկավար Մանվել Բաբայանին պատկանող՝    093 325962 հեռախոսահամարի ցզանգ էրստացվել, ով հայհոյանքների, զրպարտանքների ու սպառնալիքների տեղատարափով  փորձել էր ճնշում գործադրել  լրագրողի օրինական գործունեության վրա:Վերջինս զգուշացրել էր լրագրողին, որշատէ գալիս Ամբերդ համայնք, եւ որ դրա վերջը վատ է լինելու, ու որ լրագրողը չի  մարսելու:

«Գործ ունենք ոչ թե իրավունքի եւ արդարադատության, այլ կամայականության հետ»

Եւ քանի որ այս առթիվ լրագրող Գայանե Զարգարյանը արդեն  իսկ  տվել էր մեկնաբանություն՝ հեգնելով  քննչականին, որ. <Չէիզարմանա, որնամակիվրանշվածլիներամսի 33 ին՝իննշաբթիօրը, ներկայանալՎաղարշապատիքննչականբաժին>մանրամասնելով քննչականի անփույթ աշխատանքը, մենք փորձեցինք խնդրի վերաբերյալ ստանալ նաեւ  ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետՆաիրա Հարությունյանի մեկնաբանությունը, ով փոխանցեց հետեւյալը.«Արմավիրի մարզային քննչական վարչությունը՝անձին գործի նյութերին  ծանոթանալու ծանուցումն ուղարկվել է դեռեւս դեկտեմբերի 28-ին, ոչ թե դեկտեմբերի 30-ին: Դեկտեմբերի 28-ին ուղարկվել է գրություն՝դեկտեմբերի 30-ին ներակայանալու մասին: Իսկ թե ինչու է գրությունը համապատասխան կառույցը նրան դեկտեմբերի 30-ին փոխանցել՝իմ մեկնաբանության տիրույթում չէ»:

Հ. Գ

Զավեշտալի է, բայց փաստ, որ խնդիրը Քննչականի տիրույթում է. այդ քննիչը պետք է իր աշխատանքը կազմակերպեր այնպես, որ ծանուցումը հասցեատիրոջը հասներ  ոչ թե  ներկայանալու ժամից մի քանի ժամ հետո, այլ գոնե մի քանի ժամ առաջ: Թերեւս քննչականը  նոր չէ, որ պետք է իմանա, թե ինչ ժամկետներում են իրենց կողմից ուղարկված ծանուցումները տեղ հասնում:

Քննչականի հեքիաթները՝ուղղակի ապսուրդի ժանրից են:

Ստացվում է,  թավշյա Հայաստանում ձեռագրաբանությունը մնում  է նույնը.թավշյա Հայաստանում քննչականը շարունակում է  գործել՝ իրեն սովոր ու բնորոշ խաղի կանոններով: Եւս մեկ անգամ մերկացնելով այն իրողությունը, որ Հայաստանում թավիշ խաղացնելը՝պարզունակ բլեֆ է, եւ ուրիշ ոչինչ:

Փաստորեն թավշյա Հայաստանում , ուղիղ մեկ տարի էր պետք պարզել. լրագրողին համայնքապետ կոչվածը՝ սպառնում է ՞ր, թե ՞ չէր սպառնում: Երբ ի լուր աշխարհի հայտարարում էր. որ լրագրողը չի մարսելու, որ ինքը սրոկից չի վախենում, որ վատ է լինելու, եւ այլն, եւ այլն:

Դա էլ քիչ է, աղմկահայրույց միջադեպից հետո, (որը խիստ դատապարտել էին մեդիապաշտպանները, տարբեր հասարարակական կազմակերպությունների ղեկավարներն ու մարդու իրավունքների պաշտպանները) համայնքապետը հրապարակավ  պարծեցել էր, թե   իր տղան  թավշիստների հետ քայլել է , երկար է քայլել, եւ որ իրենք թավշյա Հայաստանում սկսել են ավելի “մաքուրով”  աշխատել:

Կարծում ենք,  ամեն բան մեկից մեկ՝  պարզ է…

Ընտրովի արդարադատությունը թերեւես կշարունակի այնքան ժամանակ գործել Հայաստանում, քանի դեռ քաղաքական օրակարգի գլխավոր խաղաքարտը կշարունակի մնալ՝ՔԱՅԼԱԾ լինելը, այլ ոչ թե երկրում օրենքի գերակայությունն հաստատելը:

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

Իսկ քննչականի ոչինչ չասող ու զրո պատասխանից՝մանիպուլյացիայի հոտ է գալիս.այդ ինչպե՞ս ստացվեց, որ նախաքննության փուլում կարողացան՝լրագրողին ճիշտ ժամանակին ծանուցում ուղարկել.  ( ի դեպ  էլի լրագրողի՝քննիչին կարգի հրավիրելուց հետո միայն, երբ լրագրողը քանիցս հրաժարվել էր քննիչի բանավոր պահանջով ներկայանալ նախաքննությանը), իսկ ահա գործի ավարտին՝նյութերին մանրամասն ծանոթանալու ժամանակ, հանկարծ թավիշ  կապած քննչականը`չկարողացավ մի ծանուցումն անգամ ժամանակին տեղ հասցնել:

Կարծես թե զարմանալու հարցեր քիչ են մնում. թե ինչու՞ է քայլիստների իշխանության օրոք. լղոզված  քր. գործեր հարուցվում  ու կարճ ժամանակ անց, քննչական դռնով անցնելիս՝ հօդս ցնդում:

Փաստորեն՝ իրավապահ համակարգը, այս դեպքում նույն քննչականը    շարունակում է պայթեցնել թավշյա Հայաստանի միֆը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА